Ժամանակային տեսանկյունից այնպես է ստացվել, որ անկումը համընկել ա բազում գործոնների հետ: Դու դրանցից մեկը վերցրել ես (սխալը) ու ուզում ես դրա հիման վրա խնդիր լուծել: Կրկնում եմ, սխալ ձևակերպված խնդիրը լուծում չունի:
Եթե պետք է մրցակցություն ստեղծել, պետք է ստեղծել այլ կերպ: Եթե պետք է որակ բարձրացնել, պետք է բարձրացնել այլ կերպ. սկսած դասագրքերի որակների բարձրացումից, մինչև կոռուպցիայի արմատախիլ անել, տնօրենների նշանակման հարցի լուծումներ և այլն: Կրկնում եմ. օտարալեզու դպրոցները չեն բացվում մրցակցություն ապահովելու համար ու չեն ապահովելու՝ բացվելու դեպքում: Փոխարենը առաջանալու են բազում խնդիրներ:
Ես ՀՀ քաղաքացի եմ, իմ երկրի պետական լեզուն հայերենն է ու ես որպես քաղաքացի պահանջում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, որի անկախացման համար իմ ծնողների սերունդը պայքարել է, հանրակրթական դպրոցներում ուսուցման լեզուն լինի միայն ու միայն հայերենը:
Իսկ էս մրցակցությունն ու մյուս ֆլան-ֆստանները հասարակագույն հեքիաթներ են:
Էջանիշներ