User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Annushka-ի ոտանավորները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դու գիտես գերել>>>

    Այ էս մեկն ինձ ամենաշատը դուր եկավ։
    Հատկապես վերջին տունն էր լավը.
    Այնքա՜ն հպարտ ես, որ գիտես գերել,
    Եվ հոգուդ խորքում հերոս ես ասես,
    Սակայն եթե դու չես կարող սիրել,
    Ուրեմն ոչինչ, ոչինչ չգիտես...
    Իսկապես, սիրել չիմացող մարդը ՈՉԻՆՉ չգիտի... Եթե մարդը սիրել չգիտի, նրա իմացած ամեն ինչը զրոյի արժեք չունի։

    Իմ բանաստեղծություններից մեկը հիշեցի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Դու գիտես գերել>>>

    ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
    Better to light a candle than to curse the darkness.

  3. #3
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Եվ կրկին ոտանավորներ....

    Մի՛ մոռացիր ինձ ...

    Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
    Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
    Մի՛ մոռացիր գարունը մեր,
    Որ մեզ բերեց անմար հուշեր:
    Ռեալ է սա, թե մի ցնորք
    Ասել դա չի կարող ոչ ոք,
    Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
    Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
    Ր ոպե անգամ չմոռանաս՝
    Ինչպես անցան օրերը այս,
    Նրանք հոգումդ թող ապրեն,
    Ձյան պես նստեն, հուշեր բերեն…

    *******************************************************

    Ես քեզ սպասում եմ, սպասում, որ կգաս,
    Կրկին կժպտաս ներող ու քնքուշ,
    Որ չեմ հավատում, իմ չքնա’ղ երազ,
    Որ դու դարձել ես լուսավոր մի հուշ:

    Անվերջ հիշում եմ օրն այն անձրևոտ,
    Երբ դու հեռացար, ոչինչ չասացիր,
    Շուրջս սփռեցիր մի անհուն կարոտ,
    Ու ինձ թողեցիր թախիծ մի անծիր:

    Աշուն է կրկին, անձրև է գալիս,
    Ու արթնացել են հուշերս նորից,
    Եվ անձրևի հետ իմ սիրտն է լալիս,
    Կանչում է կարծես հոգիս քեզ հեռվից:

    Գիտեմ, որ զուր եմ այսքան երազում,
    Հազիվ թե մի օր դու վերադառնաս,
    Ես գիտեմ, սակայն.. հոգիս է սպասում,
    Որ մի օր կգաս, որ մի օր կգաս….

    ***************************************

    Դու հեռանում ես, իմ սեր`
    Թողնելով ինձ լոկ հուշեր,
    Հրաժեշտի մի համբույր
    Ու մոլորված սերդ կույր:

    Վերջին անգամ ինձ ժպտա’,
    Ես չեմ տխրի, հավատա’,
    Տա’ր իմ թախիծը քեզ հետ
    Եվ իմ խոհերն անհեթեթ:

    Մնաս բարո’վ, իմ միա’կ,
    Իմ սևաչյա’, իմ հոգյա’կ,
    Թող քո ճամփին լույս վառվի,
    Երբեք, երբեք չմարի:

    Դու հեռանում ես, բայց ես
    Չեմ մոռանա երբեք քեզ,
    Կկարոտեմ քեզ, իմ սե'ր
    Ու կհյուսեմ բյուր հուշեր:
    Better to light a candle than to curse the darkness.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր մանկության ոտանավորները
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.09.2010, 23:22
  2. Annushka շնորհավո՜ր …
    Հեղինակ՝ Empty`Tears, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 12.06.2009, 12:18
  3. Annushka Շնորհավոր‎
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 31.08.2008, 15:05
  4. Angelina-ի ոտանավորները
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.12.2006, 13:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •