User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Թափառաշրջիկի մտորումները

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թափառաշրջիկի մտորումները

    Այս տողերը երեկ բուն դրեցին ուղեղումս, երբ տրանսպորտով անցնելուց մի կանգառում տեսա ուժերի ծաղկման շրջանում, բայց լրիվ ուժասպառ մի տղամարդու, որը նստել էր իր երեք դեղին տոպրակների կողքը ու մրսում էր: Տեղադրում եմ այնպես, ինչպես գրել եմ թղթի վրա, առանց խմբագրելու:

    ...Եվ վերջապես ի՞նչ է ունեցածս… Այս երեք դեղին ճռճռան տոպրակներում եղածը… Չնայած ինչպես ես, ցանկացած մեծահարուստ էլ դատարկաձեռն է հեռանալու այս աշխարհից: Գլխիս ծածկը այս կանգառի տանիքն է: Մրսում եմ: Չնայած իմը միայն ֆիզիկական ցուրտ է; Հոգեկանն արդեն կողքովս գողեգող է անցնում: Նրան էլ է արդեն թվում, թե ճակատագրով նախատեսվածը լիովին ինձ բավական է ներկայիս իմ վիճակում: Երբեմնի նորմալ կյանքս, որ սկզբում թաղեցի ալկոհոլի, ապա նաև չքավորության մեջ: Ինչի՞ս էր պետք այդ խմիչքը (երնեկ հիմա մի 50 գրամ լիներ, տաքանայի)… Ափսոս, խմիչքը հնարավոր չէ շպրտել աղբամանը: Լավ հիշեցի, վաղը գնամ քչփորելու շենքի հետնամուտքի մոտի աղբարկղը: Միգուցե այնտեղ կարողանամ հարստացնել ներկայիս ունեցվածքը ու մի հարմար բան գտնեմ գլուխս ծածկելու համար: Մրսում եմ: Ու~ֆ, ձմեռն ինչի եկավ: Ամառը լավ էր էլի: Էն ժամանակ խմել ուզում էի ապրելաձևս մոռանալու համար, իսկ հիմա… մի բաժակ քցեի, տաքանայի: Չէ, սենց չի լինի, պետք է մտածել ինչ-որ բանի մասին ու չկենտրոնանալ ցրտի վրա: Բայց ինչի՞ վրա: Էհ, չկա-չկա…
    Քանի՞ տարի է արդեն անցել, 15-20… Ինչի՞ց անցել… Մարդ կոչվելու իրավունքի՞ց… Երևի: Երջանիկ էի այն ժամանակ, երբ Մարդ էի: Բայց շատերի նման չգնահատեցի դա: Ինչի՞ց սկսվեց: Հա~… էն վերակառուցում կոչվածը կառուցելու փոխարեն տունս քանդեց: Ախր բարձրակարգ ինժեներ էի ու դառա… Ի՞նչ եմ դառել: Ախր հիմա ոչ անուն ունեմ, ոչ էլ դեմք: Էլի վերադարձա ներկան ու ցուրտը հիմա էլի կմրմռացնի մարմինս: Հա, ի՞նչ էի ասում: Էս վերակառուցումը քանդեց աշխարհս: Մնացի անգործ: Չէ, ես ժամանակի մարդ չէի: Սովոր էի գլխիս ղեկավար ունենալ ու ազատությունը իմ ձեռքերը շղթայեց: Աշխատանք փնտրելու փոխարեն սկսեցի ղեկավար փնտրել: Բայց էդ ժամանակ ամեն մեկն իր գլուխն էր պահում ու ես էլ ստիպված էի իմը պահել: Տան արժեքները կամաց-կամաց փոխեցի 96%-ոց սպիրտի մի քանի գրամի հետ… Ախր դո՞ւ ինչի ուժեղ չգտնվեցիր: Ինչի՞ ինձ հետ չպահեցիր: Դու գտար հեշտ ճանապարհը: Վերցրեցիր Լիլիթիկին ու գնացիր եղբորդ մոտ` Ռուսաստան: Գիտեիր, որ մուրացիկի նման չեմ ընկնի եղբորդ դռները: Բայց դու գնացիր, թողելով ինձ իմ մի քանի գրամ սպիրտի հետ: Հիշո՞ւմ ես մեր տունը: Այն այլևս չկա: Հիմա մենակ ես եմ մնացել մեր անցյալից, մեկ էլ ալկոհոլի հետքերը արյանս մեջ: Լիլոս… Հիշում ես, միասին նստում, նայում էինք “Սպիտակ անուրջները” ու հենց էն աղունիկ թռցնողը իրա աղջկա անունն էր տալիս «Լիլո…» դու գալիս, վզովս էիր ընկնում: Քանի՞ տարեկան էիր` հի՞նգ: Տեսնես հիմա քեզ Լիլո ասող կա: Թե կտրականապես արգելել ես սիրուն անունդ աղավաղել: Դու մենակ իմ համար էիր Լիլո: Ի՞նչ գիտես իմ մասին: Մայրդ ինչպե՞ս է արդարացրել իմ չգոյությունը ձեր կյանքում: Դու էլ հեռացար ինձնից: Չնայած մայրդ էր, որ քեզ դա ստիպեց ու դու չէիր կարող հակաճառել: Լիլոս… երևի կհարցնես. Թե կարողանայի հետ տալ անցյալը կանեի այդ: Չէ, չէի անի: Ախր էդ ժամանակ չէի իմանա, թե ի՞նչ ու ո՞ւմ փալասն եմ դառել: Հիմա գոնե գիտեմ, որ փալաս եմ մենակ ինձ համար, իսկ մյուսների համար մենակ խղճմտանքի ու ծիծաղի առարկա: Լավ է, որ չգիտես իմ մասին ոչինչ: Ի՞նչ իմանամ, թե հիմա կողքովս անցնող այս գեղեցկուհին դու չես: Ախր տարիները երևի մշակել են դեմքդ ու էլ ոչինչ չի մնացել այն մանկական դեմքից, որ քնքշանքով փարվում էր ինձ ու գգվում կրծքիս: Ի՞նչ իմանամ, թե դու էլ այն ջահելներից չես, որ կողքովս անցնելուց քմծիծաղ են տալիս, մեկ-մեկ խղճում, երբեմն էլ անպատվում ու անցնում: Լիլոս… լավը եղիր, մի արհամարհիր մարդուն, ինչքան էլ նա ցած ընկած լինի: Ախր դու ի՞նչ իմանաս, թե նա ով է..
    Սոված եմ, չէ, ավելի շուտ մրսում եմ: Ո՞նց դեմն առնեմ: Քնեմ ու մոռանա՞մ ցուրտն ու քաղցածությունը: Լիլոս… բարի մարդիկ, հենց ինձ տեսնեք մի ժամից ավել քնաց, արթնացրեք, թե չէ սառնամանիքը կտանի կյանքիս վերջին րոպեները: Ձեզ հաճելի օր, ինձ էլ` բարի գիշեր…

  2. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Շատ լավն էր, ապրես, նույնիսկ լացեցի, կամ էլ ես եմ շատ սենտիմենտալ դարձել։ Բայց լավ բան չարեցիր, առանց էդ էլ գլուխս ցավում էր, ինձ հիմա մենակ լացելն էր պակասում։
    When life gives you lemons, make lemonade

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Ես էլ լացեցի, աչքիս մենակ ես չեմ սենտիմենտալ շատ լավ ես գրում , ապրես, ամեն ինչ հենց այնպես էր ինչպես կա, առանց փոփոխության։

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Ինչպես նախօրոք նշել էի, այս պատմվածքիկը տեղադրել եմ առանց խմբագրելու և նույնիսկ գրելուց հետո չէի կարդացել: Երեկ, ֆորումում տեղադրելուց հետո տան ճանապարհին վերընթերցեցի այն ու ահա իմ կարծիքը.
    Նախ ինձ ևս հուզեցին այդ տողերը, քանի որ, չնայած դրանք շատերի համար անհավանական կթվան, բայց զուտ ճշմարտություն են… Ես ինքս շատ անգամ նման տխուր խոսակցությունների ականատես եմ եղել "քրչի բազար"-ով անցնելիս…
    որպես ստեղծագործություն թույլ էր, ուներ որոշ անհարթություններ: սակայն կարծում եմ, որ եթե դրանք "հարթեցվեին" ապա կկորչեր մտքերի բնականությունը:

