Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Է Արտ ասում ես էլի, դու էլ Սասունի փոխարեն նույն կերպ կվարվեիր, կարծում եմ, որ ոչ թե Սասունին երկրորդ շանս է տրվում, այլ ընդունվում է նրա անմեղ լինելու փաստը: Մարդուն երկրորդ շանս են տալիս, երբ նա զղջում է իր արարքի համար, իսկ Սասունը, կարծում եմ, եթե էլի նման անհարմար դրության մեջ ընկնի նույն կերպ կվարվի:
Չէ, բազմիցս են տարբեր մանր-մունր խնդրանքներով դիմել ինձ համար կարևոր մարդիկ: Օրինակ նայել թե ովքեր են «անտեսանելի» մտած Ակումբ, որևէ մեկի IP-ն նայել կամ այլ այս տեսակի խնդրանքներով: Ոչ մի անգամ չեմ արել: Երկու օր առաջ էլ շատ մոտ մի մարդ դիմեց մի այդպիսի խնդրանքով, չարեցի: Չեմ փոշմանել:

Վերջապես պիտի բոլորը հասկանան, որ չկա մանր կամ խոշոր խախտում: Չկա ծանոթ կամ բարեկամ: Կա օրենք ու անօրինականություն: Միջանկյալ տարբերակ չի լինում:
Քաղաքացին խախտել է Ակումբի կանոնները ու պատժվել կանոնով: Այս է պարզ ճշմարտությունը, որը պիտի բոլորս հասկանանք: