User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Իրավիճակ.
    Մի օտարազգի քաղաքացու հետաքրքրում է, թե ովքե՞ր են Հայերը..
    ի՞նչ տեսակի մարդիկ են..
    ի՞նչ երկիր է Հայաստանը..

    Պահանջվում է.
    Հակիրճ և իմաստալից պատասխան տալ մարդուն, որպեսզի նա ընդհանուր պատկերացում կազմի Հայ ազգի և իրենց երկրի մասին:

    Լուծում.
    10 «շարքային» Հայերից թերևս 8-ը իրենց հոգու պարտքն են համարում նշել 3 հիմնական կետեր.
    1. Աստվածաշնչյան Արարատը մերն է եղել՝ մեր երկրում..
    2. Մենք Քրիստոնեությունը աշխարհում առաջինը, որպես պետական կրոն, ճանաչած ազգն ենք..
    3. 1915թ.ին մենք Եղեռն ենք վերապրել..

    Իհարկե այս ամենը լավ է.. սա պետք է հիշվի..
    սակայն - նման պատասխան տալիս էին Հայերը 50 տարի առաջ, նման պատասխան տալիս են այսօր..
    Մի՞թե միայն սա ենք մենք..
    Մի՞թե այլ դեմք չունենք աշխարհին ներկայանալու համար, կամ մեր մասին պատմելու համար..

    Եկեք միասին մտածենք, թե ինչ այլ իմիջ կարող է ունենալ Հայաստանն ու Հայ ազգը ընդհանրապես..
    Առաջարկում եմ յուրաքանչյուրին փորձել պատկերացնել իրեն ուղղված օտարազգիի հարցը և բովանդակալից ու լակոնիկ պատասխան տալ այստեղ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (14.02.2012)

  3. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մենք ազգ ենք, որ Այվազովսկի է տվել, որ Նարեկացի ու Մաշտոց է տվել... Որ Ազնավուր ունենք ու Խաչատուրյան, ու հարյուրավոր ուրիշ մեծեր, որ ամբողջ աշխարհը թնդացրել են, ու շարունակելու են դեռ թնդացնել...
    հարցադրումը լավն է... բնորոշումները` չէ...

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Իսկ ինչո՞ւ քաղաքականության բաժնում եք բացել թեման:
    Մենք քաղաքականության մեջ դեռ չենք փայլել

  5. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչո՞ւ քաղաքականության բաժնում եք բացել թեման:
    Մենք քաղաքականության մեջ դեռ չենք փայլել
    Ճիշտն ասած երկար որոնեցի, թե որ բաժնում կարելի էր բացել սույն թեման ու ոչ մի այլ հարմար վայր չգտա..
    գուցե հետո ֆորումի «նիստուկաց»-ից առավել բանիմաց մարդիկ տեղափոխեն թեման ավելի հարմար մի տեղ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #5
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչո՞ւ քաղաքականության բաժնում եք բացել թեման:
    Մենք քաղաքականության մեջ դեռ չենք փայլել
    Լէգնա ջան, այնքան էլ սխալ չի արված` թեման այստեղ բացելով:
    Նա մեզ թույլ է տալիս պատասխաններ տալ հենց քաղաքականության մեջ մեր աչքի ընկնող առանձնահատկություններից ելնելով:
    Ահա իմ պատասխաննրը.
    Հայաստանն այն երկիրն է, որտեղ ամեն մի միջակություն կարող է նախագահ դառնալ:
    Որտեղ անկուսակցական մեկը կարող է մեկ օրում դառնալ կուսակցության անդամ և նրա գաղափարական առաջնորդը:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  7. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա իմ պատասխաննրը.
    Հայաստանն այն երկիրն է, որտեղ ամեն մի միջակություն կարող է նախագահ դառնալ:
    Որտեղ անկուսակցական մեկը կարող է մեկ օրում դառնալ կուսակցության անդամ և նրա գաղափարական առաջնորդը:
    Բայց հարգելի Smergh, արդյոց նպատակահարմար է, որ աշխարհում ճանաչեն մեզ մեր ներքաղաքական խնդիրներով?

    Ես կասեի, որ այս թեման խիստ կարևոր թեմա է, հեղինակը արդիական թեմա է բացել:
    Մի քիչ մտածել է պետք, մինչ կգրեմ իմ պատասխանը, որովհետև հեշտ չէ լակոնիկ ներկայացնել մեր հնամյա երկիրը և ժողովուրդը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մի օտարազգի քաղաքացու հետաքրքրում է, թե ովքե՞ր են Հայերը..
    ի՞նչ տեսակի մարդիկ են..
    ի՞նչ երկիր է Հայաստանը..

    Պահանջվում է.
    Հակիրճ և իմաստալից պատասխան տալ մարդուն, որպեսզի նա ընդհանուր պատկերացում կազմի Հայ ազգի և իրենց երկրի մասին:
    Կը մերժէի պատսխան տալ, մի քանի պատճառով:
    Ինչ պատասխան էլ տամ. անբաւարար է մնալու, չի բնութագրելու ճիշտ, ամբողջ պատկերը չի փոխանցելու, լինի դա Հայաստանի լինի հայերի վերաբերեալ:

    Այդ մարդը ով որ է, երեւի գերզբաղած է իր առօրեայ հոգսերով, յետեւաբար ենթադրեմ թէ այդքան ալ հետաքրքիր չէ մեզնով, Հայաստանով:
    Կամ, նա մակերեսային մարդ է, եւ հաւանաբար գոհանում է իր հետաքրքրութիւններին մակերեսային պատասաններ ստանալով, իրադրութեանց մակերեսային ճանաչումով:
    Հակիրճ պատասխան չունեմ:
    Միթէ՞ կեանքում հայի չի հանդիպել, միթէ՞չի լսել որեւէ միտք հայոց մասին, միթէ՞ հասու չէ համացանցին, որ ծովածաւալ պատմում է ամէն ինչի մասին, ընդ որում՝ հայերի ու հայաստանի:
    Խօսքս գորոզ թող չի թուի. ո'չ հայը, ո'չ էլ որեւէ հասարակ մահկանացու, եթէ մարդ է, երկու երեք տողով չի բացատրուիր, այլ ո՜ւր մնաց մի ողջ աշխարհ, իր բիւրամեակների անցեալով եւ ներկայով եւ գալիք ապագայով:
    Գաղթական, մի' պատասխանիր նրան:

  9. #8
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    դուդուկի մեղմիկ ելևէջներ՜, կոմիտասի հիպնոզացնող երաշտությունը, Սարյանի գույները, ճարտարապետությունը հատպակես եկեղեցիները, նախշերը՜, մեր քնքուշ և հզոր լեզուն ՜

    ոգու նուրբ ալիքները և հյութալի քաոսը. նրա թռիչքըը և տիեզերքը գրկելու ունակությունը..

    գիժ բնություն.. վայրի ժայռեռ փափուկ դաշտեր և մի լիճ որ կարծես սիրովվ լցրած լինի՜ ու այդ ամենը լցվում է և ստեղծում է .. Հա՜յ...ա...ստան
    ...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lanterfant (23.02.2012)

  11. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Անհամեստություն չթվա, բայց ես Հայ, Հայաստան ասելով ԱՐԴԵՆ հասկանում եմ Փիլիսոփային, Անիին, Չուկին,Ուրվականին,Սելենին, Նորմարդուն, Պոետին, Ջոնին, Ամառուն, որ ստեղ ենք մեր հայենիքում ու պայքարում ենք որ ՄԵՐ Հայաստանը ավելի լավը դառնա, որ ստեղ մեր երեխեքը իրենց ամեն ձևի մարդ զգան իրենց, ու մնացած բոլոր բոլորիՍ, որոնց չթվարկեցի, բայց անկախ նրանից Հայաստանի սահմաներից դուրս են թե ներս, հաստատ մեր կողքին են:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Կիսատ թողեցի քանի որ ինձ կանչում են, չասեմ ինչի համար,բայց ինձ ջոգողները արդեն ջոգին
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 24.12.2007, 21:59: Պատճառ: Կիսատ գրառման խմագրում

  12. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Եթե այս հարցն այսպես օդի մեջ տրվեր, գուցե գրառումս չկատարեի, լռեի՝ չկարողանալով որևէ բան գտնել: Բայց քանի որ ես իմ կյանքում բախվել եմ… Չէ՛, բախվել բառը կոպիտ է ասված… Հանդիպել եմ նման հարցերի, կփորձեմ կիսվել սեփական փորձառությունից:
    Երկու տարի շարունակ արտասահման մեկնելու համար անգլերենի քննությանն այսպիսի վերնագրով շարադրություն է հանձնարարվել. «Ինչպես կներկայացնեմ իմ երկիրն արտասահմանում»: Երկու անգամն էլ նույն բովանդակությունն է ունեցել շարադրությունս, բայց, չգիտես ինչու, ամբողջ երկու միավորի տարբերություն է եղել:

    Հավատացնում եմ, որ ինձ համար Հայաստանը քաղաքականություն չէ, ոչ էլ հայտնի մարդիկ, ոչ էլ պատմություն: Ես խտացրել, Հայաստանը տեղավորել էի երեք բանի մեջ: Առաջինը բնությունն էր, ավելի կոնկրետ՝ քարերի սիմֆոնիան: Գրել էի, որ բացիկներ ու ֆոտոներ կտանեմ հետս: Հա՛, մեկ էլ բնության հետ կապված մի բան էլ էի ավելացրել. այն, որ կարելի է նույն տեղում միաժամանակ տարվա երկու եղանակների հանդիպել (հիշել էի, որ երբ առաջին կուրսում գնացել էի Գառնի, նկատել էի, որ ձորի մի մասում դեռ աշուն է, իսկ մյուսում՝ ձմեռ):
    Երկրորդը լեզուն էր: Աշխարհի բոլոր ժողովուրդների համար զարմանալի է, որ մենք մեր սեփական լեզուն ունենք, առավելևս՝ սեփական այբուբենը: Դրա համար գրել էի, որ հայատառ որևէ գիրք կվերցնեմ ինձ հետ:
    Երրորդը սնունդն էր: Գրել էի, որ լավաշը զարմացնում է օտարազգիներին, հատկապես երբ պատմում ես, թե ինչպես են թխում (չնայած նմանատիպ հացեր ասիական շատ ժողովուրդներ ունեն): Հիշել էի, թե ինչպես, երբ Լեհաստանում մեր երկրի խոհանոցը ներկայացնելիս ես ու ընկերուհիս սեղանին դրել էինք կիսաբորբոսնած լավաշ, որը ճանապարհին հազիվ էր դիմացել, ու թթու լավաշ, ինչպես էր մի վայրկյանում սեղանը մաքրվել, մինչդեռ հոլանդական տեսակ-տեսակ թխվածքաբլիթներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

    Իսկ երբ ավելի վաղուց նույն Լեհաստանում առաջադրանք էր տրվել ներկայացնել երեք իր, որոնք եթե հնէաբանները գտնեն, կարծիք կկազմեն իմ անձի, հավատքի ու ազգության մասին, ես նշել էի միայն տառերը… Տվյալ դեպքում հայերեն Աստվածաշունչը ներկայացրել էի որպես երեքը մեկում (կազմի վրա անձամբ ինձ ուղղված խոսքեր կային, Աստվածաշունչը խոսում է հավատքիս, լեզուն՝ ազգությանս մասին), բայց հիմա էլ եմ մնում նույն կարծիքին. Հայաստանը հայերենն է: Հենց դա է իմը, որ աշխարհում ուրիշ ոչ մի ազգություն չունի (դե, ով էլ ունի, որպես օտար լեզու, իսկ դա հաշիվ չէ): Պատմություն էլ, քաղաքականություն էլ, տարբեր հայտնի դեմքեր, ավանդույթներ, բնություն, սնունդ, հավատք… բոլորն ունեն, բայց ոչ ոք հայերեն չունի:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (14.02.2012), Ֆոտոն (13.02.2012)

  14. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Իմ համար Հայաստանը մի ինչ-որ շատ հարազատ բառ է, որը ոչ բացատրվում է, ոչ էլ թարգմանվում: Սակայն, եթե կարիք լինի ինչ-որ մեկին բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, որքեր են հայերը, ինչ պետություն է մեր երկիրը…հմմ:
    Նայած, թե մարդն ինչ է ուզում իմանալ մեր երկրի մասին, սովորաբար անտեղյակների առաջին հարցը լինում է, թե ո՞րտեղ է մեր երկիրը գտնվում. սովորաբար պատասխանում եմ, որ գտնվում է Սև և Կասպից ծովերի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև: Եթե հետաքրքրությունն ավելի մեծ լինի իհարկե սկզբում կներկայացնեմ հանրագիտարանային ոճով բնակչությունը, մայրաքաղաքը, լեզուն, կրոնը, մի փոքր պատմական ակնարկ (Տիգրան Մեծա-Տրդատա-եղեռնա-Արցախախառը): Եթե օտարերկրյա զրուցակցիս դա չբավարարի իհարկե կանցնեմ բուն գործին՝ Կոմիտաս, Սարյան, Մինաս, դուդուկ, Ճարտարապետություն, բնություն: Դրանից հետո կտանեմ նենց կխմացնեմ, որ պատմածներս մինչև կյանքի վերջ հիշի :

  15. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավիճակ.
    Մի օտարազգի քաղաքացու հետաքրքրում է, թե ովքե՞ր են Հայերը..
    ի՞նչ տեսակի մարդիկ են..
    ի՞նչ երկիր է Հայաստանը..

    Պահանջվում է.
    Հակիրճ և իմաստալից պատասխան տալ մարդուն, որպեսզի նա ընդհանուր պատկերացում կազմի Հայ ազգի և իրենց երկրի մասին:
    – Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՃԱՄՓՈՐԴ,– կհարցներ նրան երգչախումբ ամբոխից ծերունու մի ձայն:
    Բայց ճամփորդն իսկույն չէր ասի, թե ինքը Հայաստանն է, հայ ժողովուրդը:
    Այդպես հետաքրքիր չէր լինի, և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի:

    Գևորգ Էմինի այս ստեղծագործությունը ցավոք մինչև վերջ չհաջողվեց գրել Գիրքը թողել եմ Երևանում http://www.akumb.am/showthread.php?t=1601 Ինձ դուր է գալիս այս ստեղծագործությունը: Տուր, թող կարդա

    Լուծում.
    10 «շարքային» Հայերից թերևս 8-ը իրենց հոգու պարտքն են համարում նշել 3 հիմնական կետեր.
    1. Աստվածաշնչյան Արարատը մերն է եղել՝ մեր երկրում..
    2. Մենք Քրիստոնեությունը աշխարհում առաջինը, որպես պետական կրոն, ճանաչած ազգն ենք..
    3. 1915թ.ին մենք Եղեռն ենք վերապրել..
    Իմ արև ծանր է... Ծանր է այն, որ հայերս շարունակում ենք հպարտանալ անցյալով, ներկայում մնալով կոտրված ու կոմպլեքսավորված, ապագայի ու արտաքին աշխարհի նկատմամբ ագրեսիվ ու հուսալքված...
    Ծանր է, որ հպարտանում ենք Աստծո կողմից ստեղծված լեռով, Տրդատի ընդունված կրոնով և բնութագրում ինքներս մեզ, որպես Եղեռն ապրած ազգ... Մինչդեռ մենք Կոմիտաս ենք ունեցել, Չարենց ենք ունեցել, Պապ թագավոր ենք ունեցել, Մեսրոպ Մաշտոց ենք ունեցել, Վիկտոր Համբարձումյան ենք ունեցել... Ունենք շատ ու շատ տաղանդավոր մարդիկ, որոնց այսօր, ցավոք չենք գնահատում, սակայն հետմահու անպայման մեծ պատիվ ու հարգանք կցուցաբերենք Օպերայի բակից մինչև պանթեոն ամբողջ քաղաքը պարալիզացնելով... Շատ ծանր է...

    Առաջարկում եմ յուրաքանչյուրին փորձել պատկերացնել իրեն ուղղված օտարազգիի հարցը և բովանդակալից ու լակոնիկ պատասխան տալ այստեղ:
    Հայերի ու Հայաստանի մասին խոսելիս հարկ եմ համարում բաժանել երեք մասի՝ երեկ, այսօր ու վաղը...

    Երեկ - Ազգություն, որը դարեր շարունակ չուներ պետություն ու պետականություն և որի պատմությունը այդ կորցրած պետության ու պետականության վերականգնումն էր։ Ազգությունը, որը մուսուլմանական աշխարհի հետ կռվում, ստիպված եղավ սեփական ազգի ու հավատքի պահպանման համար, կորցնել այդ պետականությունը և Ռուսաստանի փեշի տակ մտնել։

    Այսօր - Ազգ, որը 16 տարի է չի կարողանում ուժեղ, կայուն, արդար ու ժողովրդավար պետություն կառուցել։ Ազգ, որի պետական և արդար մտածելակերպը դեռ չձևավորված դեգրադացիայի է ենթարկվել, ինչի հետևանքով դեգրադացվել է նաւ ազգային մտածելակերպը: Խորհրդային Միության հետևանքով, ցավոք դեգրադացվել է հայրենասիրության գաղափարը: Հայերի մեծ մասը իրեն հայրենասեր է համարում բրանով, որ ուրիշ ազգերին համարում է ավելի ցածր ազգ։ Ցացր կամ սխալ է համարում այլ հավատքներն ու նրանց ուղղությունները։

    Վաղը - Մեծ քննության առջև կանգնած ազգ, որի հանձնում ամեն մեկիցս է կախված:

    Վերևում գրվածը, և ընդհանրապես այս թեմայում ինչ էլ գրվի, լինելու է սուբյեկտիվ։
    Իրականում հայերը մի սովորական ազգ են ու հպարտանում են դրանով, ինչպես հպարտանում են ուրիշ ազգերը։ Մարդկանց մի խումբ, որոնց միավորում է արյունն ու անցյալը, ապագայի տարբեր հայացքներով հանդերձ։

    Լինել հայ նշանակում է... Երևի ես չեմ կարողանա 100 տոկոսանոց պատասխան տալ այս հարցին, քանի որ ծնվել ու մեծացել եմ ոչ Հայաստանում, ոչ հայկական հողի վրա։ Ու որքան էլ որ ազգանունս հայկական լինի, որքան էլ ես հայերեն գրեմ, որքան էլ ես սիրեմ Հայաստանն ու հայերին, միևնույն է ես ծնվել ու մեծացել եմ այլ երկրում, այլ շրջապատում, այլ ծեսերի ու ադաթների պայմաններում, ինչն անշուշտ թողել է իր հետևանքը իմ մտածելակերպի, վարքի ու հայացքների վրա։ Բայց, մի բան գիտեմ հաստատ։ Հայն այն ազգությունն է, որ ուր էլ լինի, որտեղ էլ լինի, հայրենի հողը ձգում է նրան, հայկական գենը իր մեջ խոսում ու ձգում է։ Հայերը ազգ են, որոնք ուր էլ լինեն, միևնույն է հայ են մնում։

    Հայաստա՞նը… Հայաստան երկիրը այն երկիրն է, որի մասին առանց վարանելու կարելի է ասել «Մեկ անգամ տեսնելը, հազար անգամ լսածից լավ է»

    Հ.Գ. Քունս տանում է, մի փոքր երևի խառն եմ գրել, կներեք
    Հ.Գ. Պանդուխտ ես գիտեմ, որ ես թուրք, ՀՀՇական ու ազերի եմ, խնդրում եմ չանհանգստանալ...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.12.2007, 02:47:

  16. #13
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակիրճ և իմաստալից պատասխան տալ մարդուն, որպեսզի նա ընդհանուր պատկերացում կազմի Հայ ազգի և իրենց երկրի մասին:
    Այնքան շատ եմ այդ հարցին պատասխանել, որ լավ փորձ ունեմ:
    Նախ փորձում եմ սկզբում Ցեղասպանությունից չխոսալ և միայն լավ բաներից եմ խոսում: Տարեկան 10% տոկոս տնտեսական աճ, Եվրոպական մշակույթի ժողովուրդ, Արցախի ազատգրում: Սրանք այն բաներն են, որոնք ցանկանում են լսել եվրոպացիները, իսկ մնացածը իրենք են արդեն հարցնում, կապված Ցեղասպանության, կոմմունիստական տարիների և այլն:
    Ուրախ գրառում:

  17. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավիճակ.
    Մի օտարազգի քաղաքացու հետաքրքրում է, թե ովքե՞ր են Հայերը..
    ի՞նչ տեսակի մարդիկ են..
    Կիսասարեցի, կիսադաշտավայրային ժողովուրդ: Դրանց մի տարօրինակ մուտացիա, խառնուրդ: Ստացվել է մի շատ հեշտ ղեկավարվող մարդկային տարատեսակ: Շատ հեշտ ղեկավարվող:
    Ցիվիլիզացիոն աստիճանակարգով գտնվում ենք գաղտնի սողացողների և դրսում շուստրորեն ֆռցնողների տիպաժում: Կրկին մուտացիոն մի տարատեսակ:
    Հար և նման ադրբեջանցիներին: Ու հեչ տարօրինակ չի, որ հենց երկուսովենք իրար կոկորդ կրծում… Կոկորդ կրծում առ այն, թե ում ստեղծած ճաշատեսակն է դոլման ... առանց դույզ իսկ ուշադրություն դարձնելու, որ այն ոչ հայինն է ոչ ազերունը: Եվ այսպես շարունակ, մինչև ավելի գլոբալ, արժեքավոր բաներ:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ երկիր է Հայաստանը..
    Ներկա՞ Հայաստանը: Այսինքն ՀՀ՞:
    Կյանքի համար աշխարհի երևի ամենասոսկալի բնակլիմայական պայմանները ունեցող տարածքներից մեկը: Ու հեչ տարօրինակ չի, որ երբևէ ոչ մի ուրիշ ազգ այս տարածքում չի էլ հաստատվել:
    Իսկական ճգնելու տեղ է : Ով որ ուզում է ինքնախարազանվել, համեցեք :

  18. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է Հայ, Հայաստան..

    1. Հայերը նրանք են, ովքեր 88-91 թվականներին կարողացան ցուցաբերել ֆանտաստիկ միասնականություն, հանուն գաղափարների, ազատության պայքարի հզորագույն ուժ, անցկացրին ֆանտաստիկ մաքրությամբ ընտրություններ, եղան միաբան:
    2. Հայերն այն ազգն են, որ չունենալով մեծ աջակցություն արտասահմանից, ունենալով բավականին խղճուկ զինվորական տեխնիկա, կարողացան իրենց մեջ կամք և ուժ գտնել հանուն Արցախի ազատագրման պայքարելու և այդ պատերազմի կարևորագույն՝ մարտական փուլում տարան բացարձակ հաղթանակ, այդ ընթացքում կատարելով այնպիսի սխրագործություններ, ինչպիսիք են Շուշիի անառիկ բերդի գրավումը:
    3. Հայերը նրանք են, ովքեր իրենց մեջ գտան հոգու արիություն դիմագրավելու պատերազմի, շրջափակման, երկրաշարժի, փախստականներով լեցուն երկրի բոլոր դժվարությունները, դիմագրավեցին ամենայն արժանապատվությամբ, կարողացան բավական արագ այդ վիճակից ելք գտնել, կարգավորել իրենց տնտեսությունը, սարսափելի տարիները թողնել ետևում:

    Այս ամենը լավ է ու ճիշտ է:
    Սակայն ուշադիր եղեք, որ դրանից հետո չավելացնեք, որ հայերը նաև նրանք են, ովքեր հետագայում «ոտնահարեցին» այս վերևում թվարկածներս ու ներկայումս կանգնած են այդ ամենը կորցնելու վտանգի առաջ, որովհետև հիշենք, որ մեր հիմնական նպատակն է լինելու օտարազգիին մեր նկատմամբ հարգանք ներշնչելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (13.02.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ ասել է «ծիտ»
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 02.02.2011, 16:24
  2. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43
  3. Ի՞նչ է ասել JOURNALISM!!!!!!
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.03.2008, 20:22
  4. Ի՞նչ ասել է ֆլիրտ
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.11.2007, 00:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •