User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Վահան Տերյան

  1. #1
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վահան Տերյան

    Նախ հույսով եմ,որ թեման ճիշտ եմ արել,որ բացել եմ և այստեղ եմ բացել և կարծում եմ,որ այն ավելորդ չէ:
    Իսկ այժմ հրավիրում եմ բոլորին խոսել Վահան Տերյանի և նրա ստեղծագործությունների մասին:Ասեմ,որ ինձ շատ է դուր գալիս նրա <<Հրաժեշտի խոսքերից>>,<<Գարուն>>,<<Ալպիական մանուշակ>> և <<Սպիտակ ձին>> ստեղծագործությունները:Հու յ ս ունեմ իմանալ նաև ձեր կարծիքը:
    Վերջին խմբագրող՝ Էդգար: 22.04.2006, 19:33:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    «Ալպիական մանուշակը» և «Սպիտակ ձին» Տերյանը չի գրել, այլ Բակունցը:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.04.2013), Այբ (17.04.2013), Էդուարդ_man (11.12.2009), Նաիրուհի (01.03.2010), Նիկեա (14.10.2014)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Ես էլ կարդացի ու ... մի պահ կսկսեցի սեփական գիտելիքներիս վրա կասկածել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Ասեմ,որ ինձ շատ է դուր գալիս նրա <<Հրաժեշտի խոսքերից>>,<<Գարուն>>,<<Ալպիակ ան մանուշակ>> և <<Սպիտակ ձին>> ստեղծագործությունները
    լավ էր...

    Տերյանն Իմ սիրած հայ գրողն է...շատերին եմ սիրում ու շատերով հիանում...`Չարենց, Սևակ, Իսահակյան...բայց Տերյանն ուրիշ է...
    Մեր դասղեկը ու գրականության ուսուցչուհին ` մեծ գրականագետ ու գրականասեր..., միշտ հարցնում էր մեզ..."արտասանի ՔՈ Շիրազը...", նկատի ունենալով այն ստեղծագործությունը որը քեզ ամենամոտն է...ասեմ, որ Տերյանը միակն է, ում ստեղծագործություններից այդպես էլ չկարողացա մեկը առանձնացնել...թեկուզ մի քիչ առավելություն տալ ինչ-որ մեկին չեմ կարողանում...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (14.10.2014)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Ես էլ եմ Տերյանի ստեղծագործությունները շատ սիրում, բայց կարող եմ միանշանակ մեկն առանձնացնել, որը, չնայած դպրոցական ծրագրից դուրս էր, ես առիթը բաց չէի թողնում գրականության դասին այն արտասանելու: Դա «Կարուսելն» է:
    Իսկ մյուսներն արդեն հավասար եմ սիրում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (14.10.2014)

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Չեմ կարող ասել, թե Տերյանն իմ ամենասիրած հայ բանաստեղծն է, բայց գնահատում եմ նրա ստեղծագործությունը։ Շատ նուրբ ու հղկված է գրում, բայց չափից դուրս մելամաղձոտ է ... իսկ քանի որ մելամաղձոտությունն իմ մեջ առանց այդ էլ միշտ չափից դուրս շատ է եղել, ավելորդ չափաքանակն ինձ վրա այնքան էլ լավ չի ազդում։ Սա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (17.04.2013)

  11. #7
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Ճիշտն ասած,որ երկու ստեղծագործությունները շփոթել եմ,համաձայն եմ,բայց միանշանակ Uluana հետ համաձայն եմ,Տերյանը գրում է առանց,որևէ բացթողումների,դիպուկ,բայց պետք է ընդունել,որ նրա ոճը մելամաղձոտ ստեղծագործություններն են:Տերյանը մեծ է նաև այնքանով,որ իր ավանդական <<աշուն>> թեմայից կարողանում է շեղվել ւ գրել այսպիսի տողեր.
    <<Միթե վերջին պոետն եմ ես,վերջին երգիչն իմ ազգի,
    Մահն է արդյոք,թե նինջը քեզ պատել պայծառ Նաիրի>>(հարցական նշանների բացակայության համար հայցում եմ ձեր ներողամտությունը)
    կամ <<Մի խառնեք>> բանաստեղծությունը:

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    չնայած իմ սիրածներից չի...

    ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

    Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
    Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
    Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
    Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
    Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
    Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
    Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
    Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
    Ւմ վերև թող արև չըխնդա.
    Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

    իսկ սրանք իմ սիրածներից են...

    ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

    Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
    Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
    Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
    Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

    Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
    Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
    Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
    Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

    Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
    Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
    0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
    Անմխիթար մորմոքումից քո ցավի...

    ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

    Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև ...
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն...
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին...

    Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ւնչո՞ւ ես հիշում.

    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում...
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն...

    ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

    Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
    Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
    Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
    Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

    Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
    Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
    Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
    Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Նիկեա (14.10.2014)

  14. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
    Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
    Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
    Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

    Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
    Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
    Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
    Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

    Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
    Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
    Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
    Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.04.2013), Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Նիկեա (14.10.2014)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Իսկ հիմա իմ ամենասիրածը....

    ԿԱՐՈՒՍԵԼ

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
    Խնդություն մշուշում վարդագույն,
    Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
    Արևոտ ժպիտով իմ հոգուն...

    Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
    — Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
    Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
    Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

    Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Կար հեռու մի երկիր թովչական,
    Արև էր ոսկեղեն աշխարհում.
    Շողացին, ժպտացին — էլ չըկան,
    Էլ չըկան պատրանքները սիրուն։

    Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
    — Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
    Խավարիր, խաբուսիկ անրջանք,
    Հեռավոր օրերի հիացում...

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
    Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
    «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
    Եվ հին են քո խոսքերը բոլոր...

    Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
    Ծառուղին՝ ամայի պուրակում,
    Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
    Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Պարում են խելագար խնջույքում,
    — Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
    Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
    Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Անտիգոնե (01.03.2011), Նիկեա (14.10.2014)

  18. #11
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Դե տենց ա տենց ա, ես էլ Տերյանից իմ սիրած բանաստեղծությունը կդնեմ:

    Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
    Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
    Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
    Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
    Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
    Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
    Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
    Որպես երազ մոռացումի անձավում.
    Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
    Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Նիկեա (14.10.2014)

  20. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իսկ հիմա իմ ամենասիրածը....

    Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
    Ծառուղին՝ ամայի պուրակում,
    Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
    Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...
    Այս վերջին բառերն անմիջապես գրավեցին ուշադրությունս... հիշեցի քո պատմվածքը ու էլի մի բան...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #13
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Դե տենց ա տենց ա, ես էլ Տերյանից իմ սիրած բանաստեղծությունը կդնեմ:
    Ես էլ իմը:

    Ոչ տրտու՛ նջ,ոչ մրմու՛ նջ սգավոր,
    Հեռացի՛ ր,մոռացի՛ ր ինձ հավետ.
    Իմ ուղին միշտ մթին, մենավոր
    Կգնամ իմ դժկամ ցավի հետ:

    Իմ ճամփան անվախճան մի գիշեր,
    Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա.-
    Հեռացի՛ ր,մոռացի՛ ր,մի՛ հիշիր,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

    Հուսաբեկ մութ ու մեգ թող լինի,
    Իմ վերև թող արև չխնդա.
    Լոկ երկունք,լոկ արցունք թող լինի,
    Ինձ այդպես,քրոջ պես մի՛ գթա...

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Նաիրուհի (26.02.2015), Ֆոտոն (10.11.2009)

  23. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Դա նաև Բյուրակնի սիրած բանաստեղծությունն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Դա նաև Բյուրակնի սիրած բանաստեղծությունն էր։
    Ո՞րը

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահան Իշխանյան
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2017, 13:17
  2. Վահան Արծրունի
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.07.2013, 13:18
  3. Վահան Թոթովենց
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2011, 15:24
  4. Վահան Թեքեյան
    Հեղինակ՝ Lexsa, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.09.2010, 05:11
  5. Վահան Գևորգյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.05.2007, 06:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •