Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
Այո, համարում եմ, որ սխալ է այն դրվածքը, երբ հենց սկզբից աղջիկների գլուխը մտցնում են, որ տղաներից հուշտ լինելը համեստության նշան է... Եթե աղջկա հետ փորձում ես խոսքի բռնվել ու զրուցելով ծանոթանալ, առանց վիրավորելու կամ որևէ այլ ավելորդության, իսկ ինքը հուշտ եղածի պես քեզ միանգամից շշպռում է, որպեսզի դու հասկանաս, որ ինքը «քո իմացած աղջիկներից չի», կամ էլ որոշում է սկզբում ձևեր է թափել, որ ասեն՝ վայ, էս ինչ համեստ աղջիկ ա, իսկական հարս տանելու բան։ Դու դա նորմա՞լ ես համարում։ Ասեմ քեզ, որ ձևականությունը հենց սա է, երբ աղջիկը կեղծ համեստություն է խաղում՝ ձևացնելով, որ իրեն չի հետաքրքրում ու չի հուզում մի բան, ինչն իրականում չի կարող չհետաքրքրել, քանի որ բոլորին է բնորոշ։
Իրականում համեստ աղջիկը իրեն թույլ չի տա նման ձևականություն, առավել ևս շշպռի ինչ որ պատահական տղայի, չիմանալով նրա նպատակը:
Եթե տղան ցույց է տալիս մարդավարի մոտեցում, եթե աղջիկը մենակ նրա հայացքից միանգամից հուշտ չի լինում, հիմնականում ամեն ինչ նորմալ է ընթանում, տղան ստանում է շատ հակիրճ ու որոշիչ, ու միաժամանակ քաղաքավարի պատասխան: Ոչ մեկն էլ դրանից չեն տուժում ու չեն նեղվում: Ու ինչքան ես եմ հասցրել համոզվել, մեր էսորվա հասարակության մեջ, նման հարցերում ձևականությունը արագ տեմպերով վերանում է, ու արդեն բավական քաղաքակիրթ մակարդակի վրա է