Հենց նոր օֆիսի սենյակներն էլ զարդարեցինք։ Ալարում էի, բայց էս թեման որ կարդացի հավեսի ընկա
![]()
Հենց նոր օֆիսի սենյակներն էլ զարդարեցինք։ Ալարում էի, բայց էս թեման որ կարդացի հավեսի ընկա
![]()
When life gives you lemons, make lemonade
Տունը զարդարել մենակ էն դեպքում երբ տանը պուճուրկ բալիկներ կանմնացած դեպքերում տոնածառիկը լրիվ հերիք է, կամ ուրիշ ծառեր
վաղը գործի տեղի ծառիս կզարդարեմ
![]()
Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 25.12.2007, 17:41: Պատճառ: Սմայլերի պակասեցում
Մեր տան փոքրը մամաս ա, ինքը արդեն զարդարել ա տունն էլ, տոնածառն էլ դրել ա, ու դեռ շարունակում ա տունը զարդարել, մեր տունը դարձել ա դիսկո, նենց հավեսա, որ տան լույսերը անջատած ա ու մենակ տոնածառի ու մնացած լույսերն են վառվում: Ես նենց հավես ունեմ սիրուն բաներ սարքեմ ամեն տարի, բայց համ մի քիչ ալարում եմ, համ էլ էս կուրսայինս հոգուս վրա ա նստել, չի թողնում:
Խոսքը գնաց հետաքրքիր բաներ սարքելուց ու նոր ձևի զարդարելուց, ապա ասեմ, մի տարի լիիիիիիքը էն կոշոներից էի կարել կարմիր գույնի ու շատերին բաժանեցի մեջը կոնֆետ լցրած: Չուզեք, էս տարի կարող չկա:
Անցյալ տարի սիրուն ժապավեններ էի առել, վոչ սովորական, իրանք շատ սիրունիկ են, բանտիկներ էի սարքել ու կպցրել դռներին, էլ ինչ էի արել...ՀԱ էս տարի մտքիս կար կարմիր գլխարկներից կարել ու մեծ կոշոներից, բայց հլը չեմ կարել: Պուպուշ թիթեռներ կան, կարելիա գնել ու սիրուն կպցնել պատին: էսօր ինչ հավես բան եմ տեսել..., լավ որ սկսեմ պատմել, կհոգնեք, չեք կարդա
![]()
Ման, ախր գիտես՝ չեմ սիրում էդ օրը, էտքան ճնշված մեկ էլ ծննդյանս օրն եմ լինում))
Իսկ Ձմեռ պապիկին հավատում եմ![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...

Մեր տանն էլ վերջին տարիներին միշտ ես էի զարդարում։ Իսկ էս տարի մենք արդեն տարբեր տներում ենք, նենց որ ամեն մեկս մեր տունն ենք զարդարում։ Բայց մենք էս տարի եղևնի չենք առել:Տունն առանց այդ էլ փոքր է, իզուր լրացուցիչ տեղ պիտի զբաղեցներ: Իսկ զանազան զարդեր ու փայլեր կախելու տեղեր էլ ոչ միայն չկան, այլև խորհուրդ չի տրվում ստեղծել... Էդ երկար պատմություն է, չպատմեմ... Մի խոսքով՝ զարդարելու հնարավորություններս խիստ սահմանափակ են. կարելի է ասել, ստիպված բավարարվել եմ մի փոքրիկ պահարանով: Դրա վրա եմ կենտրոնացրել բոլոր ամանորյա ուժերս...
Որոշ զարդարանքներ առել ենք, մի մասն էլ ես եմ սարքել, ձևավորել դրսից գտած կոներով, եղևնու ճյուղիկներով, փշիկներով և այլն...
Մի հատ տռզած՝ կերած–խմած առնետ ենք առել։
Մի հատ էլ փոքրիկ տոնածառ ենք առել՝ մետաղալարերից է պատրաստված: Նկարները դնեմ, տեսեք.
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
երեկ նոր - նոր զարդարել եմ![]()


Ուլուանա Իսկ տան դռան դիմաց զարդարե՞լ ես: Ես միշտ անում եմ: Որ մարդիկ մտնելուց զգան շունչը
Ի դեպ, սարքածներդ գեղեցիկ են![]()


Մենք առանձնապես մեր տունը չենք զարդարում: Մինչև մի քանի տարի առաջ բնական փշատերև էինք զարդարում, իսկ վերջին տարիներին՝ բնական փշատերևի ճյուղեր: Ամրացնում ենք պատուհանի կողքին, կարմիր ժապավեններ ու արծաթագույն նուրբ փայլեր ավելացնում: Հա՛, մեկ էլ ամբողջ տունը ողողված է լինում բազմաթիվ մոմերով: Մայրս ամեն Նոր տարի մի զույգ մոմ է գնում, բայց որովհետև ես հսկայական հավաքածու ունեմ, դրանք էլ չեմ զլանում, շարում եմ:
Մի ժամանակ անկախ մեր տնից սենյակս զարդարում էի: Մի անգամ, օրինակ, տոնական նկարների էի փակցրել պատուհաններիս վրա: Մի հատ էլ կանաչ պսակ ունեի, դա ամրացնում էի սենյակիս դռան վրա:
Այս տարի դեռ չենք զարդարել, բայց մի քիչ յուրահատուկ է լինելու: Փշատերևի ճյուղերը կան, բայց իմ սենյակում դնելու ենք երկրորդ տոնածառը: Երեկ մի հրաշք նվեր եմ ստացել. հողի մեջ աճող սոճի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