Է՜հ, Չու՛կ, սիրում եմ, թե ինչպես ես այդքա՜ն թեթև գրում ծանր բաների մասին: Սիրում եմ նաև չափազանցություններդ. դրանք մի տեսակ համուհոտ են տալիս պատմվածքին:
Մի քանի դիտողություն. նախաբանը, կարծում եմ, շատ երկար էր: Տեղ-տեղ անջատվում էի:
Բառերի կրկնություններն էլ էին շատ: Ճիշտ է՝ որոշ տեղերում շատ էր սազում (օրինակ, վայրենի զորամասի վայրենի զինվոր…), բայց երբեմն էլ ստեղծագործության սահունության վրա ազդում էին.
Մեկ էլ մի քիչ մասնագիտական դիտողություն.Մի խոսքով, ավելի լավ է ես չկենտրոնանամ մեկ բառով բնութագրումների վրա ու ներկայացնեմ ընդհանուր իրավիճակը, իսկ արդեն ընթերցողս կգտնի իր համար ամենից հարմար մեկ բառով բնութագրումն ու դրանով կբնութագրի զինվորին: Չեմ բացառում, որ այդ դեպքում ինքը ասի, որ ես շատ սխալ բնութագրում էի տվել ու անհրաժեշտ մոտեցումը ցույց չէի տվել հարցին: Գուցե և այդպես է, դրա համար էլ բնութագրի որոշումը թողնում եմ ընթերցողիս:
Պետք է «քիմքի՞ն» լիներ: Այդ դեպքում «քիմքին հաճո» համ է, ոչ թե հոտ: Թե՞ «քթին» պետք է լիներ: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում:քումքին հաճո հոտը հաճախ է բացակայում զորամասում




Մեջբերել
Էջանիշներ