User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: 15. Մեր մեջի գազանը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    15. Մեր մեջի գազանը

    15. Մեր մեջի գազանը


    Բացելով յուրահատուկ օրագրիս հերթական էջը պետք է առաջարկեմ ընթերցողիս փակել այն: Ընթերցողս զարմացած կմտածի, թե «էս տղուն ի՞նչ եղավ», իսկ ես կպատասխանեմ, որ ընթերցողիս հարմարության համար եմ ասում:
    Թեման, որի մասին այսօր ցանկանում եմ մրոտել օրագրիս էջերում, վաղուց ջանացել եմ շրջանցել, բայց եթե ուզում եմ բոլոր կողմերից ներկայացնել զինվորական ծառայության իրողությունը, այն, ինչը կա, ապա սխալ կլինի, եթե շարունակեմ առաջվա նման շրջանցել այս թեման:
    Եթե փորձեմ մեկ բառով ներկայացնել ներկայիս զինծառայողին (անշուշտ հասկանում ենք, որ խոսքը բոլոր զինծառայողների մասին չի գնում, այլ կատարվում է ընդհանրացում), ապա նրան կարելի է բնութագրել, ասենք, որպես գազան, կամ որպես բարբարոս, կամ...
    Մի խոսքով, ավելի լավ է ես չկենտրոնանամ մեկ բառով բնութագրումների վրա ու ներկայացնեմ ընդհանուր իրավիճակը, իսկ արդեն ընթերցողս կգտնի իր համար ամենից հարմար մեկ բառով բնութագրումն ու դրանով կբնութագրի զինվորին: Չեմ բացառում, որ այդ դեպքում ինքը ասի, որ ես շատ սխալ բնութագրում էի տվել ու անհրաժեշտ մոտեցումը ցույց չէի տվել հարցին: Գուցե և այդպես է, դրա համար էլ բնութագրի որոշումը թողնում եմ ընթերցողիս:
    Այսպիսով սկսենք բառապաշարից: Եթե, օրինակ, որոշեի այս օրագրիս տողերը գրել այն բառապաշարով, որով խոսում են զինծառայողները, ապա օրագրիս էջերը կբազմապատկվեին ասենք երկու կամ երեք, կամ գուցե չորս, հինգ թվերով: Պատճառը ժարգոնը կամ բարբառը չէր լինի: Երևի թե անհնար է գտնել զորամաս, որտեղ բոլոր զինվորները խոսեն միևնույն ժարգոնով կամ բարբառով, հաշվի առնելով որ զորամասեր զորակոչվում են տղաներ երկրի տարբեր ծայրերից ու նրանցից յուրաքանչյուրը իր հետ բերում է իր ժարգոնը, իր բարբառը: Չէ, այդ իրողության մեղավորը կլիներ հայհոյախոսությունը: Հայհոյանքները, որոնք կհաջորդեին յուրաքանչյուր բառին, յուրաքանչյուր արտահայտությանը: Այդ հայհոյանքների քանակը կգերակշռեր յուրաքանչյուր նախադասությանս միջի մնացած բոլոր բառերին: Իսկ ամենացավալին այն է, որ այդ ոճն ընտրելու դեպքում ես երբևէ ներկայացրած չէի լինի զինվորական զրույցների կոլորիտը, որովհետև այդ կոլորիտը, որպես այդպիսին, ուղղակի բացակայում է զինվորական լեքսիկոնում:
    Ընդ որում հայհոյախոսությունը գնալով զարգացում է ապրում դեպի Ամերիկա: Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով: Նկատի ունեմ, որ եթե մի քանի տարի առաջ այդպիսի հայհոյախոսություններում գերակշռում էին, այսպես ասած, հայկական ու ռուսական հայհոյանքները, ապա վերջին տարիներին աստիճանաբար դրանց է միանում նաև ամերիկյանը: Հայհոյանքների լեզուներն այս երեքով չեն սահմանափակվում: Հազվադեպ չեն նաև թուրքական և վրացական հայհոյանքները, այլ լեզուներ իմացողները չեն հապաղում հպարտանալ իրենց, այդ լեզուներով իմացած հայհոյանքների գիտելիքներով ու անպայման ցանկանում կիսվել կողքինների հետ:
    Առաջին հայացքից գուցե այստեղ ոչ մի վատ բան չկա: Բայց միայն առաջին հայացքից, որովհետև ավելի խորը վերլուծության ենթարկելով նկատում ենք շատ տգեղ իրողություն: Հայհոյախոսությունը, ինքնին, գուցե և վատ բան չէ, սակայն եթե օգտագործվում է ըստ իր նշանակության, նպատակաուղղվածության: Իսկ երբ այն դառնում է խոսքի գերիշխող բաղադրիչ, երբ ընկերն ընկերոջը որպիսությունը հարցնելիս այդ հարցն ուղեկցում է մի քանի, վերջինիս հասցեին ուղղված հայհոյանքներով, ապա նույնիսկ սրտխառնուք է առաջանում: Դու հանգիստ կարող ես ականատես լինել ընկերների խոսակցության, որն ուղեկցվում է խիստ, երբեմն էժանագին հայհոյանքներով: Նրանք կարող են մի թեթև վեճը վերածել ամենվերջին բառերով իրար անպատվելու, դրանից ուղիղ տաս րոպե հետո թևանցուկ գնալ սուրճ խմելու:
    Հայհոյանքներն ուղղվում են բացառապես բոլորի հասցեին ու բացառապես բոլորի կողմից: Այստեղ անմասն չեն ոչ շարքային զինծառայողները, ոչ ենթասպաները կամ սպաները: Իհարկե սուբօրդինացիան պահպանվում է: Այսինքն սովորաբար սպան կարող է բոլորի ներկայությամբ հայհոյել շարքայինին, իսկ շարքայինը բավարարվում է նեղ ընկերական շրջապատում սպայի մոր հասցեին ուղղված անպարկեշտ արտահայտություններով:
    Բայց միայն միամիտին կարող է թվալ, թե բանակում հայհոյանքը միայն «վատ իմաստով» է օգտագործվում: Այսպես, օրինակ գեղեցիկ աղջիկ տեսնող զինվորը նրա ետևից իր հիացական խոսքը հանգիստ կարող է արտահայտել մի քանի գռեհկաբանությամբ, մի քանի հայհոյական արտահայտությամբ, դեռ լավ է, որ այնպես, որ վերջինս չլսի: Անշուշտ այս նույն բաները շատերը տեսնում են նաև առօրյա կյանքում, սակայն իմ խորին համոզմամբ ոչ այն ծավալներով, ինչ բանակում, և նաև կարծում եմ, որ այդ սովորությունը սովորական կյանք մտնում է նաև բանակի ջանքերով՝ նախկին ու ներկա զինծառայողների միջնորդությամբ:
    Եվ քանի որ խոսք գնաց աղջիկների հասցեին ուղղված փաղաքշական հայհոյանքներից, ապա ճիշտ ժամանակն է անդրադառնալ զինծառայողների «անասնական» բնազդներին: Այստեղ, թերևս, գործ ունենք զուտ բնական մարդկային գործոնի հետ: Միայն պատկերացրեք, աշխարհից կտրված հարյուրավոր, հասունացման փուլում գտնվող երիտասարդ տղաներ, որոնցից ամեն մեկն ունի խիստ բնական ցանկություններ, չունի այդ ցանկությունները բավարարելու տարրական հնարավորություններ, էլ չհաշված, որ այդ ցանկությունները բազմապատկում ու քառապատկում են այդ մասին անընդհատ խոսակցությունները, «համով-հոտով» պատմությունները:
    Այս տղաների խոսակցություններում, հայհոյանքների հետ միասին գերակշռում են իրենց քաջագործությունների մասին պատմությունները, որոնք համեմվում են իրենց ստեղծագործ ուղեղի ծնած զարմանահրաշ մանրամասներով:
    Այսպես, եթե որևէ մեկը հաջողացրել է մի անգամ մոտենալ մի մարմնվաճառի ու վերջինից հարցնելով սպասարկման գինը, լսված գումարից վախեցած հետ է եկել զորամաս, ապա նա, առանց որևէ այլևայլություն, ուղիղ մեկ ամիս կպատմի, թե ինչ հրաշալի ժամանակ է անցկացրել մի գեղեցկուհու հետ ու նրա հետ փորձարկել սեռական հարաբերությունների բոլոր հնարավոր տարբերակները: Նա նաև կհավելի, որ այդ աղջիկը «մաքուր» աղջիկ էր, և սեռական հարաբերություններով համաձայնվել է զբաղվել միայն այն պատճառով, որ մինչև ականջների ծայրը սիրահարված է եղել մեր հերոսին:
    Սա այն դեպքն էր, երբ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր եղել: Իսկ հիմա, հաշվի առնելով սա, պատկերացրեք թե ինչ պատմություններ է պատմելու այն երիտասարդն, ով իրապես ինչ-որ մեկի հետ ունեցել է սեռական հարաբերություններ: Մասնավորապես գիշերները ընդհանուր ննջասենյակում, հնարավորին չափ ճոխացնելով պատմությունը, հնարավորին չափ երիտասարդացնելով կողակցին, հնարավորին չափ գեղեցկանելով նրան, հնարավորին չափ մեծացնելով և կլորացնելով նրա բարեմասնությունները, կպատմի իր քաջագործությունների մասին այնպիսի գունավորումներով, որ այդ պատմությունն արդեն հարյուր երեսունվեց անգամ լսած զինվորական ընկերներին կթվա, թե միայն առաջին անգամ են լսում: Պատմությունը կուղեկցվի «Վա՛յ քո», «Ու՜խ», «Հալալ ա», «Տեսա՞ր դրան» և բազմաթիվ այլ հիացական արտահայտություններով, իհարկե չհաշված բազմահազարանոց հայհոյական արտահայտությունները:
    Սա, իհարկե, դեռ «անասնական» բնազդը չի: «Անասնական» բնազդը նկարագրող տխուր իրականությանը նոր ենք հասնում: Խնդիրն այն է, որ այս երիտասարդների մի մասը, գուցե մեծ մասը, «ջահել» է բառիս բուն ու ամենալայն իմաստով ու չգիտի իրեն կառավարել: Սա առաջին հերթին նշանակում է, որ եթե նրանք, ասենք, ազատ արձակում ունեն ու դուրս են եկել քաղաք (փողոց), ապա իրենց կողքով անցնող յուրաքանչյուր աղջկան, անկախ նրա տարիքից, տեսքից, բոյից, չաղությունից, ուղեկցորդի առկայությունից ու անգամ սեռից նվիրում են տենչալի հայացքներ, բնավ չնայելով նրա դեմքին, աչքերին կամ վարսերին, այլ հայացնքն անմիջապես ուղղում նրա փափլիկ տեղերին, բարեմասնություններին:
    Այդ պահին այդ երիտասարդների կողքից անցնելիս դուք անպայման կլսեք թուքը կուլ տալու ձայնը, որը նրանց սոված լինելու նշան է և ուրիշ ոչինչ:
    Այստեղ փոքր-ինչ շեղվելով մի գնահատական տամ ու նոր շարունակեմ ընդհանուր բնութագիրս: Նկատելով, թե զինվորների հայացքներն անմիջապես աղջկա մարմնի որ մասին են ընկնում, կարելի է բոլորովին չտարակուսել, թե ինչու՞ են զինծառայողները երկար ժամանակ աղջիկ չտեսնելուց հետո հենց առաջին հանդիպած աղջկան պատկերացնում իբրև գեղեցկուհի: Իհարկե չեմ պնդի, որ միակ պատճառը դա է, բայց կարծում եմ, որ կարևոր պատճառներից մեկն այն է, որ նրանք պարզապես ժամանակ չունեն դիմացի գեղեցկուհուն ըստ գեղեցկության գնահատելու: Այնպես որ, այս երիտասարդները զորամաս վերադառնալով իրենց զինվորական ընկերներին կպատմեն, թե ինչ «մարալ» աղջկա են տեսել: Անշուշտ նրանք պատմությունը պատմելիս չեն օգտագործի «մարալ» բառը, այլ կօգտագործեն հերթական «փաղաքշական» հայհոյական բառերը, բայց դրանից, իհարկե, պատմության իմաստը չի փոխվի, փոխարենը ունկդիրն ավելի լավ կհասկանա, թե ինչի՞ մասին է խոսքը: Նաև այստեղ տարակուսել պետք չէ և կարելի է հանգիստ ենթադրել, որ այդ երիտասարդներից նրանք, ովքեր առավել երազող են, կպատմեն, թե ինչպես են ծանոթացել այդ աղջկա հետ, առավել համարձակները կպատմեն, թե ինչպես են բռնի ուժով կամ խոսքի զորությամբ տիրացել այդ չքնաղ հրեշտակին (կարծում եմ հարկ չկա ևս մեկ անգամ նշելու, որ դժվար թե նրանք օգտագործեն չքնաղ հրեշտակ բառերը):
    Եվ անգամ սա դեռ ոչինչ: Բանն այն է, որ այս ցանկատենչության պայմաններում, երբ մարդու բնական ցանկություններն ելել իրեն ուտում են, մեր ավանդապաշտ հայ տղաները լրիվ մոռանում են իրենց սովորույթների, հավատի, համոզմունքի, գաղափարի և այլ գործոնների մասին: Իհարկե այստեղ ևս խոսելու եմ մասնավոր դեպքերի մասին, բայց որոշ առումներով կարելի է ասել, որ այդ մասնավոր դեպքերը, ցավոք, վերաբերվում են շատ-շատերին:
    Խնդիրն այն է, որ «անասնական» բնազդով տարված գազանացած երիտասարդը, նույն տենչալի հայացքով, որով նայում է փողոցով քայլող անծանոթ աղջկան, կարող է նայել նաև իր զինվորական ընկերոջն այցելության եկած գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ քրոջը: Ավելին, նրա տենչանքը կարող է այնքան շատ լինի, որ նա այլևս իրեն զսպել չկարողանալով կարող է իրեն թույլ տալ, մեղմ ասած, ոչ պարկեշտ արտահայտություններ: Անշուշտ այսպիսի դեպքերը պատժվում են, սակայն չեն վերանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (06.09.2011), Progart (11.04.2019), Արևածագ (09.11.2010), ՆանՍ (21.03.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Ինչևէ, վերադառնանք մեր եղն ու բրնձին:
    Քանի որ մեր երիտասարդ զինվորները գտնվում են արբունքի մեջ և նրանց միակ մտածմունքը կողընկեր գտնելու գերխնդիրն է, բնավ տարօրինակ չէ, որ հաճախ զորամասերում ծառայող կամ այլ հիմունքներով աշխատող կանայք լինում են «պիտակավորված»: Սովորաբար լեգենդներ են պտտվում, որ այդ կանայք հասցրել են լինել այսինչ զինվորների ու այսինչ սպաների հետ:
    Որքանով է դա համապատասխանում իրականությունը, կիմանան միայն այդ զինվորները, սպաները ու տվյալ կինը, ով ամենից ավելի հաճախ զորամասերի բուժ. կետի աշխատակից է: Բնավ չեմ կասկածում, որ այսպիսի պատմությունների մի զգալի հատվածը վառ ստեղծագործ մտքի զավակ է, բայց և բնավ չեմ կասկածում, որ այդպիսի կանայք բանակում իրոք կան: Իսկ իրականությունն այն է, որ մի անգամ կարճ փեշով նկատված զինծառայող կնոջ մասին մեկը ենթադրում է, որ նա ուրեմն փչացած է ու զորամասում չի համապաղում իր մտերմին պատմել սրա մասին: Սա էլ իր մտերմին է պատմում ու բամբասանքը բռնում է զորամասը:
    Հետաքրքիր զուգադիպությամբ կամ տարրական տրամաբանությամբ զինծառայողի «անասնական» բնազդի աստիճանն ուղիղ համեմատական է նրա ծառայության վայրի՝ քաղաքակրթությունից ունեցած հեռավորությանը: Այլ կերպ ասած որքան քիչ է շփումը, որքան ավելի են նրանք հարկադրված շփվել միայն իրար հետ, այնքան ավելի են վայրենացած, այնքան ավելի են նրանց բնազդները նրանց ուտում:
    Որպեսզի տամ «անասնական» բնազդի հնարավորինս ավելի մանրամասն բնութագիր անդրադառնամ ևս մեկ տգեղ, տհաճ երևույթի: Խնդիրն այն է, որ երբեմն բարեբախտաբար ոչ հաճախ, որոշակի բնական կարիքներ ունեցող, դրանք բնական ճանապարհով բավարարել չկարողացող երիտասարդների աչքերի առջևը սևանում է ու նրանք սկսում են նկատել նաև իրենց սեռին պատկանող անձանց բարեմասնությունները: Ու սա բնավ չի նշանակում, գոնե իմ կարծիքով, որ նրանք հոմոսեքսուալիստ են:
    Այս դեպքում կարելի է ականատես լինել ինչպես «անմեղ» խաղերի, երբ երկու երիտասարդներ իբրև որոշակի գործողությունների «տնազ» կանեն (բնականաբար հագնված), այնպես էլ չափն անցնելու դեպքերի: Այպիսով, լուրեր են պտտվում, որ որոշ դեպքերում կարիքների ձեռքը կրակն ընկած զինծառայողը կամ զինծառայողները բռնաբարում են իրենց զինվորական ընկերոջը: Անշուշտ նման դեպքեր, եթե լինում էլ են (իսկ ես վստահ չեմ, որ լինում են), փոքրաթիվ են: Բայց լուրերը, ինչպես ասացի, պտտվում են:
    Եվ քանի-որ խոսեցինք բռնի ուժից, ապա ճիշտ ժամանակն է գոնե կարճ ժամանակով վերանալ բնական կարիքներից ու խոսել անբնականների մասին, փորձելով հիմնավորել պատմությանս սկզբում տվածս բարբարոս պիտակումը:
    Իրար չհասկանալու գործոնը, վիճաբանություններն ու անգամ ծեծկռտուքը հատուկ հասարակությունների բոլոր խավերին, առանց որևէ վերապահման: Սակայն դրանք հատուկ կարգավիճակ են ստանում հենց այստեղ՝ բանակում: Վայրենացած երիտասարդները, ովքեր գտնվում են քաղաքրթությունից հեռու, ում ողջ օրվա ընթացքում չարչարել են ու չարացրել, կարող է բռնկվել ամենաչնչին առիթից: Մի կաթիլ մեղրը կարող է դառնալ ներբանակային պատերազմի պատճառ, ծեծկռտուք բառը լինի եղած իրողության փաղաքշական գնահատական: Այսպիսի ծեծկռտուքների ժամանակ զենքը կարող է դառնալ հասարակ, ավելի ճիշտ շատ ամուր չորսոտանի փայտե աթոռը, երկաթե խողովակը և այլ հարմարավետ պարագաներ: Սովորական կյանքում տեսնելով, թե այդպիսի աթոռն ինչ-որ մեկի գանգին իջնելուց հետո ինչպես է փշուր-փշուր լինում, իսկ երկաթե ամուր խողովակը ծռվում, զարմանքից կքարանաս, իսկ այստեղ դրան կնայես որպես հասարակ երևույթի: Անշուշտ, ինչպես ողջ պատմությանս ընթացքում, չափազանցությունները շատ են, բայց դրանք չեն թաքցնում իրողությունը:
    Մի քանի րոպեում զինվորական ընկերները կարող են դառնալ մոլի թշնամիներ, իրար հետ կերած հացը, խմած գինին՝ միայն հուշ: Տարիներ հետո, երբ նրանք փորձեն հիշել, թե ինչու՞ թշնամացան, պարզապես կապշեն, թե ինչու՞ են անիմաստ տեղը կռիվ արել, բայց այստեղ նրանցից ամեն մեկը կարիք ունի իր մեջից հանել կուտակված ագրեսիան ու բնավ տարօրինակ չի համարվի նրանց մենամարտը:
    Ականջին հաճո խոսքը, աչքին հաճո պատկերները, քումքին հաճո հոտը հաճախ է բացակայում զորամասում: Այստեղ ինքնաբերաբար ընկնում ես գոյության պայքարի մեջ, լինում ականատեսը սեփական եսիդ ու թշնամական բնազդիդ կռվին: Քո շուրջը կատարվող հաճախի անարդարությունները ստիպում են մոռանալ արդարության գոյությունն իսկ ու երբեմն հարկադրված ես լինում ոչ թե ապրել այլ պարզապես գոյատևել՝ հաշվելով րոպեներն ու վայրկյանները, սպասելով ծառայությանդ ավարտին: Ե՞րբ պետք է գա այն օրը, երբ գազանին դուրս կթողնեն իր վանդակից:

    Ավելացվել է 25 վայրկյան անց
    * * *

    Սերոն մայոր էր: Նա վաշտի հրամանատար էր ու զորամասի հարգված սպաներից մեկն էր: Հանգիստ ու համբերատար մարդ էր, ոչ մեկը նրան չէր մեղադրում անարդարության մեջ, գիտեր զինվորի հետ հաշվի նստել: Միաժամանակ խիստ էր, ուշի-ուշով հետևում էր զինվորական կարգապահությանը, չէր թույլատրում որևէ զանցանք, կանոնադրական խախտում: Սերոն երիտասարդ էր ու կարծում էի, որ հենց այդ երիտասարդ լինելու փաստն է, որ նրան թույլատրում է ավելի լավ հասկանալ զինվորի հոգեբանությունը, նրան հուզող հարցերը:
    Եվ այսպիսի տպավորությամբ էլ գուցե ավարտեի ծառայությունս, եթե մի անգամ չտեսնեի վայրենացած Սերոյին: Չանդրադառնալով եղելությանը կարճ կասեմ, որ նրա զայրույթը տեղին էր, ականատեսն էի համբերության բաժակը լցվելուն: Սերոյի աչքերը փայլում էին, հասկացվում էր, որ իր առջև ոչինչ չի տեսնում: Երակները ձգվել էին, ռունգերը լայնացել: Դեմքն ուներ բազկի կարմրություն: Չգիտեմ, թե ինչ կաներ իր առջև կանգնած լպիրշ զինվորին, ով անցել էր բոլոր չափերն ու սահմանները, եթե չմիջամտեինք, ինչն, ի դեպ, շատ դժվար էր: Խոշոր, հաղթանդամ տղամարդ էր Սերոն ու ուներ եզի ուժ, նրան մի կերպ կարողացանք քաշել-տանել, առանձնացնել:
    Քիչ անց հայացքը հանդարտվեց: Սերոն իրեն հավաքեց: Խեղճացած տեսք ուներ:
    - Էլի ինձ չկարոցա տիրապետել, - ասաց:
    Նստեցինք սուրճ խմելու, ու Սերոն որոշեց պատմել իր առաջին զինվորական քայլերը՝ որպես սպա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.12.2007, 17:13: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (11.04.2019), Արևածագ (09.11.2010), ՆանՍ (21.03.2011)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    * * *


    Առաջին զինվորական կոչում ստացած լեյտենանտ Սերոյին ուղարկում են ծառայության մի հեռավոր, սահմանամերձ զորամաս: Սա մի մեկուսի վայր էր, ամբողջովին կտրված քաղաքկրթությունից: Բացի մոտակա գյուղից այլ բնակավայր շրջակայքում չկար: Զորամասում ծառայում էին, երևի, 200-ից 300 զինվորներ: Մշակույթն ու կյանքը մոռացել էին այս զորամասի մասին, այստեղ կար միայն զենք, միայն քրտինք, միայն տանջանք ու սննդի պակասություն: Զորամասի բոլոր զինվորներն իրենց մաշկի վրա զգում էին հայրենիքի պաշտպանի դժվար բեռը, զգում մարմնի ամեն մի բջիջով, բոլոր զգայարաններով, բռնված ոտքերով ու ձեռքերով, անլվա գլխով...
    Դժվար տարիներ էին, դժվար էր ծառայությունը: Նրանք ստիպված էին ոչ միայն տանջվել, այլև ապրել պատերազմի վտանգները, թեև պատերազմի տարիներ չէին, պատերազմի դաշտում չէին: Դժվար էր այս ամենին դիմանալ, դիմագրվել դեռևս լրիվ չհասունացած, մանկությունից դեռ լրիվ դուրս չեկած, ծնողական խնամքի, քնշանքի կարոտ պատանիների համար: Դժվար էր փափուկ անկողնուց միանգամից դաժան կյանք մտած մարդկանց անմիջապես հարմարվելն ու տոկալը այդ ամենին:
    Բացառություն չէր նաև Սերոն: Իսկ գուցե այդ իմաստով ամենախեղճն էր: Դեռ մանկուց ծնողները նրան պատմել էին զինվորական փառքի մասին, զինվորական պատվի մասին, զինվորական կեցվածքի մասին: Դեռ մանկուց Սերոն երազել էր հերոս, զինվոր, ապա գեներալ, մարշալ դառնալու մասին: Դա եղել էր Սերո՞յի երազանքը, թե՞ ծնողներն էին նրան աստիճանաբար համոզել ընտրել այդ ճանապարհը, կարևոր չէ, կարևորն այն է, որ 16 տարին լրացած պարմանին ցանկություն հայտնեց դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու փոխարեն ուսանել զինվորական ուսումնարանում, սովորել հայրենիքի պաշտպանի արվեստը:
    Ընկերներին ու ուսուցիչներին շատ զարմացրեց Սերոյի ցանկությունը: Բոլորը կարծում էին, որ ուշիմ երիտասարդը կփորձի պատմաբան դառնալ, որովհետև պատմության դասատուն անգամ նրանից լավ չգիտեր այդ առարկան: Սերոն ընդհանրապես լավ աշակերտ էր, լավ էր սովորում և ոչ մեկը չէր կասկածում, որ նա կշարունկի իր ուսումը, կդառնա լավ մասնագետ:
    Այդ առաջարկը կարծես տարօրինակ չէր միայն ծնողների համար, ովքեր խանդավառությամբ ընդունեցին առաջարկն, ու շուտով Սերոն կուրսանտ էր:
    Հենց առաջին օրվանից նրան դուր չեկավ զինվորական ծառայությունը, նրան դուր չեկավ զինվորական համազգեստը, նրան դուր չեկավ զինվորական կարգապահությունը, զինվորական խստությունը, զինվորական բռիությունը և զինվորական ապագան: Բայց հիշելով մոր խանդավառված աչքերը, ով տեսնելով զինվորական համազգեստով տղային յոթերորդ երկնքում էր, որոշեց դիմանալ դժվարություններին, անցնել դժվար ճանապարհն ու դառնալ արհեստավարժ զինվորական: Չորս տարվա ուսում-ծառայության ընթացքում այդպես էլ չհարմարվեց իր զինվորական կերպարին, չսիրեց իր ընտրած գործը, բայց եղավ ամենակարգապահ կուրսանտներից մեկը, եղավ ամենաուշիմ, ամենապարտաճանաչներից մեկը:
    Չորս տարի նրան լուրեր էին հասնում, թե որքան երջանիկ են իր դպրոցական և թաղի ընկերները, ի՜նչ հաճույքով են հաճախում իրենց ընտրած ուսումնական հաստատությունները, որ նոր ընկերներ են ձեռք բերել, մի մասը ընկերուհիներ ունեն, կազմակերպում են խնջույքներ, ուրախություններ, հաճախում դիսկոտեկներ և այլ ձևերով վայելում ազատ կյանքը:
    Բայց ամենից շատ իր հին ընկերներին նախանձում էր մոր խնամքի կարոտ չունենալու համար: «Նրանք ամեն օր տեսնում են իրենց ծնողներին», - դառնացած մտածում էր տղան՝ նայելով ձեռքի ճմռթված ու արցունքոտված ընտանեկան նկարին՝ ինքը, հայրը, մայրն ու փոքր քույրը:
    Անցան 4 կարոտով տարիները, որոնք լրիվ վայրենացրել էին Սերոյին, դարձնելով դաժան մի տղա, ով փողոց դուրս ելած ժամանակ ատելությամբ էր նայում ծնողի հետ ուրախ շաղակրատելով քայլող պատանիներին: Անցան չորս երկար տարիները ու արդեն արհեստավարժ զինվորին շնորհեցին լեյտենանտի կոչում: «Շուտով կհասնեմ ծնողներիս» - երանությամբ մտածում էր Սերոն, ով վստահ էր, որ որտեղ էլ որ իրեն ուղարկեն ծառայելու, ամեն օր ժամը վեցից հետո տուն է գնալու, պառկելու այն հին ու փափուկ անկողնում, խոսելու է մոր, հոր, քրոջ հետ, հեռուստացույց է նայելու, իջնելու է բակում իր լավ ընկերնրեի հետ զրուցելու...
    Բայց բանակն անկանխատեսելի է, իսկ սպան պարտավոր է կատարել որոշումները: Ու բանակը որոշեց: Սերոն պետք է ծառայեր իր տնից շատ ու շատ հեռու, աշխարհից կտրված մի անկյունում, սահմանամերձ մի զորամասում:
    Աշխարհի վրա դառնացած ու բարկացած Սերոն այդ զորամաս եկավ որպես կատաղած գազան:
    Այս զորամասում չսիրեցին Սերոյին: Նրանից ավելի դաժան մեկը չկար: Նրան չէին սիրում ոչ սպաները, ոչ զինվորները: Նա խստապահանջ էր բոլորի նկատմամբ, նա չէր խուսափում իր ուժը գործադրելուց: Հատկապես տուժում էին այն զինվորները, ում ժամանակ առ ժամանակ այցելում էին իրենց հարազատները: Սերոն սրանց նայում էր ատելությամբ ու այդ ատելությունը չէր թաքցնում:
    Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դժոխային ծառայությունն ավելի դժոխացնել, բայց Սերոյին դա հաջողվում էր: Նա տաքարյուն էր: Նա ուժեղ էր: Նա փորձառու էր: Նա գիտակ էր: Նրա հետ ոչ մեկը չէր կարող մրցել ոչ մի հարցում: Սերոն կարողանում էր իր բոլոր գործողություններին բացատրություն, արդարացում գտնել ու գործում էր աներևակայելի եռանդով:
    Սերոյի վայրենի գործողությունները ավելի էին վայրենացնում վայրենի զորամասի վայրենի զինվորներին: Ժպիտն ու ուրախությունը վաղուց լքել էին սահմանամերձ զորամասը, թույնն ու դաժանությունը այն շրջապատել էին չորս կողմից:
    Զինվորները բարբարոսացել էին: Նրանցից շատերն արդեն հանցագործ էին: Կարողանալով փախնել զորամասից նրանք հասնում էին մոտակա գյուղն ու դատարկում գյուղացիների այգիները, գողանում անասուններին, երբեմն տներից ինչ-որ բաներ թռցնում, որպեսզի ապահովեն իրենց գոյությունը: Այս վայրենացած տղաները գյուղում հասցնում էին բավարարել նաև իրենց ցանկությունները: Ասում են, գյուղում չկար 16 տարեկանից մեծ որևէ աղջիկ, ով կույս կլիներ: Զինվորները կին ու աղջիկ բռնացնում էին որտեղ ասես ու չէին հապաղում բավարարել իրենց ցանկությունները:
    Սերոն ինքը այս գյուղից ոմանց հետ հասցրել էր լինել: Գիշերվա կեսին նա կարող էր լուսամուտից մտնել քսանամյա աղջկա ննջասենյակն ու նրա հետ զբաղվեր սեռական հարաբերություններով, անգամ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ աղջկա ծնողները քնած էին պատկից սենյակում:
    Բայց նրան այդ ամենը չէր բավարարում, նա իրական քնքշանքի, իրական սիրո կարիք ուներ, ինչը նրան ավելի էր կատաղացնում, գազանային բնազդները արթնացնում նոր ուժով: Գիշերները երազում նա միայն իր մորն էր տեսնում ու կատաղած արթնանում՝ անիծելով իր զինվորական դառնալու որոշումը:
    Այդպիսի պահերին Սերոն բնական ցանկություն էր ունենում զինվոր ծեծելու և հանգստանալու, այնպես որ անմիջապես հագնվում, դուրս էր գալիս հերթապահներին ստուգելու, որ անպարտաճանաչներին պատժի:
    Այդպիսի մի օր, գիշերվա ժամը 1-ին Սերոն գնաց զորամասով շրջագայության: Այդ օրը հատկապես գազազած էր: Վաղուց, շատ վաղուց լուր չուներ տնեցիներից, կարոտն իրեն ուտում էր ներսից:
    Զինվորական ճաշարանի մոտով անցնելիս ծիծաղի ձայն լսեց: Դուռը բացեց և տեսավ 4-5 զինվորների, որ արաղ էին խմում, ուտում ինչ-որ տեղից ձեռք բերած հավի միսը: Միանգամից հասկացավ, որ գողացել են: Սերոն չէր սիրում նման բաներ: Ցասումը հասավ գագաթնակետին.
    - Ես Ձեր մերը, - պոռթկաց նա, - էդ որտեղի՞ց եք գողացել:
    - Արա էլ քեզ սրբի տեղ մի դիր, - գոռալով պատասխանեց հարբած զինվորներից մեկը: - Յանիմ դու էլ օրինապաշտ ես: Էն օրն էն 20 տարեկան բ.-ի ծոցում դու չէիր պառկած:
    - Ես քո մաման, - գոռաց Սերոն ու հարձակվելով տղայի վրա մի հարվածով տապալեց գետնին ու սկսեց ոտքով զարկել:
    Ուրիշ դեպքերում զինվորի ընկերները կսսկվեին, որովհետև վախենում էին Սերոյից: Բայց օղին նրանց համարձակություն էր տվել և նրանք բոլորով, առանց պայմանավորվելու, հարձակվեցին Սերոյի վրա: Տղաներից մեկը ձեռքի տակ ընկած փայտով հաջողացրեց ուժգին հարվածել Սերոյի քթին ու ջարդած քթից արյունը սկսեց հորդալ:
    Սերոն գոռաց ցավից ու հասկացավ, որ այսպես պարտություն կկրի: Ճիշտ է, ուժեղ է, բայց հակառակորդներն էլ համ ուժեղ տղաներ էին, համ էլ շատվոր էին:
    Սերոն դուրս վազեց ճաշարանից: Նա գիտեր ուր էր գնում: Իր զենքը չէր վերցրել, ուրիշն էր պետք: Վազելով հասավ պահակակետ: Զենքը ձեռքին հերթապահը կանգնած տեղում քնած էր: Քացով հարվածեց սրան: Անսպասելիությունից համրացած տղան զարհուրած ընկած դիրքից նայում էր Սերոյին: Իսկ Սերոն արագ վերցրեց սրա ձեռքի զենքն ու վազեց ճաշարանի ուղղությամբ:
    Սերոն իր անելիքը գիտեր: Գիտեր նաև հետևանքները, բայց դա նրան ետ չէր պահում: Սերոն նեղացած էր աշխարհից ու իր ծնողներից, ովքեր իրեն այս ճակատագրին էին դատապարտել: Ճաշարանի դուռը ներսից կողպված էր: Ոտքով ուժգին հարվածեց: Փայտե դուռը ճռռաց, բայց չբացվեց: Նորից հարվածեց: Էլի նույնը:
    Հարվածի ձայները արթնացրին զինվորներից ու սպաներից շատերին: Բայց մինչ նրանք կհասնեին դեպքի վայր՝ ճաշարան, Սերոն շարունակում էր ոտքով հարվածել դռանը: Շուտով դուռը տեղի տվեց ու կոտրվեց: Սերոն ներս մտավ:
    Հինգ զինվորները սարսափած կուչ էին եկել ճաշարանի մյուս ծայրում:
    - Ես Ձեր մերը, լրբի լակոտներ, գողեր, էդ ինձ էիք խփում, - պոռթկաց Սերոն ու զենքն ուղղեց զինվորներին:
    Ձգեց ձգանը որ կրակի ու այդ պահին ներս մտած սպաներից մեկը ոտքով հարվածեց Սերոյի ձեռքին ու ճիշտ ժամանակին: Փամփուշտը կպավ առաստաղին: Մյուս սպան ձեռքի բահով ուժգնորեն խփեց Սերոյի գլխին ու Սերոն ուշաթափված ընկավ...

    Ավելացվել է 25 վայրկյան անց
    * * *


    - Ես իսկապես վայրենի էի դարձել, - մռայլ դեմքով իր պատմությունն էր շարունակում Սերոն: - Ու ես իսկապես կսպանեի դրանց ու նույնիսկ չէի էլ ափսոսա դրա համար: Հիմա որ հիշում եմ, սարսափում եմ: Իսկ այդ ժամանակ բռնությունից բացի ուրիշ ոչ մի բան գլխումս չկար: Մենք ապրում էինք վայրենու կյանքով, մենք կյանքի կարոտ էինք ու դա չէինք տեսնում: Ես իմ կյանքը կամ բանտում կավարտեի, կամ գժանոցում, եթե դրանից հետո ծանոթ-բարեկամ խառնելով ինձ այս զորամաս չտեղափոխեին: Ես շատ եմ մտածել իմ արածների մասին: Հոգեբանների մոտ եմ գնացել: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ փոխվելու համար ու կարծես թե դա հաջողվել է, բայց մեկ-մեկ իմ մեջ նորից զարթնում է գազանը ու նորից չեմ կարողանում ինձ կառավարել...

    * * *


    Դժվար է բանակում ինքդ քեզ կառավարելը: Պետք է ամեն պահի քեզ վրա աշխատես, որ քո ներսում քնած գազանը չարթնանա: Դա զինվորի պարտականություններից մեկն է...
    Դա նրա գլխավոր պարտականությունն է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.12.2007, 17:14: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (12.03.2009), comet (27.04.2009), Maxpayne (25.12.2010), Nadine (22.03.2011), Nare-M (16.04.2011), Rammstein (11.12.2010), Yeghoyan (08.10.2009), Արևածագ (09.11.2010), Եկվոր (12.03.2009), ՆանՍ (21.03.2011)

  7. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Թո՛ղ, չուկչստանցիներից բացի ուրիշներն էլ կարդան
    Տխուր ա, բայց էդ դաժանությունը, մեզ խնայելով երևի, կարողացել ես մեղմել քո նրբանկատ ոճով

  8. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    տխուր էր էնքան, որ քիչ մնաց առանց նկատելու տրանսլիտով գրառում անեի: Տխուր ճշմարտություն... Բայց շարադրանքը շատ լավ էր, ապրես:

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Շատ պատկերավոր ես ներկայացրել բանակային կյանքի դաժանությունը...
    Դե եկեք, տղաներ, ու էսքանից հետո ձեր հոժար կամքով բանակ գնացեք... Է՜հ... Տխուր է, շատ տխուր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    snow (19.09.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Է՜հ, Չու՛կ, սիրում եմ, թե ինչպես ես այդքա՜ն թեթև գրում ծանր բաների մասին: Սիրում եմ նաև չափազանցություններդ. դրանք մի տեսակ համուհոտ են տալիս պատմվածքին:
    Մի քանի դիտողություն. նախաբանը, կարծում եմ, շատ երկար էր: Տեղ-տեղ անջատվում էի:
    Բառերի կրկնություններն էլ էին շատ: Ճիշտ է՝ որոշ տեղերում շատ էր սազում (օրինակ, վայրենի զորամասի վայրենի զինվոր…), բայց երբեմն էլ ստեղծագործության սահունության վրա ազդում էին.
    Մի խոսքով, ավելի լավ է ես չկենտրոնանամ մեկ բառով բնութագրումների վրա ու ներկայացնեմ ընդհանուր իրավիճակը, իսկ արդեն ընթերցողս կգտնի իր համար ամենից հարմար մեկ բառով բնութագրումն ու դրանով կբնութագրի զինվորին: Չեմ բացառում, որ այդ դեպքում ինքը ասի, որ ես շատ սխալ բնութագրում էի տվել ու անհրաժեշտ մոտեցումը ցույց չէի տվել հարցին: Գուցե և այդպես է, դրա համար էլ բնութագրի որոշումը թողնում եմ ընթերցողիս:
    Մեկ էլ մի քիչ մասնագիտական դիտողություն.
    քումքին հաճո հոտը հաճախ է բացակայում զորամասում
    Պետք է «քիմքի՞ն» լիներ: Այդ դեպքում «քիմքին հաճո» համ է, ոչ թե հոտ: Թե՞ «քթին» պետք է լիներ: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում:

  12. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Շատ դաժան էր, տխուր, ու հնարավորինս մեղմ ես դեռ ներկայացրել, Արտակ ջան:
    Դե եկեք, տղաներ, ու էսքանից հետո ձեր հոժար կամքով բանակ գնացեք... Է՜հ... Տխուր է, շատ տխուր...
    Իսկ ամռանը եղբայրս պիտի գնա Հիմա էլ սիրտս լցվել է, բառեր չեմ գտնում...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Շնորհակալություն կարծիքների համար
    Ներողություն փոքր-ինչ տխրեցնելու համար

    Բյուր, դիտողություններիդ համար շնորհակալություն, սխալը կուղղեմ, ոճի վրա կաշխատեմ

    Հ.Գ. Տարօրինա՞կ է, թե՞ բնական, որ միայն աղջիկներն արձագանքեցին այս «գործին»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Լավն էր, բայց երևի ես անզգա եմ, հեչ էլ չտխրեցի, ինչ կա էտա, իրականա ու ճիշտ, ավելի տխուր դեպքեր էլ են պատահում, բա որ աշխատեիք այն հիմնարկում, որտեղ ես....

    Չուկ քո գրածները հետաքրքիր են կարդացվում ինձ համար, թեթև են ստացվում, կարող է նախաբանը իսկապես երկար էր, բայց մեկա կարդացվեց
    հա համ էլ Ծովինարի ասած՝ թող բացի Չուկչստանից մնացածն էլ իմանան դառը ճշմարտությունը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    հա համ էլ Ծովինարի ասած՝ թող բացի Չուկչստանից մնացածն էլ իմանան դառը ճշմարտությունը
    Մենակ ուրիշների մասին եք մտածում
    Բա ե՞ս
    6 ամսից կկարդան

    Համ էլ շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,399
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Այս գլխի առաջին մասը (մինչև Սերոն) պատմվածքի ներկայացման ձևով, թե՞ մի ուրիշ բանով, չգիտեմ, բայց կարծես կրկնորինակված էր «Սողոմոնյան իմաստություն» գլխից։ Կարդալիս հաճախ հիշում էի «Սողոմոնյան իմաստության» միջի ձևակերպումները, մտքերը։ Կարծում եմ սա թերություն է։ Ու բացի դրանից, մտքերը, մեկից մյուսին անցումները մի տեսակ կցկտուր էին։ Պակասում էր քեզ բնորոշ սահունությունը։ Չնայած, եթե կարդացած չլինեի քո մյուս գործերը, չէի նկատի այդ (իմ կարծիքով) թերություններն ու կասեի որ շատ լավն է։
    Սա պատմության առաջին մասին էր վերաբերվում։
    Երկրորդ, Սերոյի մասը լրիվ ինքն էր։ Կարողացել ես շատ լավ ներկայացնել ընթերցողին էն, ինչ ուզում էի ասել։ Քեզ բնորոշ դիպուկությամբ ու սահունությամբ։ Ու ինչպես արդեն նշեցին մյուսները, կարողանում ես ծանր նյութն այնպես ներկայացնել, որ հնարավորինս հեշտ ընթերցվի։

    Ընդհանրապես քո հատկապես բանակային ստեղծագործությունները շատ են դուրս գալիս։ Բովանդակալից են ու ասելիքն էլ կարևոր։ Շատ հստակ, հատ–հատ ջրի երես ես հանում մեր բանակի բոլոր լուրջ թերությունները, առանց ամեն ինչ սևացնելու։ Ու էդ ամենը համ ու հոտով, հումորի զգացումով ու գեղարվեստականությամբ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 04.01.2008, 13:25:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գլխի առաջին մասը (մինչև Սերոն) պատմվածքի ներկայացման ձևով, թե՞ մի ուրիշ բանով, չգիտեմ, բայց կարծես կրկնորինակված էր «Սողոմոնյան իմաստություն» գլխից։ Կարդալիս հաճախ հիշում էի «Սողոմոնյան իմաստության» միջի ձևակերպումները, մտքերը։ Կարծում եմ սա թերություն է։ Ու բացի դրանից, մտքերը, մեկից մյուսին անցումները մի տեսակ կցկտուր էին։ Պակասում էր քեզ բնորոշ սահունությունը։ Չնայած, եթե կարդացած չլինեի քո մյուս գործերը, չէի նկատի այդ (իմ կարծիքով) թերություններն ու կասեի որ շատ լավն է։
    Սա պատմության առաջին մասին էր վերաբերվում։
    Մի կողմից համաձայն եմ, բայց մյուս կողմից այստեղ ասելիքն ուրիշ էր, այլ բան էի ներկայացնում, ու ճիշտ է առաջին մասի ձանձրալիությանը անհրաժեշտ էի համարում այս թեմայով խոսելը: Գուցե դեռ մի բան էլ քիչ եմ ասել:
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ, Սերոյի մասը լրիվ ինքն էր։ Կարողացել ես շատ լավ ներկայացնել ընթերցողին էն, ինչ ուզում էի ասել։ Քեզ բնորոշ դիպուկությամբ ու սահունությամբ։ Ու ինչպես արդեն նշեցին մյուսները, կարողանում ես ծանր նյութն այնպես ներկայացնել, որ հնարավորինս հեշտ ընթերցվի։

    Ընդհանրապես քո հատկապես բանակային ստեղծագործությունները շատ են դուրս գալիս։ Բովանդակալից են ու ասելիքն էլ կարևոր։ Շատ հստակ, հատ–հատ ջրի երես ես հանում մեր բանակի բոլոր լուրջ թերությունները, առանց ամեն ինչ սևացնելու։ Ու էդ ամենը համ ու հոտով, հումորի զգացումով ու գեղարվեստականությամբ։
    Շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 15. Մեր մեջի գազանը

    Այս տղաների խոսակցություններում, հայհոյանքների հետ միասին գերակշռում են իրենց քաջագործությունների մասին պատմությունները, որոնք համեմվում են իրենց ստեղծագործ ուղեղի ծնած զարմանահրաշ մանրամասներով:
    Մեկը 15 ամիս պատմեց իրա "քաջագործություններ"-ի մասին, բայց... վերջը պռիզնատ եկավ /ինձ ու շատ գաղտնի/, որ... կույսա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,608
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 15. Մեր մեջի գազանը

    Չուկ բայց քեզ հալալա.... լավ ես ներկայացրել, ինձ թվաց թե ծառայել եմ Սերոյի հետ... նորից հիշեցի ծառայությանս օրերը.... բայց հիմա լրիվ այլ կերպ եմ ընկալում իմ ծառայությունը... ինձ թվում է չկա մեկը, որ զորացրվելուց առաջ ու հետո նույն կերպ դատի իր ծառայության մասին... ամեն դեպքում բաներ կան, որ երբեք չեն մոռացվում...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •