User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Ինչպես արդեն հաղորդվել է, «Ժառանգություն» կուսակցության խորհուրդը դեկտեմբերի 6-ի ընդլայնված նիստում որոշում էր ընդունել առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել: Եվ քանի որ որեւէ այլ թեկնածուի սատարելու հարցում խորհրդի անդամներն ընդհանուր հայտարարի չեկան, խորհուրդը որոշեց այդ խնդրի լուծման լիազորությունը փոխանցել կուսակցության վարչությանը` վերջինիս երաշխավորելով ճշգրտել ու ողջ տարրապատկերով հանրության դատին ներկայացնել նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրահենքը, ինչպեսեւ նրանց անհատական-հավաքական ղեկավարման աշխատաոճին եւ բարոյական նկարագրին առնչվող դիտանկյունները:

    Ինչպես հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից, ի կատարումն խորհրդի երաշխավորության` այսօր «Ժառանգության» վարչությունը քննարկեց եւ նամակով դիմեց ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին` առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Վարչության արձանագրմամբ` հարցաշարում ներառված դրույթները խորապես հուզում են ոչ միայն «Ժառանգությանն» ու նրա բազմահազար համակիրներին, այլեւ հանրության ամենալայն շերտերին: «Սա պարզ ստուգարք չէ եւ ոչ էլ քաղաքական մեկ ուժի քմահաճույք: Մենք նպատակ ունենք երկրի ապագա ղեկավարի համալիր դիրքորոշումների, նրա պարկեշտության, բարոյական կերպարի մասին որոշակի պատկերացում տալ ընտրազանգվածին, ինչպես նաեւ ճշտորոշել կուսակցության մոտեցումները», վարչության նիստի ավարտին նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

    Հանրային իրազեկման հարցաշար

    1. Ինչո՞ւ եք ուզում դառնալ նախագահ եւ ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու Ձեր առաջին 5 քայլերը:

    2. Որո՞նք են Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին հիմնական մարտահրավերները:

    3. Ո՞րն է արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորումը եւ ինչպե՞ս եք տեսնում լուծման ճանապարհը:

    4. Որո՞նք են Հայաստանի տնտեսության զարգացման առաջնայնությունները:

    5. Ծրագրո՞ւմ եք արդյոք վերացնել երկրում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական անհավասարությունը, ինչպես նաեւ տարանջատել պետությունը որեւէ կուսակցությունից, իշխանությունը` գործարարությունից: Եթե այո` ապա որո՞նք են լինելու Ձեր առանցքային քայլերն այդ ուղղությամբ:

    6. Պատրաստվո՞ւմ եք հասնել մինչ օրս առանձնապես խոշոր չափերի հասնող հարկեր չմուծած անձանց, յուրացումներ կատարած եւ/կամ քաղաքական հետապնդումներ իրականացրած պետական պաշտոնյաների բացահայտմանն ու պատժմանը: Եթե այո` ապա ի՞նչ առաջնահերթությամբ:

    7. Ինչպե՞ս եք վերաբերվում միջպետական հարաբերություններում «Գույք` պարտքի դիմաց» ձեւաչափին, ինչպես նաեւ հեռահաղորդակցության, էներգետիկ եւ ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ բնագավառներում վիճահարույց նման գործարքներին:

    8. Ինչպիսի՞ն են Ձեր ռազմավարությունը եւ մարտավարությունը Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում:

    9. Անձնական եւ մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ունե՞ք արդյոք դրանք:

    10. Դուք համարո՞ւմ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացմանը: Եթե այո` ապա ինչպե՞ս:

    11. Ձեր կենսագրության մեջ կա՞ն արդյոք այնպիսի փաստեր (զորօրինակ` կոռուպցիա, քրեորեն հետապնդելի այլ արարքներ), որոնք թույլ կտան որեւէ մեկին ազդեցություն ունենալ Ձեր որոշումների վրա: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել:

    12. Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, Ձեր մասնակցությամբ կամ իմացությամբ` թեկուզեւ դատարանի որոշման միջոցով, որեւէ անմեղ մարդ ազատազրկվե՞լ է, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել:

