Ուրեմն այս թեման բացում եմ հետևյալ ուղղվածությամբ. մեզանից շատերի ծնողները, հարազատները սովորել են այս կամ այն ԲՈՒՀ-ում, այլ կրթական հաստատություններում, կամ, ասենք, իրենց կյանքի մի որոշակի փուլում իրար հետ լինելով բավականին մտերիմ, այժմ տեղեկություն չունեն իրարից: Ու հնարավոր է, որ մենք՝ նրանց երեխաները, հիմա իրար ճանաչում ենք, ու չգիտենք, որ մեր հարազատներն էլ են իրար հետ մտերիմ եղել: Եկեք փնտրենք, ինձ թվում է, որ դեռ շատ մարդիկ կան, որ իրականում կլինեն այս իրավիճակում: Ու, ինչու ոչ, եթե գտնենք միմյանց, նորից հանդիպենք՝ նրանց հետ միասին: Դե...
Օրինակի համար ասեմ, որ, իմ ծնողները 1978-1982 թթ.-երին սովորել են ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ֆակուլտետում: Ծանոթ հարազատներ ունե՞ք...