1915թ. ցեղասպանության մասին արդեն բավականին ֆիլմեր կան... Դեռ Բեկնազարյանի ժամանակից նկարահանվել են և' խաղարկային, և' դոկումենտալ, և' խաղարկային-դոկումենտալ ֆիլմեր...
Ես որոնք հիշում եմ, կնշեմ: Ինձ հետաքրքիր է, թե ըստ ձեզ, որն է ավելի լավը, որն է արտահայտում հայերի դիրքորոշումը, ցավը, վրեժը... կամ այն, ինչ դուք հասկանում եք ցեղասպանություն ասելով ու մտածում եք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի ճանապարհին... /Ցավում եմ, բայց երևի նման ֆիլմ չկա.../
Իսկ ինչպիսի ֆիլմ պետք է նկարահանվի, որ արտահայտի այս ամենը ճշգրտորեն?
Իմ կարծիքի ես մի քիչ ավելի ուշ կգրեմ...
խաղարկային`
Անրի Վեռնոյ - "Մայրիկ"
Ատոմ Էգոյան - "Արարատ"
Ռոբերտ Քեշիշյան - "Արամ"
Տավիանի եղբայրներ - "Արտույտների ագարակը"
Զոհրապ Բեկ–Գասպարենց – "Առաքել"
վավերագրական`
Կարլա Կարապետյան - "Ճչացողները"
Արազ Արթինյան - "Ցեղասպանությունն իմ մեջ"
(իրականում հիմա շատ փոքր վավերագրական ֆիլմեր կան վերապրածների, նրանց սերունդների մասին, ուղղակի էստեղ հայտնի չեն... անուններով ու հեղինակներով ես էլ քիչ գիտեմ...)
???





Մեջբերել
տեսնում եմ՝ չեք ուզում գրել... իսկ ինձ էս թեման հետաքրքիր էր ու գրում եմ ոչ թե "թեման փրկելու" համար, այլ որովհետև խոստացել էի, որ կգրեմ...
հայերին տեռորիստ է նկարել, էն էլ էդ տեռորիստների կենտրոնը Ղարաբաղն է... Հետո՞։ Էդ ամբողջ վրեժխնդրությունը, կուտակված զայրույթը վերածվում է հանցագործության, ահաբեկչության... Էս ֆիլմը որ նայում եմ, չեմ համոզվում, որ այն ուզում է արդարացնել ու մաքրել հայ վրիժառուների գործած ահաբեկչությունները...
)։
սա ոչ միայն նեղ–հայկական ֆիլմ է, այլև՝ համաշխարհային, խոսվում է Դարֆուրի և այլ ժամանակակից ցեղասպանությունների մասին, Դարֆուրի կադրերն ուղղակի ահավոր են... Բայց երևի ժամանակն է ուղղակիորեն այդ կադրերը ցուցադրելու, որովհետև երբ Եվրոպայում 1915թ. ասում էին, որ Հայաստանում ցեղասպանություն է, հազիվ թե նրանք իսկապես պատկերացնում էին, թե դա ինչ է... Ես ֆիլմից հետո նաև ավելի սիրեցի SOAD–ն ու Սերժին։ Ինձ շատ դուր եկավ իրենց լրջությունը, պատասխանատվության զգացումը, այն, ինչպես էր Սերժը խնամում իր հիվանդ պապին, ով ցեղասպանության ականատես է եղել... Մի խոսքով, շատ համարձակ ու ուժեղ ֆիլմ է, ով չի նայել, թող բաց չթողնի որևէ հնարավորություն!!!

սիրուն ա...

Էջանիշներ