Խոկկուն դա հին ճապոնական բառախաղ է, որն իրենից ներկայացնում է հետևյալը.
Գրվում է իմաստով քառյակ, հաջորդ մասնակիցը շարունակում է՝ գրելով իր մտածած քառյակը, որտեղ առաջին երկտողը վերջին քառյակի վերջին երկտողն է, այսինքն մի քառյակի վերջից ծնվում է մյուսը, փաստորեն ձեզանից պահանջվում է երկտող, որը և՛ կշարունակի միտքը և՛ կփոխի այն: Սա ինքնին ինտելեկտուալ խաղ է, փորձեք նաև ձեր կարողությունները:
Հիշեցնեմ որ չի թույլատրվում անիմաստ ինչ-որ բաներ գրել գրելու համար. պետք է ամեն դեպքում կապ լինի բոլոր իրար հաջորդող տողերի մեջ: Հանգավորման վերջավորությունը կարող եք փոխել այն դեպքում երբ իմաստ կա տարբեր հանգավորումներով տողերի մեջ՛
ՄԵԾ ԽՆԴՐԱՆՔ. Եթե զգում եք որ չեք կարող մասնակցել խաղին, մի գրեք խաղից դուրս որևէ բան, մի խանգարեք մյուսներին տրամաբանել և փորձարկել իրենց մուսան
Օրինակ՝ 1. Ահա եկավ նորից աշունը
Նորից հաչեց ձեր տան շունը
Մեկ է հարազատ է ինձ ձեր տունը
Չնայած վրայիցս հոսում է արյունը