    վերջում. շնորհակալություն կարծիքների համար:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Լավն էր... Իրոք բնական էր ու հուզիչ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Տխուր էր..հուզեցիր
    Դժվար է սեփական արարքների համար զղջումով վճարելը

  7. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Ցավեցնելու աստիճան իրական էր, անգամ այդպիսի մարդկանց սպեցիֆիկ հոտն էր զգացվում: Թեթևակիորեն շոշափել էիր «վերակառուցումից» հետո առաջացած խնդիրները: Իրոք հեշտ չէր մտավորականությանը ադապտացիայի ենթարկվել, իսկ կենսակերպի կտրուկ փոփոխությունն ասես շառաչուն ապտակ հասցրեց նման մարդկանց: Ու քո ներկայացրած հերոսը նրանցից մեկն էր: Տխուր էր… իրական ու տխուր

  8. #8
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Թափառաշրջիկի մտորումները

    Լավն էր Վեռա ջան... ավելի ճիշտ ուզում էի ասեի. կարևորը որ լավն ես շատերը չեն, որ նման հասարակ, բայց և մարդ կոչվելու համար անփոխարինելի որակներ ունեն. գնահատել ու մարդ տեսնել մեկի մեջ ում մարդկանց ստեղծած անիմաստ ու կեղծ չափանիշերով համարվում են ցածր, ուշադրության անարժան ու բազում բացասական պիտակներ նրանց կպցվում ու միայն մեծ սիրտ պետք է ունենալ որ բազում այդ անիմաստ ու կեղծ մեզ բաժանող շերտերի տակ տեսնել մարդուն ու գնահատել նրան անկախ սոցիալական դիրքից, անկախ ամեն բանից... և այդպիսի հենց մարդկանց հանդեպ վերաբերմունքն էլ շատ ու շատ բան է ասում թե ինչպիսին ենք մենք ինքներս. շատ ավելի հեշտ է ընկերակցել կամ օգնել նրան ումից կարող ենք ինչ-որ բան ակնկալել իսկ եթե կա մեկն ումից չենք կարղ ոչինչ ակնկալել այ ինչպե՞ս ենք մենք նրանց հանդեպ... այստեղ է որ առաջի պլան է գալիս Սիրտը, մարդու Մարդ լինելը...

    Երբեմն հաց ուտելուց մտածում եմ թե որքան հիմա սոված մարդիկ ու երեխաներ կան աշխարհում (եթե չասեմ ավելի տխուր բաներ) իսկ ես նստած հաց եմ ուտում... դրա համար էլ ուտելուց հաճախ փառք եմ տալիս Աստծուն այն ամենի համար ինչ ունեմ սեղանիս ու քաղցած չեմ. նաև մաղթում եմ, որ եթե հնար լիներ իմ ճաշակած սնունդով գոհանա (ինչ որ մի կերպ) նաև նա՝ ով քաղցած է այս պահին...

    Շրջապատի հանդեպ վերաբերմունքից կարելի է ճշմարիտ պատկերացում կազմել տվյալ մարդու մասին։

    Ապրես Վեռա ջան... հոմ զոռով չի՝ լավն ես էլի
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Շնորհակալություն կարծիքների համար, սակայն չարժե գերագնահատել ինձ,

  10. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Ցավալի փաստ ես ստեղծագործություն դարձրել: Շատ լավա ստացվել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Դաժան ու ցավալի թշվառության իրական պատկեր: Անչափ գեղեցիկ և հուզիչ ստեղծագործություն:

  12. #12
    Մշտական անդամ Նավաստի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2007
    Հասցե
    Օվկիանոս
    Տարիք
    37
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թափառաշրջիկի մտորումները

    Խոսքեր չկան:

    Միայն .................................................................... ու չգիտես ինչ ասես
    Համընթաց քամի...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագիր. Հաճելիի Մտորումները
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2014, 22:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •