Մի պատմություն հիշեցի: Ծանոթներիցս մեկը անընդհատ մեզ բողոքում էր, որ եթե աղջիկներին փողոցում մոտենաս ու ծանոթություն առաջարկես, քեզ կմերժեն առանց մտածելու: Ինքը շատ անգամներ էր փորձել ու շատ էր մերժվել: Ու հարցնում էր, թե արդյո՞ք դա ճիշտ է: Չէ որ հնարավոր է, որ մոտեցող տղան լավ մարդ է, մոտեցել է միայն լավ նպատակներով և այլն...

Մի օր էլ մի սրճարանում նստած էինք, ինքը փողոցով քայլով էր, մեզ տեսավ, եկավ կողքներս նստեց: Շփոթված տեսք ուներ: Հարցրինք, թե ի՞նչ է եղել: Պատմեց, որ մի աղջկա է մոտեցել ու առաջարկել ծանոթություն ու այդ աղջիկը համաձայնվել է:
- Տեսնում ես, իսկ դու ասում էիր թե ոչ մեկը չի ծանոթանում այդպես: Հետո ի՞նչ եղավ, - ուրախ հարցրեց մեր տղերքից մեկը:
- Ի՞նչ պըտի ըլներ, էդ աղջկան թողի ու փախա:
- Ինչու՞, - զարմացանք մենք:
- Արա չե՞ք ջոգում: Եթե ինքը առաջին ռաստված տղու հետ խոսում ա, ուրեմն վայթըմ փչացած ա: