User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 98 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Վահան Տերյան

  1. #91
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    40
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու խոսում ես, բայց կարծես,
    Դու չես, գիշերն է երգում.
    Այնպես նուրբ ես և այնպես
    Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

    Լուսեղեն է խոսքերիդ
    Իմաստը պարզ ու խորունկ,
    Որպես մեղմ ու անառիթ
    Գարնան անուշ մտորմունք...

    Եվ անդորր է ձայնը քո,
    Հաշտ է թախծոտ իր շեշտով,
    Որպես անուշ երեկո`
    Լիքը սիրով ու վշտով:

    Դու չես, դու չես.-հեռավոր
    Վարդենիներն են շրշում,
    Ծովն է երգում լայն ու խոր
    Ոսկեպայծառ մշուշում...

    Իմաստուն է և արդար
    Օրերի երգն անընդհատ, -
    Դառը տանջանք ու դադար,
    Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...

    Գիշեր, գիշեր, լռություն,
    Անուշ թախծի լուսե երգ.
    Փռվիր, փռվիր իմ հոգում,
    Խաղաղություն անեզերք...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (17.04.2013), Inna (07.04.2011), Գեա (06.04.2011), Նաիրուհի (06.04.2011), Նիկեա (14.10.2014)

  3. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.05.2011), GinAni (08.07.2011), Smokie (15.04.2011), Անտիգոնե (07.04.2011), Նաիրուհի (06.04.2011), Նիկեա (14.10.2014), Շինարար (17.04.2011)

  5. #93
    Դեպի Տիեզերք Kiss-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2011
    Հասցե
    Բարսելոնա
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ...

    Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
    Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ....

    Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
    Հեքիաթի պես էր — երազի նման.
    Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
    Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ....

    Սիրտըս ցավում է անցած գնացած
    Օրերիս համար.
    — Մեկը շշուկով պատմում է կամաց
    Մեկը իմ հոգին տանջում է համառ....

    Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
    Ամենին մոռանալ.
    Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
    Հեռանա՜լ....

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին....

    Իմ խաղաղ երեկոն է հիմա
    Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
    Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
    Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
    Տարիներ, տարիներ կըսահեն,
    Կըմեռնեն երազները բոլոր —
    Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
    Օրերում անհաստատ ու մոլոր։
    Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
    Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
    Անունըդ թող փարոս լինի ինձ
    Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
    Ախր մեկը մեկից լավն են

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.05.2011), GinAni (24.07.2011), Inna (24.07.2011), Անտիգոնե (17.04.2011), Մար. (01.06.2016), Նիկեա (14.10.2014)

  7. #94
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2011
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ
    Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին
    Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
    Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
    Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։
    Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
    Մեռած օրերիս ցնորքին հիմա. —
    Ուրիշից լսած մի երգ է թվում,
    Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։
    Մենք մնաս բարով չասինք իրարու,—
    Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։
    Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
    Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։
    Տարիներն անցան, և հին օրերին
    Նայում եմ ահա անտարբեր սրտով,
    Եվ որպես գերին հլու իր բեռին,
    Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։
    Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
    Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
    Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
    Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.05.2011), GinAni (08.07.2011), Meme (09.05.2011), Smokie (16.05.2011), Անտիգոնե (09.05.2011), Գեա (09.05.2011), Մաեստրո (18.05.2011), Նաիրուհի (09.05.2011), Նիկեա (14.10.2014), Շինարար (09.05.2011)

  9. #95
    խավարած արև GinAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Հասցե
    Erevan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    28
    Գրառումներ
    57
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս մեկը հատկապես շատ եմ սիրում...





    Իմ խաղաղ երեկոն է հիմա
    Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
    Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
    Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

    Տարիներ, տարիներ կըսահեն,
    Կըմեռնեն երազները բոլոր —
    Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
    Օրերում անհաստատ ու մոլոր։

    Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
    Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
    Անունըդ թող փարոս լինի ինձ
    Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
    Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.01.2012), Diana99 (17.04.2013), Meme (28.01.2012), StrangeLittleGirl (24.07.2011), Անտիգոնե (28.01.2012), Լեո (24.07.2011), Նաիրուհի (30.12.2011), Նիկեա (14.10.2014), Շինարար (24.07.2011)

  11. #96
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր «թերթերով» օրացույցը «տեղեկացրեց», որ այսօր Տերյանի ծննդյան օրն է:
    1885թ հունվարի 28-ին է ծնվել Վահան Տերյանը:
    Մթնշաղի անուրջներից
    * * *
    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
    Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
    Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
    Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
    Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
    Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
    Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
    Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
    Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
    "Non est ad astra mollis e terris via."

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (29.01.2012), Kanamar (28.01.2012), Meme (28.01.2012), Smokie (30.01.2012), Անտիգոնե (28.01.2012), Նիկեա (14.10.2014), Ֆոտոն (29.01.2012)

  13. #97
    Մշտական անդամ Diana99-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2013
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տերյանը իմ հոգու բանաստեղծն է,երբ այդքան էլ լավ տրամադրություն չեմ ունենում բացում եմ Տերյանի գիրքը ու սկսում եմ կարդալ: Շուտով գրականությունից անցնելու ենք,որի համար շատ ուրախ եմ
    Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.04.2013), Meme (17.04.2013), Մար. (01.06.2016), Նաիրուհի (18.04.2013), Նիկեա (14.10.2014)

  15. #98
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կտեղադրեք Տերյանի «Այսօր գտանք իրար» բանաստեղծությունը ?



    Sent from my iPhone using Tapatalk
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահան Իշխանյան
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2017, 13:17
  2. Վահան Արծրունի
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.07.2013, 13:18
  3. Վահան Թոթովենց
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2011, 15:24
  4. Վահան Թեքեյան
    Հեղինակ՝ Lexsa, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.09.2010, 05:11
  5. Վահան Գևորգյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.05.2007, 06:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •