Այս գլխի առաջին մասը (մինչև Սերոն) պատմվածքի ներկայացման ձևով, թե՞ մի ուրիշ բանով, չգիտեմ, բայց կարծես կրկնորինակված էր «Սողոմոնյան իմաստություն» գլխից։ Կարդալիս հաճախ հիշում էի «Սողոմոնյան իմաստության» միջի ձևակերպումները, մտքերը։ Կարծում եմ սա թերություն է։ Ու բացի դրանից, մտքերը, մեկից մյուսին անցումները մի տեսակ կցկտուր էին։ Պակասում էր քեզ բնորոշ սահունությունը։ Չնայած, եթե կարդացած չլինեի քո մյուս գործերը, չէի նկատի այդ (իմ կարծիքով) թերություններն ու կասեի որ շատ լավն է։
Սա պատմության առաջին մասին էր վերաբերվում։
Երկրորդ, Սերոյի մասը լրիվ ինքն էր։Կարողացել ես շատ լավ ներկայացնել ընթերցողին էն, ինչ ուզում էի ասել։ Քեզ բնորոշ դիպուկությամբ ու սահունությամբ։ Ու ինչպես արդեն նշեցին մյուսները, կարողանում ես ծանր նյութն այնպես ներկայացնել, որ հնարավորինս հեշտ ընթերցվի։
Ընդհանրապես քո հատկապես բանակային ստեղծագործությունները շատ են դուրս գալիս։ Բովանդակալից են ու ասելիքն էլ կարևոր։ Շատ հստակ, հատ–հատ ջրի երես ես հանում մեր բանակի բոլոր լուրջ թերությունները, առանց ամեն ինչ սևացնելու։ Ու էդ ամենը համ ու հոտով, հումորի զգացումով ու գեղարվեստականությամբ։





Կարողացել ես շատ լավ ներկայացնել ընթերցողին էն, ինչ ուզում էի ասել։ Քեզ բնորոշ դիպուկությամբ ու սահունությամբ։ Ու ինչպես արդեն նշեցին մյուսները, կարողանում ես ծանր նյութն այնպես ներկայացնել, որ հնարավորինս հեշտ ընթերցվի։
Մեջբերել


Էջանիշներ