ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Աշունը եղավ մեր սիրո վկան,
Ինչպես պատահեց, ես չեմ հասկանում,
Որ իրար գտանք այս մեծ աշխարհում…
Այդժամ հասկացա, որ քեզ եմ փնտրել,
Որ քեզ եմ այսքան երկար կարոտել,
Դու էլ ասացիր, որ ինձ էիր սպասում,
Եվ որ քո հոգում ինձ էիր պատկերում…
Թվում էր, թե մեզ բախտն է ժպտացել,
Թե ուրախ կյանքն է մեզ ճամփա բացել,
Կարծես աշունը՝ տխուր, երազկոտ,
Հյուսել էր հեքիաթ՝ բարի ու թախծոտ…
Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Բարակ անձրևը եղավ մեր վկան,
Եվ մի ակնթարթ երկինքը ժպտաց,
Մեր հանդիպումը կարծես նա ցնծաց:
Էջանիշներ