User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Վահան Տերյան

  1. #61
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը

    Մոռանալ...հեռանալ...

    Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
    Ամենին մոռանալ.
    Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
    Հեռանա՜լ...
    Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
    Գիշերում այս անշող
    Արդյոք կա իրիկվա մոռացման,
    Մոռացման ոսկե շող...
    Մի վայրկյան ամենից հեռանալ,
    Ամենին մոռանալ._
    խավարում, ցավերում քարանալ
    Մեն միայն...
    Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
    Ամենին մոռանալ.
    Չսիրհել, չտենչալ, չկանչել,
    Հեռանա՜լ...

    Հանճարեղ բանաստեղծություն ա, գիտեմ, որ գիտեք, ուղղակի ցանկացա ասել

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.05.2010), AniwaR (22.05.2010), Yevuk (07.05.2010), Հայուհի (21.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (07.05.2010), Մանուլ (07.05.2010), Նաիրուհի (04.07.2012), Նիկեա (14.10.2014)

  3. #62
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեկը շատ եմ սիրում, հատկապես վերջին քառատողը.

    Երբ կյանքը սուր փշերով
    Կարյունոտե քո հոգին,
    Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
    Շղթայված ես դու մեկին։
    Երբ մենք հեռու կըլինենք,
    Երբ կանջատվենք առհավետ,
    Հիշի՛ր, որ կա սրբազան
    Հանդիպումի արահետ։
    Հիշի՛ր, որ երբ մի անգամ
    Մահին հաղթեց խնդագին,
    Էլ չի կարող մոռանալ
    Ակնթարթն այն մեր հոգին։
    Քո խոսքերը սրբազան
    Չեն խավարիլ խավարում,
    Շուրջը, շուրջը ամեն ինչ
    Կերգե անդարձ քո հեռուն։
    Դու կըլինես իմ հոդում,
    Դու ամեն տեղ կըլինես,
    Որպես քաղցր մի խոկում,
    Ե՛վ անմարմին, և՛ անտես։
    Մեզ ամեն ինչ այս երկրում
    Հմայում է և խաբում,
    Բայց կա անհաս մի բերկրում,
    Հրաշք-անկարծ հանդիպում...
    Երբ կըլինենք մենք հեռու,
    Անվերադարձ և օտար,
    Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
    Հավերժաբար դու գտար...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (08.05.2010), Ամպ (14.10.2010), Հայուհի (21.05.2010), ՆանՍ (09.09.2010), Նիկեա (14.10.2014)

  5. #63
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարուն

    Գարունը այնքա´ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե´ս պայծառ է կրկին.
    – Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
    Այնպե´ս գգվող է երեկոն անափ
    Ծաղիկներն այնպե´ս նազով են փակվում.
    – Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
    Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
    – Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ քնքուշ մի ձեռք…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (08.05.2010), Yevuk (07.05.2010), Ամպ (14.10.2010), Լեո (21.05.2010), Մանուլ (07.07.2010), ՆանՍ (09.09.2010), Նիկեա (14.10.2014)

  7. #64
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող. ջան ո՞վ կարողա ունենա այս բանաստեղծությունը, ցավոք վերնագիրը չեմ հիշում
    «Խոսք մեկ արին ու քեֆ արին ողջ գիշեր,
    Պոռնկուհին եւ ուսանողն այն ջահել»
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. #65
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    ԿԱՐՈՒՍԵԼ

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
    Խնդություն մշուշում վարդագույն,
    Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
    Արևոտ ժպիտով իմ հոգուն...

    Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
    — Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
    Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
    Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

    Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Կար հեռու մի երկիր թովչական,
    Արև էր ոսկեղեն աշխարհում.
    Շողացին, ժպտացին — էլ չըկան,
    Էլ չըկան պատրանքները սիրուն։

    Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
    — Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
    Խավարիր, խաբուսիկ անրջանք,
    Հեռավոր օրերի հիացում...

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
    Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
    «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
    Եվ հին են քո խոսքերը բոլոր...

    Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
    Ծառուղին՝ ամայի պուրակում,
    Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
    Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...

    Պարում են խելագար խնջույքում,
    — Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
    Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
    Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել...
    Ինչ պարզ ձևով է ասում ամենաճշմարիտ բաները, վերջերս ամեն իրադարձության, ամեն պահի հետ Տերյանի կողմից այդ պահը շատ վաղուց բանաձևված երկտող եմ հիշում: Միշտ սիրել եմ Տերյան, բայց հիմա նոր եմ հասկանում իր մեծությունը:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (30.09.2010), My World My Space (12.05.2010), Նաիրուհի (30.12.2011), ՆանՍ (09.09.2010), Նիկեա (14.10.2014)

  10. #66
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ պարզ ձևով է ասում ամենաճշմարիտ բաները, վերջերս ամեն իրադարձության, ամեն պահի հետ Տերյանի կողմից այդ պահը շատ վաղուց բանաձևված երկտող եմ հիշում: Միշտ սիրել եմ Տերյան, բայց հիմա նոր եմ հասկանում իր մեծությունը:
    Տերյանը Տերյան է այքնանով, որ հասու չէ բոլորին, Տերյանի իմաստությունը ու խորունկությունը ոչ մի բանաստեղծ չունի, բայց չգիտես ինչի նր արտահայտած մտքերը մարդիկ վերագրում են հիվանդագին թուլության, մելամաղձոտ մարդը ոչ միշտ ա թույլ, այդ հատկությունն առավել հատուկ ա ուժեղներին, ովքեր քաջություն ունեն իրանց համար բացահայտելու դա....

    Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև ...
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն...
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին...

    Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ւնչո՞ւ ես հիշում.

    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում...
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն...


    Ո՞նց կարա թույլ մարդը սենց տողեր գրի......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (22.05.2010), Yevuk (22.05.2010), Ամպ (14.10.2010), Հայուհի (21.05.2010), Մանուլ (07.07.2010), Նաիրուհի (09.09.2010), ՆանՍ (09.09.2010), Նիկեա (14.10.2014)

  12. #67
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
    Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
    Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

    Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
    Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
    Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

    Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
    Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
    Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

    Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
    Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
    Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դու։


    Հ.Գ. Ամեն անգամ այս բանաստեղծությունը կարդալուց թվում է՝ ինչ-որ աներևույթ, անհասանելի բարձրյալ էակի եմ սիրահարված, ու միշտ նրան եմ սպասել... Տարօրինակ է...

  13. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (22.12.2010), Inna (30.09.2010), My World My Space (21.05.2010), Nare-M (21.05.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (22.05.2010), Ամպ (14.10.2010), Արևածագ (11.09.2010), Լուսաբեր (21.10.2010), Մանուլ (07.07.2010), Նաիրուհի (13.10.2010), ՆանՍ (09.09.2010), Նիկեա (14.10.2014), Շինարար (21.05.2010)

  14. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանճարեղ բանաստեղծություն ա, գիտեմ, որ գիտեք, ուղղակի ցանկացա ասել
    Բա որ երգը լսեք... ես լսել եմ 4 տարի առաջ Շուշան Պետրոսյանի կատարմամբ: Չքնաղ երգ էր, բայց հետո էլ ոչ մի տեղ չեմ հանդիպել:

  15. #69
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս շարքը կարդում ես ու նոր հասկանում, թե ինչ ասել է ցավ։

    Իմ բալիկին

    Ա

    Ես արդեն երբեք չեմ մոռանալու
    Աչերըդ անզոր և անօգնական,
    Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու
    Մեռնող թռչնակի թևերի նըման։
    Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
    Նմանությունն այն կիսաժպտալու,
    Մարմինըդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ-
    Ես արդեն երբեք չեմ մոռանալու...

    Բ

    Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
    Կըզնգա կրկին համրացած առուն.
    Թևերով թեթև թռել է արդեն
    Իմ արտույտն անուշ, թռել է հեռուն։
    Ձմեռները նոր ձյուներ կբարդեն,
    Ձյուներից կրկին կըբացվի գարուն.
    Ծաղիկ-աչքերը կրկին կթարթեն,
    Լոկ դու կըմնաս շիրմի խավարում։
    Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
    Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
    Այնտեղ, ուր մաքուր երանության մեջ
    Ապրում են այնքան լուսե հոգիներ
    Եվ ժպտում, որպես աստղերն այն անշեջ.
    Ա՜խ, եթե լիներ, ա՜խ, եթե լիներ...


    Գ

    Պահում էի վառ միշտ կրակը,
    Բալիկս հուր էր սիրում,-
    Բայց մահն այնպես արագ է,
    Կրակն էլ չեմ վառում։
    Մթնում այս նստել ու լալ,-
    Ի՞նչ է մնում ինձ, էլ ի՞նչ,
    Բալիկ իմ, լավ իմ, զուլալ,
    Աստղիկ իմ ջինջ...

    Դ

    Հրեշտակներ քնքուշաթև
    Կըգան կիջնեն իմ խուցը խեղճ,
    Եվ երգերով լույս ու թեթև
    Մեզ կըփայեն տխրության մեջ։
    Արդարություն չըկա երկրում,
    Բայց կա վերին մի ամոքում,
    Երբ աշխարհի խոսքն է լռում,
    Եվ գրկում է լույսը հոգուն...
    Հեռանանք մի անդրաշխարհ,
    Հավատում եմ ես գալիքին,
    Հրեշտակներ կըփայեն հար
    Ինձ ու անբախտ իմ բալիկին...

    ---------- Ավելացվել է՝ 03:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:27 ----------

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող. ջան ո՞վ կարողա ունենա այս բանաստեղծությունը, ցավոք վերնագիրը չեմ հիշում
    Նստել այստեղ, անվերջ նայել ու նայել
    Աշնամուտին և քրքրել հին հուշեր.
    -Պոռնկուհին և ուսանողն այն ջահել
    Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր...

    Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
    Ծվարել է իմ հոգու պես որբ նա էլ.
    -Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
    Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...

    Ի՞նչ ես փնտրում, սիրտ տգնապող, անխնդում.
    Մեր բանտն անել-զուր է տանջվել ու վայել.
    _Ինչպես զվարթ, տե´ս, գնում են դեպի տուն
    Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (09.09.2010), Nare-M (13.10.2010), Ամպ (14.10.2010), Արևածագ (11.09.2010), ՆանՍ (09.09.2010), Նիկեա (14.10.2014)

  17. #70
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վահան Տերյան

    Ես կգամ, երբ դու մենակ կմնաս
    Տրտում իրիկվա ստվերների տակ,
    Երբ դու կթաղես տենչերդ խորտակ.
    Եվ վհատությամբ երբ կհեռանաս...

    Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
    Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
    Քո մեռած սրտում կլինի թախիծ,
    Ես կկանչեմ քեզ դեպի ալլ եզերք։

    Ես կգամ, երբ դու կլինես տրտում,
    Երբ երազներդ հավետ կմեռնեն,
    Ձեռքդ կբռնեմ, ցավըդ կմբռնեմ,
    Կվառեմ ուրիշ լույսեր քո հոդում...

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (13.10.2010), Ամպ (14.10.2010), Անտիգոնե (30.09.2010), Արևածագ (11.09.2010), Գեա (29.10.2010), Նաիրուհի (30.09.2010), Նիկեա (14.10.2014)

  19. #71
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Վարդերըս հիմա կարմիր,
    Վարդերըս կարմիր ու վառման,
    Բացվել են բոցե Նաիրի երկրում.-
    Եվ աղջիկները ելել են գարնան
    Պայծառ դաշտերը երգերով սիորւն...
    Եվ իմ վերքերը բացվում են նորից՝
    Նաիրի երկրի ծաղիկների պես՝
    Այրվում են, վառվում, այրում են ինձ,
    Որպես երգերը, Նաիրի երկիր,
    Որպես վարդերը, Նաիրի, քեզ...

    ***

    Ես չեմ մոռանում կարոտով մի հաշտ,
    Մանուշակագույն մայրամո´ւտ միգասքող,
    Ամպերըդ մաքուր՝ ողողված ոսկով,
    Եվ քե´զ, հայրենի անո´ւշ լեռնադաշտ։
    Կարծես ականջիս հնչում է բարակ
    Զանգակը գյուղի քարաշեն ժամից,
    Որպես մի կռունկ ջոկված երամից-
    Այնպե՜ս լալագին, այնպես անճարա՜կ...
    Ու դեմս են ելնում պարզմիտ ու բռի
    Գյուղացիք ծանոթ-զարմանքով նայում,
    Եվ վայրի կոպիտ սիրով փայփայում,
    Երբ ճանաչում են ժպտալով բարի...

    ***

    Դուք գյուղերի խուղերում,
    Խրճիթներում խեղճ,
    Քաղաքների խուցերում,
    Նկուղներում ցուրտ,
    Դուք աղմկոտ, ալեկոծ
    Շուկաների մեջ
    Եվ գետնի տակ, հանքերում
    Շիրմի նման մութ.
    Եվ ես կրկին ձեր առաջ
    Խոհերով կիզված,
    Սրտով դողդոջ ու բոցոտ
    Դեպի ձեզ պարզված...
    Եվ անցնում եմ ձեզ հետ ես
    Ուղիներն ամեն
    Մահապարտի նըման հեզ
    Անզոր ու անզեն,
    Եվ ձեր առաջ ես նորից
    Ամեն օր ու ժամ
    Խաչ եմ հանում ինքս ինձ
    Որպես դավաճան...

    Ու սրանք սևագրություններ են
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (30.09.2010), Ամպ (14.10.2010), Անտիգոնե (30.09.2010), Արևածագ (30.09.2010), Նիկեա (14.10.2014)

  21. #72
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաժեշտի գազել

    Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով,
    Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

    Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի,
    Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

    Մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս մոտ ու հեռու,
    Ոսոխներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

    Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
    Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

    Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
    Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

    Ծաղիկներին դեռ չըբացված, դեռ չկիզված հոգիներին,
    Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

    Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու.
    Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնա՜ք բարով, մնա՜ք բարով:


    Գազել
    (Ստեփան Շահումյանին)

    Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ,
    Սիրտըդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ:

    Սիրտըդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ,
    Խինդըդ տենդոտ, սերըդ՝ վահան, պահիր վառ:

    Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ,
    Որպես դրոշ արնանըման, պահիր վառ:

    Հեռվում անտուն, եղիր խնդուն, պահիր վառ,
    Սիրտըդ բորբոք - վարդըղ վառման պահիր վառ:

    Որպես խարույկ ելնող վկա, պահիր վառ,
    Արևի պես սիրտըդ վառման պահիր վառ...

    ***

    Չեմ դավաճանի իմ Նվարդին,
    Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
    Որպես արքան այն, մանուկ Արան,
    Չեմ դավաճանի իմ Նվարդին:
    Որքան փորձանք դա իմ զոհ-սրտին,
    Որքան էլ փայլըդ փայե նրան,
    Չեմ դավաճանի իմ Նվարդին,
    Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

    * * *

    Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
    Գիշերի պես խորհրդավոր.
    Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
    Որպես թովիչ իրիկնամուտ։
    Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
    Որպես գարնան մթնշաղում։
    Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
    Արբեցումի ոսկե մշուշ։
    Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
    Քո աչքերը հոգի տանջող։
    Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
    Որպես գարնան իրիկնամուտ։

    Հրաժեշտի խոսքերից

    Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
    Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
    Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
    Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
    Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
    Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
    Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
    Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
    Ւմ վերև թող արև չըխնդա.
    Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

    Աշնան մեղեդի

    Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև ...
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն...
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին...

    Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ւնչո՞ւ ես հիշում.

    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում...
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն...

    Գարնանամուտ

    Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
    Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
    Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
    Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

    Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
    Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
    Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
    Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

    Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
    Դուրս ելա տխուր մենության բանտից.
    Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
    Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

    Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
    Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
    Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
    Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

    Երբ կյանքը սուր փշերով

    Երբ կյանքը սուր փշերով
    Կարյունոտե քո հոգին,
    Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
    Շղթայված ես դու մեկին։
    Երբ մենք հեռու կըլինենք,
    Երբ կանջատվենք առհավետ,
    Հիշի՛ր, որ կա սրբազան
    Հանդիպումի արահետ։
    Հիշի՛ր, որ երբ մի անգամ
    Մահին հաղթեց խնդագին,
    Էլ չի կարող մոռանալ
    Ակնթարթն այն մեր հոգին։
    Քո խոսքերը սրբազան
    Չեն խավարիլ խավարում,
    Շուրջը, շուրջը ամեն ինչ
    Կերգե անդարձ քո հեռուն։
    Դու կըլինես իմ հոդում,
    Դու ամեն տեղ կըլինես,
    Որպես քաղցր մի խոկում,
    Ե՛վ անմարմին, և՛ անտես։
    Մեզ ամեն ինչ այս երկրում
    Հմայում է և խաբում,
    Բայց կա անհաս մի բերկրում,
    Հրաշք-անկարծ հանդիպում...
    Երբ կըլինենք մենք հեռու,
    Անվերադարձ և օտար,
    Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
    Հավերժաբար դու գտար...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (13.10.2010), Ամպ (14.10.2010), Անտիգոնե (22.10.2010), Արևածագ (13.10.2010), Նաիրուհի (13.10.2010), Նիկեա (14.10.2014)

  23. #73
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարուն

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

    Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
    — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
    Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
    —Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (13.10.2010), Yevuk (13.10.2010), Ամպ (14.10.2010), Անտիգոնե (22.10.2010), Արևածագ (21.10.2010), Մանուլ (13.10.2010), Նիկեա (14.10.2014)

  25. #74
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԱՐՈՏ

    Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
    Ես ննջել էի ոսկեղեն արտում.
    Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
    — Թվաց որ մեկը կանչում է տրտում...
    Եվ ես արթնացա խնդության ցավից .—
    Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
    Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
    Մենակությունն էր քարի պես լռում...

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (21.10.2010), Նաիրուհի (21.10.2010)

  27. #75
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հիշեցի իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը

    Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
    Անուղիներըդ, բաց է հոգիս,
    Ով թափառում է ուղեմոլոր.
    Ում սիրտը չունի քուն ու հանգիստ...
    Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
    Ում տխրությունը դառն է ու խոր,
    Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
    Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
    Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
    Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
    Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
    Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
    Հոգիս բացված է ծաղկի նման,
    Իմ սերը խորն է և անսպառ,
    Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
    Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...
    Վաղուց էսքան հարազատ բան չէի կարդացել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (06.12.2010), Ամպ (04.12.2010), Նիկեա (14.10.2014)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահան Իշխանյան
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2017, 13:17
  2. Վահան Արծրունի
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.07.2013, 13:18
  3. Վահան Թոթովենց
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2011, 15:24
  4. Վահան Թեքեյան
    Հեղինակ՝ Lexsa, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.09.2010, 05:11
  5. Վահան Գևորգյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.05.2007, 06:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •