User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Շատակերություն

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շատակերություն

    Արդյո՞ք շատակերությունն հիվանդություն է
    Ահա թե ինչ եմ կարդացել Նալչաջյանի "Հոգեբանության հիմունքները" գրքում.
    Շատակերությունը սթրեսներին տրվող բնորոշ պատասխաններից մեկն է, թեև շատակեր մարդկանցից շատերը չեն գիտակցում իրենց վարքի այդ մոտիվացիան և չգիտեն, թե որոնք են իրենց սթրեսներն ու ֆրուստրացիաները:
    Ագրեսիան որպես սթրեսին տրվող պատասխան: Ագրեսիվ վարքը սթրեսին ու ֆրուստրացիային տրվող սովորական պատասխաններից մեկն է: Կարելի է ենթադրել, որ հավանորեն ուտելն էլ ագրեսիայի տսակներից մեկն է, բայց այնպիսի ագրեսիա է, որն իրագործվում է միայն ատամներով ու բերանով, ուղղված է անշունչ կամ անպատշպան, թույլ առարկաների նկատմամբ: Դա ուղղակիորեն ագրեսիային փոխարինող և հաճույք պատճառղ ագրեսիա է, որն իր մեջ թաքուն սադիզմ է պարունակում: Շատակեր մարդիկ այդ կերպ պարպում են իրենց թշնամական միպուլսներըն ու այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում բարի են դառնում: Համենայն դեպս հայտնի է, որ գեր մարդկանցից շատերը բարեհոգի են:

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Իսկ ինչ կասես ուտել սիրող, բայց քչակեր մարդկանց մասին ես սիրում եմ ուտել, բայց ժողովրդակնան բառերով ասած "ծմծմ" եմ, ասյինքն ամեն ինչին անուն եմ կպցնում ու քիչ եմ ուտում բայց շատ եմ սիրում պրոցեսը

  3. #3
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Համենայն դեպս հայտնի է, որ գեր մարդկանցից շատերը բարեհոգի են:
    Այսինքն նիհարները բարեհոգի չեն՞:
    Ես ինքս չեմ սիրում շատակերներին / իհարկե եթե դա կապված չէ հասունացման շրջանի հետ/, և չեմ ողջունում նման մարդկանց, որոնք չեն կարողանում պայքարել դրա դեմ:

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Մեջբերում Gayane*-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն նիհարները բարեհոգի չեն՞:
    Շատակեր, դեռ չի նշանակում գեր: Գիրությունը, ավելի շուտ ճարպակալումը մեկ այլ հիվանդություն է, կապված հորմոնների հետ և բացարձակապես կապ չունի ուտելու հետ:

  5. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Նալչաջյանին շատ հարգում եմ, բայց, ինչպես իսկական հոգեբան, ինքն ունի վառ արտահայտված երևակայություն, որի շնորհիվ ինչ ասես իրար չի կապի:

    Հիմա թե շատակերությունն ինչքանով է կապված ագրեսիայի հետ, երբեք էլ հնարավոր չի ապացուցել, որովհետև հոգեբանության «նյութը» անապացուցելի է, երևի հենց սա էլ գրավում է մարդկանց. ով ինչ ուզի, այն էլ «կապացուցի». ի՞նչ իմանաս իրականում այդպես է, թե չէ...
    Համենայնդեպս տրամաբանորեն գոնե մի բան կարելի է հաստատ հերքել Նալչաջյանի գրառման մեջ. շատակերությունն ու գիրությունը տարբեր բաներ են:

    Եթե Ֆրեյդին լսենք, շատակերությունը հոգեզարգացման օրալ փուլում ֆիքսացիայի արդյունքն է... կարող է և էդպես է, բայց կարող է և ոչ: Ի՞նչ իմանաս:

    Քանի որ հոգեբանության մեջ ջուրը շատ է, նախընտրելի է բոլոր այն դեպքերում, երբ կարելի է ունենալ հարցի բժշկական մեկնաբանություն, հիմնվել հենց բժշկականի վրա, ոչ թե հոգեբանականի, որն իհարկե անչափ հետաքրքիր է հնչում, բայց երբեմն հեռու է իրականությունից...

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատակերությունը սթրեսներին տրվող բնորոշ պատասխաններից մեկն է, թեև շատակեր մարդկանցից շատերը չեն գիտակցում իրենց վարքի այդ մոտիվացիան և չգիտեն, թե որոնք են իրենց սթրեսներն ու ֆրուստրացիաները:
    Ագրեսիան որպես սթրեսին տրվող պատասխան: Ագրեսիվ վարքը սթրեսին ու ֆրուստրացիային տրվող սովորական պատասխաններից մեկն է: Կարելի է ենթադրել, որ հավանորեն ուտելն էլ ագրեսիայի տսակներից մեկն է, բայց այնպիսի ագրեսիա է, որն իրագործվում է միայն ատամներով ու բերանով, ուղղված է անշունչ կամ անպատշպան, թույլ առարկաների նկատմամբ: Դա ուղղակիորեն ագրեսիային փոխարինող և հաճույք պատճառղ ագրեսիա է, որն իր մեջ թաքուն սադիզմ է պարունակում: Շատակեր մարդիկ այդ կերպ պարպում են իրենց թշնամական միպուլսներըն ու այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում բարի են դառնում: Համենայն դեպս հայտնի է, որ գեր մարդկանցից շատերը բարեհոգի են:
    Ուտելը` որպես ագրեսիայի դրսևորում, էթնոհոգեբանական գտնում է միգուցե, բայց որ հոգեբանական և ցանկացած այլ տեսանկյունից խորապես աբսուրդ է, ակնհայտ է:

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Տվյալ խոսքերը բերված էին "սթրես"-ի հոգեբանական վերլուծության ենթատեքստում: Այսինքն նկատի ուներ, որ սթրեսը հանգեցնում է շատակերությանը… Այնտեղ օրինակ էր բերված 2 կենդանիների վրա, որոնց փակել են մի վանդակում: Նրանց էլեկտրոդների օգնությամբ հասցրել են սթրեսի, այնուհետ դիտարկել նրանց հետագա պահվածքը: Երբ կենդանիները միասին են եղել, նրանք սկսել են իրար հետ կռվել, իրար գզել… Իսկ երբ մենակ մի կենդանի է եղել, նա սկսել է ուտել: Այսինքն, նա իր ագրեսիան փորձել է մարել ուտելիքը ծամելով…

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Տվյալ խոսքերը բերված էին "սթրես"-ի հոգեբանական վերլուծության ենթատեքստում: Այսինքն նկատի ուներ, որ սթրեսը հանգեցնում է շատակերությանը… Այնտեղ օրինակ էր բերված 2 կենդանիների վրա, որոնց փակել են մի վանդակում: Նրանց էլեկտրոդների օգնությամբ հասցրել են սթրեսի, այնուհետ դիտարկել նրանց հետագա պահվածքը: Երբ կենդանիները միասին են եղել, նրանք սկսել են իրար հետ կռվել, իրար գզել… Իսկ երբ մենակ մի կենդանի է եղել, նա սկսել է ուտել: Այսինքն, նա իր ագրեսիան փորձել է մարել ուտելիքը ծամելով…
    Ճիշտն ասած, չգիտեմ, թե սրանք ինչ հետազոտությունների արդյունքներ են, բայց մի բան հաստատ գիտեմ. միանշանակ չի կարելի ասել, որ սթրեսը շատակերության է բերում: Կարող է և՛ շատակերություն նկատվել, և՛ ընդհանրապես ախորժակի բացակայություն: Երկուսն էլ կարելի է բացատրել. սթրեսի ժամանակ շատ էներգիա է ծախսվում, հետևաբար այն պետք է լրացնել: Իսկ դրա համար զարգանում է շատակերություն: Բայց մյուս կողմից օրգանիզմը «կենտրոնացած» է տվյալ պահին ավելի կարևոր օրգանների՝ սրտի և գլխուղեղի վրա, հետևաբար մարսողության վրա համապատասխան ռեսուրսներ չի ծախսում, զարգանում է ախորժակի բացակայություն, քչակերություն:

    Իսկ ընդհանուր առմամբ Ivy-ի հետ համաձայն եմ. շատակերությունն ու գիրությունը տարբեր բաներ են: Մարդը կարող է շատակեր լինել ու չգիրանալ և հակառակը:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Ստրեսները, ներվային կյանքը կարող է բերել շատակերության: Ժողովրդական մի այսպիսի արտահայտություն էլ կա ՝ "Ուղեղը անջատած ուտում է ":
    Ինձ դա պատահել է: Իմ ուսումնասիրելուց գործընթացը այսպիսին է :
    Ներվային վիճակում սկսուն ես ավելի արագ ուտել, շատ անգամ առանց ծամելու կուլ ես տալիս: Հետո են անհրաժեշտ 20 րոպեն, որ պետք է ստամոքսից ինֆոն հասնի ուղեղւի, որ կուշտ ես, ավելի ուշանում է, որովհետև գլուխտ զբաղված է այլ խնդիրներով, քան ուտելիքն է:
    Մի խոսքով, հնարավոր է: Ու երևի նաև ճիշտ է ասում, որ ուտելուց ագրեսիան տեղափոխվում է սննդի վրա: Ուտելուց մի տեսակ կարծես հանգստանում ես: Քանի որ ուղեղտ սկսում է ավելի դանդաղ աշխատել: Լարվածությունը թուլանում է, քանզի "ծանրության" կենտրոնը տեղափոխվում է ստամոքսի վրա: Ուտելը ու ստամոքսը ծանրաբեռնելը՝ կարծես թմրացնում է ստրեսը: Ես դա նկատել եմ: Նարկոտիկի նման մի բան է :

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շատակերություն

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, չգիտեմ, թե սրանք ինչ հետազոտությունների արդյունքներ են, բայց մի բան հաստատ գիտեմ. միանշանակ չի կարելի ասել, որ սթրեսը շատակերության է բերում: Կարող է և՛ շատակերություն նկատվել, և՛ ընդհանրապես ախորժակի բացակայություն: Երկուսն էլ կարելի է բացատրել. սթրեսի ժամանակ շատ էներգիա է ծախսվում, հետևաբար այն պետք է լրացնել: Իսկ դրա համար զարգանում է շատակերություն: Բայց մյուս կողմից օրգանիզմը «կենտրոնացած» է տվյալ պահին ավելի կարևոր օրգանների՝ սրտի և գլխուղեղի վրա, հետևաբար մարսողության վրա համապատասխան ռեսուրսներ չի ծախսում, զարգանում է ախորժակի բացակայություն, քչակերություն:
    Կարող եմ հաստատել, քանի որ նշված բոլոր դեպքերի փորձն ունեցել եմ.
    1. շատակերություն (գրեթե անդադար ուտում էի ամբողջ օրը)՝ գիրանալու նպատակով, առանց սթրեսի, բայց գիրացում տեղի չէր ունենում
    2. շատակերություն (գրեթե անդադար ուտում էի ամբողջ օրը), իսկ սթրեսային հոգեվիճակներում՝ շատ ավելի շատ, արդյունքում զգալիորեն գիրացա... (էդ ժամանակ դրա համար երջանիկ էի, որովհետև մի քանի տարի աշխատել էի էդ ուղղությամբ, ու վերջապես ստացվել էր )
    3. քչակերություն՝ սթրեսային հոգեվիճակից առաջացած ախորժակի բացակայության պատճառով, արդյունքում բոլորի համար ապշեցուցիչ չափով նիհարեցի...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստրեսները, ներվային կյանքը կարող է բերել շատակերության: Ժողովրդական մի այսպիսի արտահայտություն էլ կա ՝ "Ուղեղը անջատած ուտում է ":
    Ինձ դա պատահել է: Իմ ուսումնասիրելուց գործընթացը այսպիսին է :
    Ներվային վիճակում սկսուն ես ավելի արագ ուտել, շատ անգամ առանց ծամելու կուլ ես տալիս: Հետո են անհրաժեշտ 20 րոպեն, որ պետք է ստամոքսից ինֆոն հասնի ուղեղւի, որ կուշտ ես, ավելի ուշանում է, որովհետև գլուխտ զբաղված է այլ խնդիրներով, քան ուտելիքն է:
    Մի խոսքով, հնարավոր է: Ու երևի նաև ճիշտ է ասում, որ ուտելուց ագրեսիան տեղափոխվում է սննդի վրա: Ուտելուց մի տեսակ կարծես հանգստանում ես: Քանի որ ուղեղտ սկսում է ավելի դանդաղ աշխատել: Լարվածությունը թուլանում է, քանզի "ծանրության" կենտրոնը տեղափոխվում է ստամոքսի վրա: Ուտելը ու ստամոքսը ծանրաբեռնելը՝ կարծես թմրացնում է ստրեսը: Ես դա նկատել եմ: Նարկոտիկի նման մի բան է :
    Պարզ ու միանգամայն տրամաբանական բացատրություն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •