Ես ընկա անդունդները խավար
Իմ ցնորք, նորից քեզ եմ կանչում
Մոռացյալ ուղիներս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում:
Դու անմութ աշխարհում ես ապրում.
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում
Արևի՛ր սև կյանքիս մութ ուղին:
Հավիտյան ինձ քո սերն է այրում
Դու լուսե՜ղ... ինձ հավատն է ճնշում:
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավոր քեզնից չեմ տրտնջում...
Միշտ զգում եմ ես, որ մի հեռավոր,
Օտար աշխարհում ինձ պես վշտահար
Մի սիրտ է այրվում՝ անհայտ, մենավոր
Եվ երազում է, թախծում ինձ համար:
Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով
Ես փայփայում եմ ձեռքերը նրա,
Եվ գուրգուրում եմ, գգվում կարոտով՝
Քնքուշ գլուխը իմ կրծքի վրա...
Չնայած Տերյանի բոլոր ստեղծագործությունները շատ եմ սիրում, բայց այս մեկը իմ սրտում ամենամեծ տեղն է գրավում.
***
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Եվ սիրում եմ քեզ և քեզ չըգիտեմ:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,-բնավ չըգիտեմ…
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Հրաժեշտ
Դու գնում ես՝ չըգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման:
Ես գնում եմ տրտում- մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման:
Դու գնում ես՝ չըգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից:
Ես գնում եմ լուռ- անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահու՜ կսկիծ…
Ավելացվել է 11 րոպե անց
****
Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական:
Խենթ հուզմունքի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք,
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չե՛ք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սև եղեռնի…
Վերջին խմբագրող՝ lili-4: 09.05.2007, 16:32: Պատճառ: Գրառման ավելացում
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
***Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նըման.
-Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էիր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,
Ես ամենուրեք քեզ եմ որոնում.
Դո՛ւ, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Մեկ անգամ ևս հիացա Տերյանի այս գեղեցիկ տողերով ու մտքերով և շնորհակալ եմ բոլոր նրանցից, որ տեղադրել են այդ տողերն այստեղ...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
****
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
–Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ:
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
Մի թովիչ երազ.
–Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս:
Սակայն չեմ կարող ես նրան ատել–
Սիրում եմ նրան.
–Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս- հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ, քաղցր արբանք:
–Օրհնըված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
–Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
–Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու…
Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
–Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կըցրե՞ս սրտիս թախիծը խավարը,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս…
Թափառում եմ ու կարոտով կանչում ,
–Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն,-
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
–Բայց անհայտ ես դու, դու չունես անուն…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
***
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,Գիշերի պես խորհրդավոր.
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,Որպես գարնան մթնշաղում.
Մոլորոածին անխոս կանչող - փարոսի շողԱրբեցումի ոսկե մշուշ:Ես սիրում եմ գգվող անգութ աչքերըդ մութ,
Քո աչքերը հոգի տանջող,
Որպես գարնան իրիկնամուտ…
Ավելացվել է 6 րոպե անց
***
Մշուշի միջից, - տեսի՜լ դյութական,-
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքա՜ն ներում - ո՞ր երկրի սրտում…
Ո՞րտեղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկընքին,
Ո՞րտեղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Ո՞րտեղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Ո՞րտեղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…
Վերջին խմբագրող՝ Fantazy: 10.05.2007, 11:13: Պատճառ: Գրառման ավելացում
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Հրավիրում եմ մեր գյուղ Տերյանասերներին հուլիսին Տերյանական օրը
Եթե ակումբցիներից գալացողներ լինեն կապահովեմ բնակարանով ու սննդով
Եթե կազմակերպող լինի թող կապ պահի իմ հետ ես Երեվանում եմ հիմա
Կարճ ասած սիրով ակումբցիներին հյուր կընդունեմ Գանձայում
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ
II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e...
Paul Verlaine
Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...
ԹԱՓԱՌԱԿԱՆ
Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։
Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի...
Հեռավոր մարղոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։
Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ...
***
Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,
Ձեր ահեղ բերդերի համրությամբ վերամբարձ,
Քաղաքնե՛ր, ձեր մեջ կա դժողքի մի շշուկ,
Քաղաքնե՛ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ:
Ե՛վ գիշեր, և՛ ցերեկ հղփացող պաղ կուռքեր,
Զնդաններ ու բուրգեր՝ չարությամբ անողոք.
Քաղաքնե՛ր, ձեր բանտում մեռնում է իմ հոգին,
Քաղաքնե՛ր, մոռացա ես երգերս անհոգ:
Դղյակներ, պալատներ կերտելով ոսկեզոծ,
Հեռուները՝ մեռած շենքերի անտառում.
Քաղաքնե՛ր, իմ հոգին այդ բանտում ալեկոծ,
Քաղաքնե՛ր, իմ հոգին արեգակ է տենչում:
Կրկնակի գալստյան զանգերն եմ ես լսում,
Հատուցումն է գալիս-- ես զգում եմ նորան.
Քաղաքնե՛ր, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքնե՛ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան...
----
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին։
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես։
Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։
Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։
Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։
Եգիպտական բուրգերը պոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։
Որպես Փյունի կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։
Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
-----
Վահան Տերյան
Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպե՜ս քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ` չգիտեմ:
Դողում է սիրտս նորբաց,
Նորբաց մի հուրվարդի պես,
Շրջում եմ սիրուց արբած,
Շրջում ու երգում եմ ես...
ՔՈ ԱՉՔԵՐԻ ԴԵՄ
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ եւ քեզ չգիտեմ:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չգիտեմ:
ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1885-1920
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ. Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում. 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները. Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան. 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը.
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից. 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին. Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Վահան Տերյանը իմ ամենասիրած գրողն ա: Իրա լրիվ գրածները լավնեն: ճիշտա որ տխուրա, բայց լավնա: Շատ եմ սիրում իրա գրելու ոճը:
Հ.Գ. հեքիաթները շատ լավն էին
Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայր՚ենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.
Ավելացվել է 1 րոպե անց
ԴԱՐՁ
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...
Ավելացվել է 7 րոպե անց
ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում...
Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։
Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում,
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։
Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 07.10.2007, 03:10: Պատճառ: Գրառման ավելացում
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այսօր եմ կարդացել, շատ հավանեցի, ներումը մի տեսակ այնքան հուզիչ էր…
Դարձել եք հեռու երկրներից
Մաշված, սրտաբեկ և տրտմերես,
Ու մոռացա ես ողջը նորից,
Եվ սիրտս բոլորն արդեն ներեց:
Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ
Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքում,
Եվ Ձեր ճակատին՝ պայծառ ու սեգ,
Երկու ակոս է նուրբ սողոսկում:
Եվ դուք այդ գիտեք-դա չէ՞ արդյոք
Խառնում նրբագիծ մի դառնություն
Ժպիտին Ձեր երբեմն այնքա՜ն անհոգ
Ու հիմա այնքա՜ն խոր ու տրտում…
Կարծես քաշվում եք ինձնից մի քիչ,
Ձեզ մեղավոր եք զգում կարծես,
Դրա համար է գուցե մոգիչ
Ձեր դեմքը շիկնում հանկարծ այդպես:
Երբ ինձ գրկում եք խանդակարոտ
Եվ փակում աչքերն այդ ոսկևուն,
Երբ որպես թռչնակ մի վեհերոտ
Կարծես խղճիս եք ապավինում…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