User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Վահան Տերյան

  1. #46
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Սիրտըս ցավում է անցած գնացած
    Օրերիս համար.
    — Մեկը շշուկով պատմում է կամաց
    Մեկը իմ հոգին տանջում է համառ:


    Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
    Մի թովիչ երազ.
    — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
    Ու հեգնությունով նայում է վրաս:

    Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
    Սիրում եմ նրան.
    — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
    Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

    Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
    0՜, քաղցր արբանք:
    — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
    Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narinfinity (20.01.2009), Ամպ (14.10.2010), Նաիրուհի (24.12.2009), Նիկեա (14.10.2014)

  3. #47
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    ՀՐԱԺԵՇՏ

    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Լուռ ու տխուր,
    Հեզ գունատվող աստղի նըման։

    Ես գնում եմ տրտում-մենակ,
    Անժամանակ
    Ծաղկից ընկած թերթի նըման։

    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Սրտակըտուր
    Լացըդ պահած իմ հայացքից։

    Ես գնում եմ լուռ անտրտում,
    Բայց իմ սրտում
    Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
    Գիշերի պես խորհրդավոր.
    Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
    Որպես թովիչ իրիկնամուտ։
    Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
    Որպես գարնան մթնշաղում։
    Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
    Արբեցումի ոսկե մշուշ։
    Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
    Քո աչքերը հոգի տանջող։
    Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
    Որպես գարնան իրիկնամուտ։

    Իսկապես ոչինչ չեմ հասկանում քո աչքերից...

    Ավելացվել է 10 րոպե անց
    Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
    Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
    Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

    Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
    Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
    Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
    Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 19.03.2008, 08:24: Պատճառ: Գրառման ավելացում
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narinfinity (20.01.2009), Ամպ (14.10.2010), Նաիրուհի (24.12.2009), Նիկեա (14.10.2014)

  5. #48
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Տերյանի իմ ա՜մենասիրած բանաստեղծությունը…

    Ես եմ, դու ես, ես ու դու
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք՝ ես ու դու,
    Ես ել դու եմ, ես չկամ…

    Չըկան օրեր ահարկու,
    Չըկա ժամ ու ժամանակ,
    Ուրական ենք մենք երկու
    Միշտ իրար հետ, միշտ մենակ…

    Մոռացել ենք անցյալում
    Տրտունջ, թախիծ ու խավար,
    Մի ուրիշ լույս է ցոլում
    Մեղմ ու անուշ մեզ համար…

    Ես եմ, դու ես, ես ու դու
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք՝ ես ու դու,
    Ես ել դու եմ, ես չկամ…
    Պատահական ոչինչ չի լինում...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (10.11.2009), Ամպ (14.10.2010), Հայուհի (21.05.2010), Նիկեա (14.10.2014)

  7. #49
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Մեջբերում Lusiana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրական ենք մենք երկու
    Ուրական չէ, Ուրվական...

    Ես էլ եմ շատ սիրում այս բանաստեղծությունը...
    Лучше Гор могут быть только Горы.

  8. #50
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ

    Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
    Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

    Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
    Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

    Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
    Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

    Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
    Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ

    Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
    Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narinfinity (20.01.2009), Ամպ (14.10.2010), Նաիրուհի (24.12.2009), Նիկեա (14.10.2014)

  10. #51
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Վահան Տերյան

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրում եմ կարդալ և լսել Սերյանի մտքերը , և ինչպես բոլորը , ես էլ եմ նրան համարում սիրո պոետ , քնարերգու և գեղեցիկ մտածողությամբ , մի հրաշք մարդ ...
    Սիրում եմ կարդալ և լսել Վահան Տերյանի մտքերը , և ինչպես բոլորը , ես էլ եմ նրան համարում սիրո պոետ , քնարերգու և գեղեցիկ մտածողությամբ , մի հրաշք մարդ,
    Նրա ստեղծագործությունները, որ նշել ու նշելու ենք այստեղ, դրանք նրա կյանքի Սիով ու ցավով միաձույլ անուրջներն են, որոնք բոլորն էլ պաշտում եմ և հաճախ եմ կարդում,
    կարդալիս սկսում եմ գնահատել կյանքը և մտածել, որ այն Սիրով ավելի է լցվում, երբ մարդիկ օգնում են իրար...

    Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
    Զգալ, որ դու կաս և լինել հեռու,
    Երկրպագել քեզ առանց սիրվելու,
    Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար:
    Ստվերդ փնտրել ամեն տեղ ուր խենթ հոգին կարող է թռիչքով չափել,
    Անանց կարոտում անվերջ տառապել, և լինել քեզնից բաժանված հավետ:
    Ու գերեզմանում, սև հողերի տակ,
    Զգալ որ անցար և քեզ չկանչել,
    Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
    Ու չխռովել բերկրանքդ ՀՍՏԱԿ...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (22.02.2010), Ամպ (14.10.2010)

  12. #52
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Վահան Տերյան

    Չգիտեմ ինչու՞ այս աշուն մի տեսակ էլ ավելի գեղեցիկ է աչքիս ու էլ ավելի է սրտիս մոտ ու սիրելի և հաճախ գնում եմ այգիներ ու նկարում դեղին, կարմիր տերևները ծառի... մի տեսակ հեզություն կա աշնան մեջ, մի տեսակ անասելի մեղմություն ու խոնարհություն...

    ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

    Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև ...
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն...
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին...
    Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ւնչո՞ւ ես հիշում.
    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում...
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն...
    1906

    ԱՇՆԱՆ ԵՐԳ

    Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
    Դողացին մեղմաբար
    Տերևները դե ղին,
    Պատեցին իմ ուղին...

    Ճաճանչները թոշնան...
    Կանաչներիս աշնան —
    Իմ խոհերը մոլար՝
    Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

    Կրակներըս անցան,
    Ցուրտ ու մեգ է միայն.
    Անուրջներըս երկնածին
    Գնացի՜ն, գնացի՜ն...
    1906

    ԱՇՈԻՆ

    Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
    — Մահացողի տըխո՜ւր կյանք...
    Անձրև, քամի, սև կամար...
    — Սրտակտուր հեկեկանք։

    Միգում շողաց մի ցուրտ լույս.
    — Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
    Մահացողի անզոր հույս,
    Վհատ սրտի տխուր հարց...

    Անուժ ցավի ցուրտ կապար...
    Մահացողի տխուր կյանք.
    — Անմխիթա՜ր, անսպա՜ռ
    Վհատության հեկեկանք...
    1906-1907

    ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ

    II pleure dans mon cœur
    Comme il pleut sur la vil e...
    Paul Verlaine

    Կրկին իմ հոգում
    Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
    Տրտում իրիկուն.
    Իմ սրտում անցավ
    Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
    Համբույրը խոնավ.
    Կրկին պաղ միգում
    Ամպոտ երկինքը մեռած լույսերի
    Թաղումն է սգում։
    Հողմը սրարշավ
    Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
    Թերթերը տարավ...
    Անջատման ցավոտ
    Ձայներ դողացին ու հեզ դալկացան
    Հեռվում անծանոթ.
    Կըրակներն անձայն
    Լացող ամպերի միգում անսահման
    Թոշնեցի՜ն, անցա՜ն.
    Անձրևն անընդհատ
    Մաղում է վհատ թաղումի կոծով,—
    Տխուր, հուսահատ...
    Իմ հոգու մեջ է՛ լ
    Աշուն է իջել անամոք լացով,
    Ւմ հոգու մեջ է՛լ...
    1907
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (10.11.2009), Ամպ (14.10.2010), Լուսաբեր (10.11.2009), Հայուհի (21.05.2010), Նիկեա (14.10.2014)

  14. #53
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահան Տերյան

    Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
    Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
    Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
    Որ որոնածդը բնավ չես գտնի…

    Բայց դու կըգնաս, օ՜ դու չես կանգնի,
    Վերջին լույսերը մեղմ կըվախճանեն,
    Վերջին հույսերըդ կըդավաճանեն,-
    Դու որոնածըդ բնավ չես գտնի…

    Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
    Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
    Հողը կըգրկես և կըհեկեկաս.-
    Ո՛չ,- կարձագանքվի,- բնավ չես գտնի…


    Տխուր է, բայց այսօր լավ էր կարդացվում
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narinfinity (20.01.2009), Yeghoyan (10.11.2009), Ամպ (14.10.2010), Նիկեա (14.10.2014)

  16. #54
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահան Տերյան

    Տերյանի իմ ամենասիրած տողերից մեկը…


    Մի՛ տրտնջա ցավիդ համար – սիրո առատ աղբյուր է նա,
    Մի՛ ափսոսա մեղքիդ համար – սիրտը մաքրող սուրբ հուր է նա,
    Թո սերն անցնի՝ մի մորմոքա – կմնա հուշ – մաքուր է նա,
    Սիրտըդ թող միշտ խնդա կամ լա – մահ է մթին՝ երբ լուռ է նա:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.05.2010), Yeghoyan (04.12.2009), Ամպ (14.10.2010), Նիկեա (14.10.2014), Փոքրիկ (10.11.2009)

  18. #55
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահան Տերյան

    Գարնանամուտ

    Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
    Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
    Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
    Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

    Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
    Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
    Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
    Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

    Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
    Դուրս ելա տխուր մենության բանտից.
    Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
    Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

    Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
    Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
    Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
    Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

    1908
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  19. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (18.01.2018), Yeghoyan (10.11.2009), Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Լուսաբեր (10.11.2009), Նիկեա (14.10.2014), Փոքրիկ (10.11.2009)

  20. #56
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահան Տերյան

    Աշուն

    Նորից անձրև, մշուշ, ամպ,
    Թախիծ անհուն, տխրանք հեզ,
    Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
    Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

    Քո մշուշը, քո ոսկի
    Տերևները հողմավար,
    Դյութանքը քո մեղմ խոսքի,
    Արցունքները քո գոհար…

    Հարազատ են իմ հոգուն,
    Վհատությունն իմ խոնարհ,
    Եվ թփերը դողդոջուն,
    Եվ խոտերը գետնահար…

    Եվ քո երգը թախծալի
    Իմ սրտի երգն է, կարծես,
    Աշուն, քաղցր ու բաղձալի,
    Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (10.11.2009), Yevuk (10.11.2009), Ամպ (14.10.2010), Էդուարդ_man (04.12.2009), Մանուլ (10.11.2009), Նիկեա (14.10.2014)

  22. #57
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահան Տերյան

    Իմ պաշտելի բանաստեղծի ամենահարազատ գործը.

    Իմ հոգին, որպես թափառիկ մի շուն,
    Եւ շուրջը՝ գիշեր, և շուրջը՝ աշուն,
    Մոլորված քայլով և մահն աչքերում
    Ահաբե՜կ, անօ՜գ փախչում է հեռուն։
    Ո՞ւր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
    Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
    Ծեծված, տրորված աշխարհում անդուռ
    Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր,
    Եւ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
    Պիտի հանգչի նա մերժված ու խռով...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամպ (14.10.2010), Նիկեա (14.10.2014)

  24. #58
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահան Տերյան

    Տերյանի գրածներից ամենաշատը ««Սենտիմենտալ երգ««-ն եմ սիրում:

    Արդյոք հիշում ես անտառ էր,առու…
    Հեքիաթի պես էր-երազի նման.
    Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
    Արդյոք հում ես.- հեռու էր,հեռու…

    Արդյոք հիշում ես. երկիրը պայծառ
    Ժպտում էր սիրով հավիտենական.
    Գարունն էր երգում ձայնով դյութական,
    Արդյոք հիշում ես. առու էր,անտառ…

    Արդյոք հիշում ես. գիշերն էր գալու,
    Հեքիաթի պես էր…Անտառ էր, առու…
    Արդյոք հիշում ես. հեռու էր,հեռու.
    Կյա´նք,տխուր հովիտ հավիտյան լալու…

    Հ.Գ. կներեք, հարցական և բացականչական նշանները չեմ դրել, KDWin-իս պատճառով չստացվեց…

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (24.02.2010), Yeghoyan (22.02.2010), Ամպ (14.10.2010), Կաթիլ (22.02.2010), հայություն (26.04.2010), Հայուհի (21.05.2010), Նաիրուհի (01.03.2010), Նիկեա (14.10.2014)

  26. #59
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահան Տերյան

    Կրկին հնչում է թունավոր լեզուդ
    Եւ քո խոսքերի նիզակները սուր,
    Եւ քո համբույրը, որպես քաղցր սուտ,
    Բախտ են խոստանում իզուր և իզուր:

    Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
    Մահու գիշերն է մթնել իմ հոգում,-
    Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
    Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում…

    Կանգնել ես, որպես քաղցր հրապույր,
    Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
    Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
    Մեղքի պես թովիչ, ցավի պես խելառ:

    Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,-
    Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
    Անեծք է թափում անկարող հոգիս
    Եւ անհույս ճչում քո թունոտ գրկում:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  27. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (22.02.2010), Ամպ (14.10.2010), Դեկադա (22.02.2010), Կաթիլ (22.02.2010), հայություն (26.04.2010), Նաիրուհի (01.03.2010), Նիկեա (14.10.2014)

  28. #60
    իսկական հայ հայություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2010
    Հասցե
    դար ակումբ
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Սա Տերյանի մայրն է
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.04.2010, 19:51: Պատճառ: հղումի խմբագրում

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անտիգոնե (19.03.2011), Նաիրուհի (09.09.2010), Նիկեա (14.10.2014)

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահան Իշխանյան
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2017, 13:17
  2. Վահան Արծրունի
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.07.2013, 13:18
  3. Վահան Թոթովենց
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.01.2011, 15:24
  4. Վահան Թեքեյան
    Հեղինակ՝ Lexsa, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.09.2010, 05:11
  5. Վահան Գևորգյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.05.2007, 06:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •