Քարոզչության այս ձևը արդեն պոպուլյար է դառնում, քանզի բավականին ազդեցիկ է ժողովրդի այն հատվածի համար, որոնք սեփական դիրքորոշման փոխարեն փորձում են անել այն, ինչ իրենց կարծիքով անում է մեծամասնությունը։ Այսինքն բոլորը մուրաբա են փակում, ես էլ փակեմ, բոլորը բաց թև են հագնվել, ես էլ հագնվեմ, բոլորը Սերժին են ընտրում, ես էլ ընտրեմ։ Իսկ այդպիսի մտածելակերպով մարդիկ բավականին շատ են։ Ինչևէ, ես ընդհամենը ենթադրում եմ, որ այս տվյալները պարզապես թվեր են, գուցե սխալվում եմ, բայց որ սա քարոզչության ձևերից մեկն է, համոզված եմ։