«Դար» ակումբի էջի ամենաներքևի ձախ անկյունում կա «Լեզվի ընտրություն» մենյուն, որով կարելի է ընտրել ակումբի ինտեռֆէյսի լեզուն՝ ռուսերեն, անգլերեն կամ հայերեն։ Քանի որ այս ակումբում բոլոր գրությունները հայերեն են, ես ոչ մի իմաստ չեմ տեսնում ռուսերեն կամ անգլերեն ինտեռֆէյս ունենալու մեջ և հետևաբար առաջարկում եմ այդ մենյուն ընդհանրապես հեռացնել։


Մեջբերել
Կարծում եմ կարելի է հանել, սակայն ինքս ժամանակին շատ եմ օգտվել այլ լեզուների տարբերակներիցմ հայերեն այս կամ այն տերմինը ոչ այնքան լավ հասկանալու պատճառով: Համենայն դեպս ռուսերենը հավանաբար կհանվի, սակայն անգլերենը կարծում եմ պիտի մնա

Էջանիշներ