User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Կարծում եմ, որ միավորումներ այնուամենայնիվ կլինեն:
    Իմ կարծիքով այս պահին արդեն պարզ է, որ
    1. Լևոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
    2. Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
    3. Վազգեն Մանուկյանն ու Վահան Հովհաննիսյանը չեն պաշտպանի ոչ ՍՍ-ին, ոչ էլ ԼՏՊ-ին:

    Հնարավոր եմ համարում Վազգեն Մանուկյանի և Վահան Հովհաննիսյանի միավորումը, հնարավոր է, որ այս զույգին միանա նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

    Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը չգիտեմ ինչ կանեն:

    Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը, կարծում եմ, իրենց 0.01% ներով ինչ էլ անեն, արդյունքների վրա չեն ազդի

    Ի՞նչ կասեք:

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    3-րդ կետից սկսած ամեն ինչ կասկածելի ա...
    շատ բան դեռ կպարզվի
    ու էնքան շատ բան, որ առաջին կետից հետո մնացածը գուցե արդեն վաղուց միավորվել են տարբեր դրդապատճառներով...
    Կուզենայի, որ թեման ժողովրդի միավորման մասին լիներ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից ու անկախ շատ անկախ միավորում կուզենայի...
    տեսնենք, չեմ վստահում...

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    մինչև վերջին պահն էլ հնարավոր է ինքնաբացարկ հայտնողներ լինեն: ինչ իմանաս ինչ կլինի: քաղաքականությունը մութ անտառ է, խաղաքարտերն էլ թփերի տակ են թաքնված: Ոմանք էլ տեղերն արդեն գիտեն
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    3-րդ կետից սկսած ամեն ինչ կասկածելի ա...
    Չգիտեմ՝ Վահան Հովհաննիսյանը ոնց, բայց Վազգեն Մանուկյանը ոչ մի դեպքում Լևոնին չի միանա, ոչ էլ Լևոնը Վազգենին կմիանա: Դա բացառված է:

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ Վահան Հովհաննիսյանը ոնց, բայց Վազգեն Մանուկյանը ոչ մի դեպքում Լևոնին չի միանա, ոչ էլ Լևոնը Վազգենին կմիանա: Դա բացառված է:
    Ես Վազգենի միանալը Լևոնի հետ նկատի չունեի
    Ու միանալը հնարավոր է արտաքուստ չերևա

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Ու միանալը հնարավոր է արտաքուստ չերևա
    Ես ներքուստի մասին էլ եմ ասում:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Ըստ Վազգեն Մանուկյանի ու նրա կողմնակիցների Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքականություն հենց Սերժն ու Քոչարյանն են բերել Ի՞նչ միավորվելու մասին եք խոսում։

    Մնացածի մասին:
    Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գալուց ահագին բան փոխվեց դեպի դրականը։ Նախ, առաջ բոլորը համոզված ու ինչ-որ տեղ համակերպված էին, որ Սերժը արդեն նախագահ է նշանակված։ Այսօր մեեեծ կասկածի տակ է դրված դա։ Եվ ոչ միայն Սերժի դեմ գնացողների, այլ հենց նրա կողմնակիցների կողմից։

    Պատռվեց կեղծ ընդդիմադիրների դեմքը։ Այսինքն, մարդիկ որոնք ընդդիմադիր էին, իրականում ընդդիմադիրի դեր էին խաղում։ Այսօր դա հստակ է երևում։ Այսպես կոչված ընդդիմության մեծ մասը ընդդիմադիր է ոչ իշխանությանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Կարծես 1996 թվականի ընտրությունները լինեն

    Մի քանի տարբերակ է անցել մտքովս:
    1. Կամ նրանք Սերժ Սարգսյանին մրցակից չեն համարում, զուտ վարկանիշից ելնելով և Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ են տեսնում հզոր մրցակից: Հենց այդ պատճառով Սերժին ուշադրություն չեն էլ դարձնում:

    2. Կամ նրանք աշխատում են Սերժի օգտին: Ինչը ես ավելի հավանակն եմ համարում: Այսինքն ՕԵԿ-ի և Արտաշես Գեղամյանի դեպքում չեմ էլ կասկածում, որ այդպես է:

    Ամենահետաքրքիրն ու գրեթե անկախատեսելին տվյալ իրավիճակում ինձ համար Րաֆֆի Հովանիսյանի դիրքորոշումն է:

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Է, Բյուր ջան, Ինձ էլի չեք հասկանում...ես ասում եմ, եթե Վազգենը և էլի շատ թեկնածուներ լավ էլ գիտեն, որ Սերժը իրանց դեմ երկար փշալարեր կդնի ու այսպես թե այնպես իրենք շանս չունեն, և երբ ակնհայտ է, որ Սերժի նյարդերը ամեն դեպքում վախեցած են հենց Լևոնի «մրցակիցը» լինելուց, ապա չեմ հասկանում էս թեկնածուները Գեղամավարի ինչու՞ են իրանց երևակայությունը ամեն մի նոր ծիծաղելի հայտարարության մեջ դրսևորում, եթե հենց Սերժին ներքուստ ինչ-որ կերպ չեն սատարում՝ գուցե շատ հարմար փոխհատուցման ակնկալիքով...
    չգիտեմ...ասում եմ, չեմ վստահում...
    Հ.Գ. Վայ, Արթուրը հասկացավ երկրորդ կետով.../լօլ/

  9. #9
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մանուկյան–Դաշնակցություն-Րաֆֆի–Ռամկավար իրար պաշտպանելը բացառելու համար ԼՏՊ–ի շքախումբը ամեն տեսակ աղբ լցնելու է ասպարեզ, որ վարկաբեկի և Մանուկյանին և Դաշնակցությանը, Րաֆֆին էլ կանցնեն, այն օրվանից, երբ նա կողմնորոշվի, դրա համա է տարակուսում է....

    Իսկ ինֆորմացիա այն մասին, որ ԼՏՊի շանսերը հալվում են ու պետք է չհապաղել, գործել մյուս ընդիմադիրների դեմ, հենց ՍԵՐԺանտներն էլ մատակարարում են, քանի որ այլապես, եթե ԼՏՊ–ին ինչ–որ շանսեր կա հաղթելու, ապա միացյան ընդիմությանը ՍԵՐԺանտները ոչ մի դեպքում չեն կարողանա առանց կեղծիքների հաղթանակել...

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացածի մասին:
    Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գալուց ահագին բան փոխվեց դեպի դրականը։ Նախ, առաջ բոլորը համոզված ու ինչ-որ տեղ համակերպված էին, որ Սերժը արդեն նախագահ է նշանակված։ Այսօր մեեեծ կասկածի տակ է դրված դա։ Եվ ոչ միայն Սերժի դեմ գնացողների, այլ հենց նրա կողմնակիցների կողմից։
    ....
    Խիստ միամիտ կարծիք է։

    ԼՏՊին անձամբ ՍԵՐԺանտները չեն համոզել, որ նա ետ գա, դա նա ինքն է ցանկացել, քանի որ հասկացել է, որ այս ընտրությունների ժամանակ, կարող էր ընդիմությունը միավորվել ու հաղթել ՍԵՐԺանտներին, ինչու համար դաշնակներին սփյուռքահայությունը պատգամ էր տվել, դեռ վաղուց, անցնել ընդիմության կողմը։

    Դաշնակցության կողմից ոչ ՀՀՇական նախագահ իշխանության բերելու դեպքում, ԼՏՊի շքախմբի երգը ներառյալ ինքը ԼՏՊն, երգված կլիներ, այդ իսկ պատճառով, նրանց համար ով էլ լինի, նույնիսկ ՍԵՐԺանենրը մնան էլի լավ է, քան իշխանությունը անցնի ժողովրդին։
    Վերջին խմբագրող՝ voter: 24.12.2007, 01:43: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուկյան–Դաշնակցություն-Րաֆֆի–Ռամկավար իրար պաշտպանելը բացառելու համար ԼՏՊ–ի շքախումբը ամեն տեսակ աղբ լցնելու է ասպարեզ, որ վարկաբեկի և Մանուկյանին և Դաշնակցությանը, Րաֆֆին էլ կանցնեն, այն օրվանից, երբ նա կողմնորոշվի, դրա համա է տարակուսում է....

    Իսկ ինֆորմացիա այն մասին, որ ԼՏՊի շանսերը հալվում են ու պետք է չհապաղել, գործել մյուս ընդիմադիրների դեմ, հենց ՍԵՐԺանտներն էլ մատակարարում են, քանի որ այլապես, եթե ԼՏՊ–ին ինչ–որ շանսեր կա հաղթելու, ապա միացյան ընդիմությանը ՍԵՐԺանտները ոչ մի դեպքում չեն կարողանա առանց կեղծիքների հաղթանակել...

    Ավելացվել է 5 րոպե անց


    Խիստ միամիտ կարծիք է։

    ԼՏՊին անձամբ ՍԵՐԺանտները չեն համոզել, որ նա ետ գա, դա նա ինքն է ցանկացել, քանի որ հասկացել է, որ այս ընտրությունների ժամանակ, կարող էր ընդիմությունը միավորվել ու հաղթել ՍԵՐԺանտներին, ինչու համար դաշնակներին սփյուռքահայությունը պատգամ էր տվել, դեռ վաղուց, անցնել ընդիմության կողմը։

    Դաշնակցության կողմից ոչ ՀՀՇական նախագահ իշխանության բերելու դեպքում, ԼՏՊի շքախմբի երգը ներառյալ ինքը ԼՏՊն, երգված կլիներ, այդ իսկ պատճառով, նրանց համար ով էլ լինի, նույնիսկ ՍԵՐԺանենրը մնան էլի լավ է, քան իշխանությունը անցնի ժողովրդին։
    Ինչպես միշտ պարոն voter-ը փայլուն և դիպուկ վերլուծություն է անում: Նրա այս վերջին գրառումը գնահատելու հնարավորություն չունենալու պատճառով գոհունակությունս այս կերպ եմ արտահայտում:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ միավորումներ այնուամենայնիվ կլինեն:
    Իմ կարծիքով այս պահին արդեն պարզ է, որ
    1. Լևոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
    2. Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
    3. Վազգեն Մանուկյանն ու Վահան Հովհաննիսյանը չեն պաշտպանի ոչ ՍՍ-ին, ոչ էլ ԼՏՊ-ին:

    Հնարավոր եմ համարում Վազգեն Մանուկյանի և Վահան Հովհաննիսյանի միավորումը, հնարավոր է, որ այս զույգին միանա նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

    Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը չգիտեմ ինչ կանեն:

    Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը, կարծում եմ, իրենց 0.01% ներով ինչ էլ անեն, արդյունքների վրա չեն ազդի

    Ի՞նչ կասեք:
    Ես,Արտաշես Գեղամյաննի ու Արթուր Բաղդասարյանի անելիքը գիտեմ: Նրանք ամեն ինչ անելու են, որ ընդիմադիրների շարքում միավորումներ չլինեն: Իշխանությունները նրանց հատուկ առաջադրանքով են մտցրել ընտրապայքարի մեջ:
    Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, որ այդ պարոնները կատարում են ընդիմություն պառակտողների ծանր ու պատասխանատու պարտականություններ:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 24.12.2007, 11:49: Պատճառ: Գրառման ավելացում
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես,Արտաշես Գեղամյաննի ու Արթուր Բաղդասարյանի անելիքը գիտեմ: Նրանք ամեն ինչ անելու են, որ ընդիմադիրների շարքում միավորումներ չլինեն: Իշխանությունները նրանց հատուկ առաջադրանքով են մտցրել ընտրապայքարի մեջ:
    Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, որ այդ պարոնները կատարում են ընդիմություն պառակտողների ծանր ու պատասխանատու պարտականություններ:
    Պետք չէ այդքան վատատես լինել: Գոնե ասեիր «հուսով եմ, վերջին դեպքը կլինի»

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուկյան–Դաշնակցություն-Րաֆֆի–Ռամկավար իրար պաշտպանելը բացառելու համար ԼՏՊ–ի շքախումբը ամեն տեսակ աղբ լցնելու է ասպարեզ, որ վարկաբեկի և Մանուկյանին և Դաշնակցությանը, Րաֆֆին էլ կանցնեն, այն օրվանից, երբ նա կողմնորոշվի, դրա համա է տարակուսում է....
    Աղբը օդի՞ց է հայտնվում: Միգուցե Քոչարյանի ու Սերժի մասին գրվող ա՞ղբն էլ է սուտ։

    Խիստ միամիտ կարծիք է։
    Voter ջան, ասում ես միամիտ է ու հաստատում ես իմ ասածը Դաշնակներին մոռացել էի: Դաշնակներն էլ իրենց պահում են Վազգեն Մանուկյանի կողմնակիցների նման…

  13. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբը օդի՞ց է հայտնվում: Միգուցե Քոչարյանի ու Սերժի մասին գրվող ա՞ղբն էլ է սուտ։
    Արտ ջան քաղաքականության մեջ, կարծում եմ, քիչ չեն դեպքերը, երբ աղբը նաև օդից է հայտնվում: Սովետի ժամանակ (կարծում եմ հիմա էլ) ՊԱԿ-ում հատուկ բաժին կար, որ դեզինֆորմացիայով էր զբաղվում: Ի դեպ ՀՀՇ-ի ժամանակներում Դաշնակցության մասին տարաբնույթ լուրեր էին տարածվում, նույնիսկ ասում էին, թե իբր Դաշնակցությունը միջազգային նարկոբիզնեսով է զբաղվում:

  14. #14
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Կարծում եմ` պետք չէ խառնել ՀՀՇ-ի ժամանակները այսօրվա հետ, հատկապես 96-ից հետո ընկած ժամանակահատվածը:

  15. #15
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբը օդի՞ց է հայտնվում: Միգուցե Քոչարյանի ու Սերժի մասին գրվող ա՞ղբն էլ է սուտ։


    Voter ջան, ասում ես միամիտ է ու հաստատում ես իմ ասածը Դաշնակներին մոռացել էի: Դաշնակներն էլ իրենց պահում են Վազգեն Մանուկյանի կողմնակիցների նման…
    Անհասկանալի են պնդումներդ...

    Միամտություն ես համարեցի քո համոզվածությունը, թե ԼՏՊն չլիներ Սերժի դեմ խաղ չեր լինելու... Այդ դեպքում, որ չես փորձում նաել մյուս կողմից ԼՏՊն եթե հիմա էլ չգար ասպարեզ էլ շանս չեր ունենալու...

    Իսկ դաշնակների պահվցածքը շատ տարօրինակէ, նրանց նույնսիկ ԼՏՊն է սկսել «համակրանքի» ռեվերանսներ անել, թե «բացի դաշնակներից ու ՕԵԿից մնածացը ՍԵՐԺի դրածոներն են», երբ որ ժողովուրդը ավելի քան համոզված է, որ հենց ՕԵԿը ու Դաշնակներն են, որ թատրոն ա լյա ՍԵՐԺ են պարում, քանի որ նրանք անմիջականորեն կառավարության մեջ են ու բոլոր հարցերին կապված Քոչարյանի ապագայի մասին դաշնակները փախի փախի պատասխաններ են տալիս, իսկ ՕԵԿից առավել ևս մարդ բան չի հասկանում։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.10.2016, 22:23
  2. Գրառումներ: 236
    Վերջինը: 04.12.2008, 12:51
  3. Նախագահական ընտրությունների ընթացքը օնլայն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 257
    Վերջինը: 19.02.2008, 23:22
  4. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  5. Խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.05.2007, 16:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •