Ինչղ երկար-երկար գրառումներ եք արել, ժող…
Ախր քննարկման նյութ էլ չկա, անընդհանտ նույն բաներն են գրվում: Դե լավ, մի քիչ էլ ես նույն բաներից գրեմ:
Ուզում եմ հասկանալ, բայց չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է օտարալեզու դպրոցների բացման դեպքում խոսել գրագիտության աճի մասին, եթե մարդ մայրենիից ա մնում կիսագրագետ: Թե՞ մյարենի ա էլի, ջհանդամ, կարեւորը մի կերպ` ռուսերենով, անգլերենով, լատինատառ SMS-ով իրար հասկանանք:Կներեք կոպտության համար, բայց մեծ ծավալներով թքած ունեմ, թե քիմիայի ու ֆիզիկայի իմացությունը մարդկանց մեջ կպակասի կամ չի պակասի: Միեւնույն ա, ռուսական դպրոցի արտադրած լավ քիմիկոսը լավն ա ռուսների համար, ոչ թե հայերի:
Էջանիշներ