ԻՄ ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Իմ հեքիաթի աշխարհում
Միշտ գարուն է, վառ գարուն,
Չկա այնտեղ ո՛չ կեղծիք,
Ո՛չ տրտմություն, ո՛չ չարիք…
Սերն է ճախրում երկնքում
Իմ հեքիաթի աշխարհում,
Այնտեղ կա հույս ու հավատ,
Ամեն ինչի լավ ավարտ…
Մարդիկ լավն են ու ժպտուն
Իմ հեքիաթի աշխարհում,
Եվ բաժանման չար քամին
Այնտեղ լեգենդ է լոկ հին…
Մենք չենք թախծում ու տխրում
Իմ հեքիաթի աշխարհում,
Դու կողքիս ես, ի՛մ միակ,
Այդ աշխարհում կապուտակ:
Քո չքնաղ սերն եմ շնչում
Իմ հեքիաթի աշխարհում,
Ուր աչքերում քո անմար
Երազներ կան սիրավառ…
Սիրտս քեզ է պատկանում
Իմ հեքիաթի աշխարհում,
Ես արևն եմ քո կյանքի
Այդ աշխարհում բերկրանքի…
Մեր սերն ամուր է այնքան
Այդ աշխարհում դյութական,
Որ ես ապրել եմ ուզում
Իմ հեքիաթի աշխարհում…
Էջանիշներ