Ես ու հոգիս
Անէացած այս աշխարհից,
ու ձանձրացած տաղտուկ կյանքից,
Ես խնդրեցի ճախրող իմ հոգուն.
-Փնտրի'ր դու նրան`իմ միակ սիրուն:
Արդ թափառեց հոգիս անմարմին,
Ցնորվածի պես փնտրեց իմ կեսին:
Նա էլ է զգացել տանջանք, տառապանք,
Նա էլ է բաղձում քնքշանք,փաղաքշանք:
Խավար ու ցուրտ գիշեր է իջնում,
իսկ անխոնջ հոգիս` նրան որոնում:
-Դարձի'ր , հոգի'ս , անմիտ է ու զուր,
Եվ եկավ անգույն հոգին իմ տխուր:
-Ես նրան տեսա ... Չքնա~ղ էր կրկին ,
բայց գորշ մի մարմին ,նստած էր կողքին ,
Եվ գլուխն ,ասես, հենել էր կրծքին ,
Երջանիկ դեմքը հառած երկնքին:
Էջանիշներ