    13. Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, կատարել ե՞ք էական սխալներ կամ բացթողումներ: Եթե այո` ապա որո±նք են այդ վրիպումները եւ ինչպե՞ս եք մտածում դրանք սրբագրել:

    14. Եթե երբեւէ ընտրությունների մասնակցել եք որպես թեկնածու, Դուք տեղեկություններ ունեցե՞լ եք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների, ընտրողների կաշառման որեւէ փաստի մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել:

    15. Ինչպիսի՞ն է տարբերությունը 1991 թվականին Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների ունեցած սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) եւ այժմյան սեփականության միջեւ, եւ ինչո՞վ դա կբացատրեք:

    16. Ովքե՞ր են ՀՀ վարչապետի, Գլխավոր դատախազի, Ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության պետի, Պաշտպանության նախարարի, Արտգործնախարարի Ձեր առաջարկելիք թեկնածուները:

    17. Ո՞ւմ կուզենայիք տեսնել պետության առանցքային` նախարարական եւ այլ պաշտոններում:

    18. Պատրա՞ստ եք աշխատել գործող Ազգային ժողովի հետ, թե՞ համարում եք, որ այն անհրաժեշտ է արձակել:

    19. Ձեզանից բացի, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 8 թեկնածուներից քաղաքականապես ո՞ր մեկին եք առավելաբար վստահում:

    20. Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Դուք մինչեւ քվեարկության օրը հանեք Ձեր թեկնածությունը: Եթե այո` ապա ո՞ւմ օգտին:

    21. Որո՞նք են Ձեր հիմնական արժանիքները, ինչպես նաեւ` Ձեր հիմնական թերությունները:

    22. Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացիները երաշխավորված իրավունք ունե՞ն Ձեզ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու:

    http://www.lragir.am/src/index.php?i...8697&firstpg=1

    Ավելացվել է 14 րոպե անց
    Կարծում եմ, եթե նախագահի թեկնածուները երկար ու երբեմն լղոզված ելույթների փոխարեն հստակ պատասխանեն վերևում առաջադրված հարցերին, ընտրողներին շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել: Ի՞նչ կասեք…
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 18.12.2007, 17:01: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Շատ լավ հարցաշար է:
    Ապրի "Ժառանգությունը"
    Ես առաջինը սպասում եմ այս հարցի պատասխանին
    22. Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացիները երաշխավորված իրավունք ունե՞ն Ձեզ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու
    Եվ մի հարց էլ կավելացնեի թե
    22.Ա . Եթե այո, ապա, ինչպե՞ս, կամ ի՞նչ գործընթացով եք դա երաշխավորում:

  3. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Ընտիր հարցաշար է: Ես «Ժառանգության» վարաբերյալ չէի էլ կասկածում…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2007
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    ԱՊՐԻ ժառանգությունը:
    Բայց ասեմ իմանաք ժողովուրդ ջան, դրանք սաղ ել կռուտիտ ըլնելու ձեվերը գիտեն
    Ձեր կարծիքով պտի անկեղծ պատասխանեն?
    Ֆռացնելու են եթա ելի. եթե իհարկե պատասխանեն ել:
    Շատ ոգևորված մի սպասեք պատասխանին, որովհետև կարողա Ձեր սպասելիքները չարդարանան....
    Վերջին խմբագրող՝ Artashes: 19.12.2007, 19:04:

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Դեռևս միայն Արտաշես Գեղամյանն է ասել, որ լրջորեն և ամբողջովին պատասխանելու է այս հարցաշարին:

    Մանրամասները՝ այստեղ

  6. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռևս միայն Արտաշես Գեղամյանն է ասել, որ լրջորեն և ամբողջովին պատասխանելու է այս հարցաշարին:

    Մանրամասները՝ այստեղ
    Հետաքրքիր է, իսկ Գեղամյանի պատասխանները որևէ տեղ կա՞ն համացանցում:

  7. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Artashes-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՊՐԻ ժառանգությունը:
    Բայց ասեմ իմանաք ժողովուրդ ջան, դրանք սաղ ել կռուտիտ ըլնելու ձեվերը գիտեն
    Ձեր կարծիքով պտի անկեղծ պատասխանեն?
    Ֆռացնելու են եթա ելի. եթե իհարկե պատասխանեն ել:
    Շատ ոգևորված մի սպասեք պատասխանին, որովհետև կարողա Ձեր սպասելիքները չարդարանան....
    Պատասխանել հրաժարվելուց կամ կրուտիտ լինող, լղոզ պատասխանից էլ կարելի է համապատասխան եզրակացություններ անել։
    Ճիշտն ասած խիստ կասկածում եմ, որ հազիվ մեկ–երկու հոգի գտնվեն, որ կկարողանան ծեծված ամպագոռգոռ խոսքերից այն կողմ խելացի պատասխաններ տալ։
    Իհարկե, հարցերին լավ պատասխանելը դեռ երածխիք չի, որ նախագահ դառնալու դեպքում գործունեությունը կհամապատասխանի խոստացածին։ Բայց էս հարցերով գոնե կարելի է թեկնածուների ցուցակը զգալիորեն ֆիլտրել։
    Ամեն դեպքում հետաքրքրությամբ սպասում եմ բոլոր նախագահական թեկնածուների պատասխաններին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #8
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, եթե նախագահի թեկնածուները երկար ու երբեմն լղոզված ելույթների փոխարեն հստակ պատասխանեն վերևում առաջադրված հարցերին, ընտրողներին շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել: Ի՞նչ կասեք…
    Աստված տա գոնե հաջորդ ընտրություններին մեր երկիրն այնքան ժողովրդավարական լինի , որ ամեն մի ընտրող , իրեն հուզող հարցերի պատասխանները գտնելով թեկնածուի ծրագրերում և կամ խոստումներում , կատարի իր ընտրությունը և անկախ այն բանից , թե ով է նախագահ ընտրվել , երկրի կարևորագույն արտաքին և ներքին քաղաքականության վեկտորը մնա անփոփոխ կամ միայն բարելավվի : Իսկ այսօր այդ շռայլությունը մենք չենք կարող մեզ թույլ տալ . ժամանակն է երկիրը դուրս բերել կոռուպցիայի ճահճից և թույլ տալ տնտեսությանը ազատ շունչ քաշելու : Իսկ այդ հարցերի պատասխանները կարող են տալ մեր երկրի բոլոր քաղաքական այրերը , որոնք կազմում են մեր երկրի ազգաբնակչության արական հատվածի ավելի քան 90 տոկոսը . համաձայնեք , մեր երկրում յուրաքանչյուր տղամարդ նախագահի ամենալավ թեկնածու տեսնում է իրեն :

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Նման է քննության տեստի, որը ավելի շուտ ուղղված է պարզելու, թե թեկնածուն առհասարակ մտածելու կարողություն կամ ինչ–ինչ գաղափարներ ունի՞ իր գլխում, թե ոչ։ Ինչ որ առումներով դրական կարելի է գուցե համարել։ Բայց իրականում սա «Ժառանգություն» կուսակցության խաղեր են՝ թե «տեսեք, մենք դեռ չենք կողմնորոշվել, թող մեր հարցերին պատասխանեն, կմտածենք» ծանԴՌ դիրքորոշմամբ։ Այնինչ ինձ թվում է նրանք ժամանակ են շահում պարզապես տեսնելու թե որ «ձին է ամենաառջևից վազելու» որ նրա վրա էլ «ստավկեն» դնեն։ Թվում է թե խորամանկ քայլ է, բայց նաև ինչ–որ տեղ ծիծաղելի է այսպես հանրությանը ցույց տալ թե իբր լուսնից են իջել ու դեռ չգիտեն ով ով է ու տեստով են որոշելու։ Իսկ հանրությանը նախագայի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը՝ որոնցում պիտի որ պատասխանեն այդօրինակ բոլոր հարցերին։ Համակրելի կուսակցություն է, նրանց եմ ընտրել, բայց «հեչ լավ բաներ ջեն անում, հեչ դուրս չեգավ»

  10. #10
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իրականում սա «Ժառանգություն» կուսակցության խաղեր են՝ թե «տեսեք, մենք դեռ չենք կողմնորոշվել, թող մեր հարցերին պատասխանեն, կմտածենք» ծանԴՌ դիրքորոշմամբ։
    միգուցե շատ եմ միամիտ, բայց հեչ համաձայն չեմ քեզ հետ, Րաֆֆին բազմիցս ապացուցել է, որ էնքան էլ շահախնդիր չի (մեղմ ասած), նրանք իրոք մտահոգված են էս հարցերով, կամ, որ նույնն է` գիտեն, որ ժողովուրդը հաստատ մտահոգված է, ու առաջադրել են էդ հարցերը: Քաղաքականության մեջ էնքան բաներ են լինում, որ մեր նման հասարակ քաղաքացին հաստատ չի կարող մանրամասն իմանալ կատարվածի պատճառներն ու հիմքերը: Իսկ թեկնածուներից ոչ մեկն էլ մեզ բավարարող պատասխաններ չի տալու, այն պարզ պատճառով, որ ՉՈՒՆԵՆ

  11. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    լավ մշակված հարցաշար է: ինքս շատ հարգում եմ Ռաֆիին որպես քաղաքական գործիչ, բայց կնախընտրեի լսել նրա իսկ առաջարկը այս հարցի վերաբերյալ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ո՞րն է արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորումը եւ ինչպե՞ս եք տեսնում լուծման ճանապարհը:
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  12. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆին բազմիցս ապացուցել է, որ էնքան էլ շահախնդիր չի (մեղմ ասած), նրանք իրոք մտահոգված են էս հարցերով, կամ, որ նույնն է` գիտեն, որ ժողովուրդը հաստատ մտահոգված է, ու առաջադրել են էդ հարցերը:
    Տա Աստված, ես պարզապես կարծում եմ, որ հազիվ թե բոլոր թեկնածուները միահամուռ մանկապարտեզի խելոք բալիկների պես կպատասխանեն այս տեստին։ Ու ընդհանրապես ներկա քաղաքական ընտրապայքարում լրջություն չեմ տեսնում, դեռևս թաղի մակարդակից բարձրին չենք հասնում։ Տեսնենք թե քարոզարշավներում «ժողովուրդ ջան, լավա ըլնելու, կոռուպԾիայի դեմ պայքար, աշխատավարձ, թոշակ, նպաստ, բուլկի–պեռաշկի»–ից ավելի դատողականություն ունեցող քանի ծրագրի կարող ենք ծանոթանալ։

  13. #13
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնենք թե քարոզարշավներում «ժողովուրդ ջան, լավա ըլնելու, կոռուպԾիայի դեմ պայքար, աշխատավարձ, թոշակ, նպաստ, բուլկի–պեռաշկի»–ից ավելի դատողականություն ունեցող քանի ծրագրի կարող ենք ծանոթանալ։
    համաձայն եմ, տեսնենք, բայց էնքան էլ հույս չունեմ... հիմի Հայաստանում սարսափելի վիճակ ա - ուղեղի կրիզիս, բոլոր նորմալ ուղեղները փախել են, մնացել են միայն նրանք, ովքեր շահ ունեն, մեկ էլ նրանք, ովքեր փախչելու ուժ չունեն: Մարդու լաց ա գալիս - ախր խի պիտի գոնե մի հատ արժանի Նախագահության թեկնածու չլինի (նկատի ունեմ - իրոք արժանի)...

