Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
Այս դեպքի միջով էլ եմ անցել: Մանրամասները չգրեմ: Կարող եմ ասել, որ պարզապես այդ մարդը սխալվել է՝ կարծելով, որ ես այդ միակն եմ:
Շատ լավ, քո դեպքում սխալվել է:
Իսկ գուցե այլ դեպքերում սխալված չլինե՞ն:
Համ էլ ես միակի մասին չեմ խոսում: Չեմ հավատում որ մենակ աչքերին նայելուց հասկանաս, որ նա քեզ համար միակն է: Դրա փոխարեն կարելի է հասկանալ (կամ մտածել), որ այս մարդու հետ ընդհանուր բաներ ունեք, որ կարող ես այդ մարդու հետ մտերմանալ, գուցե ընկերանալ: Նա միակն է թե ոչ, դա մենակ ժամանակը կարող է ցույց տալ: Բայց որ քո մտերիմներից մեկը կարող է դառնալ, կարելի է հեշտությամբ ենթադրել, և եթե սխալված չլինես, մի՞թե հրաշալի չի լինի