  14. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն եմ, տեսնենք, բայց էնքան էլ հույս չունեմ... հիմի Հայաստանում սարսափելի վիճակ ա - ուղեղի կրիզիս, բոլոր նորմալ ուղեղները փախել են, մնացել են միայն նրանք, ովքեր շահ ունեն, մեկ էլ նրանք, ովքեր փախչելու ուժ չունեն: Մարդու լաց ա գալիս - ախր խի պիտի գոնե մի հատ արժանի Նախագահության թեկնածու չլինի (նկատի ունեմ - իրոք արժանի)...
    Որովհետև այս պարադոքսների երկրում վերջին տարիներին բազմիցս ապացուցվեց, որ ուղեղի կրիզիս ունեցող մարդիկ ավելի հզոր են, քան ինտելեկտուալ կոչեցյալները, ու կրիմինալով միլիոններ դզող իշխանությանն էլ ինչքան անգրագետ ժողովուրդ, այդքան իրենց «գորձին»՝ երկար կյանք։ Ուղեղի ծալքեր ունեցողների փոխարեն վզների ծալքեր ուեցողների դարաշրջանն է՝ այս սփյուռքի հաշվին ապրող պարազիտ պետության մեջ։
    Լուծումը՝ իմ լավ ընկերոջ խոսքերով՝ շոկային թերապիա, ցնցում՝ իրեն գործիք հռչակած Պարոնի միջոցով։ Միայն ցնցումների ու համակարգային փոփոխության միջոցով հիմա կարելի է բազմաթիվ ուղեղների ստիպել աշխատելու։ Թե չէ ի՞նչ, պետության հողերը ծախում ես, ոնց որ քո սեփականը՝ բան ասող չկա, դրսից վարկ ու օգնություն է գալիս, շինարարություն ես անում, ծախում՝ բան ասող չկա (ինչ լավ երևացող գործ ա չէ՞), Թուրքիայից ապրանք ես բերում ու թվերով ծախում նույն դրսից եկած օգնությունով առնող ժողովրդի վրա՝ բան ասող չկա, սեփական հանքերը, ստրատեգիական օբյեկտները, ջուրը… օտարում ես կոպեկներով (գույք՝ պարտքի դիմաց)յանի «ներդրումային քաղաքականություն» անունը դնելով՝ բան ասող չկա, ինչի՞ է նման…
    Մոզամբիկը «ղալաթ» է արել մեր դեմ…

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում նախագահի թեկնածուներին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման է քննության տեստի, որը ավելի շուտ ուղղված է պարզելու, թե թեկնածուն առհասարակ մտածելու կարողություն կամ ինչ–ինչ գաղափարներ ունի՞ իր գլխում, թե ոչ։ Ինչ որ առումներով դրական կարելի է գուցե համարել։ Բայց իրականում սա «Ժառանգություն» կուսակցության խաղեր են՝ թե «տեսեք, մենք դեռ չենք կողմնորոշվել, թող մեր հարցերին պատասխանեն, կմտածենք» ծանԴՌ դիրքորոշմամբ։ Այնինչ ինձ թվում է նրանք ժամանակ են շահում պարզապես տեսնելու թե որ «ձին է ամենաառջևից վազելու» որ նրա վրա էլ «ստավկեն» դնեն։ Թվում է թե խորամանկ քայլ է, բայց նաև ինչ–որ տեղ ծիծաղելի է այսպես հանրությանը ցույց տալ թե իբր լուսնից են իջել ու դեռ չգիտեն ով ով է ու տեստով են որոշելու։ Իսկ հանրությանը նախագայի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը՝ որոնցում պիտի որ պատասխանեն այդօրինակ բոլոր հարցերին։ Համակրելի կուսակցություն է, նրանց եմ ընտրել, բայց «հեչ լավ բաներ ջեն անում, հեչ դուրս չեգավ»
    Այստեղ իհարկե արժե անջատել հարցաշարը բուն հարցաշարը կազմողներից:

    Ես մտածում եմ, որ որպես նախաձեռնող առաջինը այս հարցաշարին պետք է պատասխանի հենց ինքը՝ Ռաֆֆին:

    Հ.Գ. Իմ մոտ, որպես Հայաստանի քաղաքացի, կան բազմաթիվ հարցեր ուղղված նաև Ռաֆֆիին: Օրինակ, նա այժմ ԱՄՆ-ի քաղաքացի է թե ոչ /կարող ես հրաժարվել ԱՄՆ-ի անձնագրից, բայց միևնույնն է, մնալ ԱՄՆ-ի քաղաքացի /: Ի՞նչ եկամուտներով է ապրում հենց ինքը և իր բազմամարդ ընտանիքը: Որտեղի՞ց իրեն իր նախնական կապիտալը:

    Բայց լավ կլինի, որ հլա դեռ պատասխանի հենց իր առաջադրած հարցերին, գոնե էն պատճառով, որ ինքն էլ է արդեն որերորդ անգամ ցանկանում առաջադրվել:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կհամագործակցե՞ն արդյոք ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 118
    Վերջինը: 16.09.2009, 14:12
  2. Ժառանգությունը չի միանում Կոնգրեսին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.08.2008, 02:54
  3. Նախագահի երկորյակ եղբայրը, թե....
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.06.2008, 01:47
  4. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18
  5. Ո՞վ է ՀՀ նախագահի քո թեկնածուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.10.2007, 01:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •