User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: 1000 ու մի ձևականություն…

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    1000 ու մի ձևականություն…

    Կամա թե ակամա, երբեմն մարդ ստիպված է լինում առնչվել մանր ու մեծ անիմաստ ձևականությունների հետ: Իսկ հետո, երբ հետադարձ մի հայացք է նետում այդ ամենի վրա, հասկանում է, թե որքան ավելորդ ժամանակ, դրամ է կորցնում, էլ չեմ ասում` որքան էլ նյարդեր է քայաքայում այդ ձևականությունների պատճառով: Ի՞նչ ձևականությունների միջով եք ստիպված լինում անցնել առօրյայում, ու ընդհանրապես ի՞նչն եք համարում ձևականություն մեր իրականությունում, առանց որի շատ ավելի հեշտ կլիներ ապրելը:

  2. #2
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Երկու հոգի քայլում են: Դեպի իրենց քայլող մեկին տեսնելով առաջինն ասում է.
    -Յախք(կներեք), սրան ինչ տեսանք? Ով ունի սրա հավեսը?
    Երրորդը մոտենալով` "Վայ, երեխեք, բարև, ոնց եք?"
    Առաջիը.
    -Բարև քախցր: լավ ենք սիրունս, դու ենց ես?

    Նման դեպքերը, ցավոք, քիչ չեն: Ինչու? Միթե չի կարելի քեզ տհաճ մարդու հետ ավելի սառը ու ավելի անկեղծ լինել, առանց ձևականություններ "յոլա" գնալ?
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    ոսկե, թանկարժեք խաչը շապիկի վրայից կախելը… թող խաչ չլինի, լինի Դավթի աստղ… միևնույնն ա, ինձ համար ձևականություն ա

    չգիտեմ՝ ոնց բացատրեմ. կփորձեմ) երբ տեսնում եմ, որ Օպերայի շենքից երիտասարդներ են դուրս գալիս, հեռվից նայելը մի տեսակ հաճելի ա)) բայց երբ մոտենում են արդեն, լսում ես անտակտ ծիծաղը, որ էդ ամբողջ ընթացքում երևի մի կերպ պահում էին, անտակտ կատակները… և նրանք ճանապարհ են ընկնում են Լունապարկի ուղղությամբ)) հա իմաստը ո՞րն ա նրանց՝ օպերա լսելու ու նայելու մեջ, հը՞… որ օր ծերության թոռներին պատմեն, թե Օպերայում են եղել…հա՞))

    էնքան շատ ա մեջս հավաքվել, բայց արտահայտել չեմ կարողանում)) ընթացքում կհիշեմ ու ձեզ կհրամցնեմ))
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ու ընդհանրապես ի՞նչն եք համարում ձևականություն մեր իրականությունում, առանց որի շատ ավելի հեշտ կլիներ ապրելը:
    ինձ թվումա մարդ չկա որ առհասարակ զուրկ լինի որևէ տեսակի ձևականությունից
    ուղղակի ամեն մեկս մի տեսակ ձևականության հետ «չունենք» իսկ մի ուրիշ տեսակի հետ կարող ենք լավ էլ հարմարվել ու ինքներս անել
    Իսկ մեր առօրյայում ձևականություններն անպակաս են, ու ամենօր ուզած չուզած առնչվում ենք.... դե աշխատանքի մեջ ամենաշատն էբայց դա համարում ենք որպես կարգ ու ձև. ու մի բան էլ ասեմ մեր Հայաստանի սպասարկման որոլորտում շատ քիչ ենք առնչվում այդ քաղաքավարի ձևական ժպիտի և սպասարկման հետ, իսկ դրա կարիքը կարծում եմ կա
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  5. #5
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Երեկ ներկա էի մի հուղարկավորության, որից հետո ինչպես «ադաթն» է, բոլորը հրավիրվեցին երեք երեխատեր այրու տուն, «հոգեհաց»-ի: Ես գիտեմ, թե որքան ծանր է նրանց սոցիալական վիճակը, իսկ հիմա էլ ամուսնուն է կորցրել: Իսկ առատ սեղանը, որի շուրջ խմբված մարդիկ 3-րդ կենացից հետո ասես մոռացան ինչի են հավաքվել, այլ բան էր ասում: Պարզ է. պարտքով վերցրած գումարով է արվել…Նայում էի այդ մարդկանց, հետո էլ այրու հոգնած ու տխուր աչքերին ու մտածում, ախր երբ են վերանալու այս ձևականությունները: Ավագ սերնդին հարց ուղղեցի, թե առաջ էլ էր այսպիսի ճոխ սեղաններ գցվու՞մ: Ասացին, որ առաջներում հենց գերեզմանատանը ամենքն իր հրաժեշտի խոսքն էր ասում, օղին լցնում հողի վրա ու գնում էին իրենց տները: ՈՒ քանի որ էլ չեմ ուզում անդրադառնալ այս տխուր թեմային, ավելացնեմ նաև, որ մի ձևականություն էլ համարում եմ «դամբարան-գերեզման» սարքելը: Ախր մի՞թե սեղանի տեսականիով կամ էլ ճոխ գերեզմանաքարով է որոշվում հարգանքը անցավորի նկատմամբ:

  6. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Էս թեման շարունակելս չգտիեմ արժեր թե չե, բայց մի ավելի դաժան բան կա, որ հետո ասում են "բա դրանց քցած սեղանը"։ Երբեկ չեմ մասնակցել նմանատիպ արարողություններ ու հուսամ առիթ չեմ ունենա, բայց մի բան գիտեմ հաստատ, երբ մարդը մահանում է, դրանքվ արդեն իսկ ամեն ինչ ասված է լինում ու հարևան-բարեկամների կիսահարբաց շուրթերց անօգուտ հնչող ցավակցությունները ոչինչ չեն փոխում

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամա թե ակամա, երբեմն մարդ ստիպված է լինում առնչվել մանր ու մեծ անիմաստ ձևականությունների հետ: :
    Ձևականությունները կյանքի բեմի արտաքին տեսքի շքեղության համար են, որպեսզի հնարավորիս շոյեն հանդիսատեսի աչքերը: բայց դա ուղղակի նողկալի է:
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  8. #8
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ ներկա էի մի հուղարկավորության, որից հետո ինչպես «ադաթն» է, բոլորը հրավիրվեցին երեք երեխատեր այրու տուն, «հոգեհաց»-ի: Ես գիտեմ, թե որքան ծանր է նրանց սոցիալական վիճակը, իսկ հիմա էլ ամուսնուն է կորցրել: Իսկ առատ սեղանը, որի շուրջ խմբված մարդիկ 3-րդ կենացից հետո ասես մոռացան ինչի են հավաքվել, այլ բան էր ասում: Պարզ է. պարտքով վերցրած գումարով է արվել…Նայում էի այդ մարդկանց, հետո էլ այրու հոգնած ու տխուր աչքերին ու մտածում, ախր երբ են վերանալու այս ձևականությունները: Ավագ սերնդին հարց ուղղեցի, թե առաջ էլ էր այսպիսի ճոխ սեղաններ գցվու՞մ: Ասացին, որ առաջներում հենց գերեզմանատանը ամենքն իր հրաժեշտի խոսքն էր ասում, օղին լցնում հողի վրա ու գնում էին իրենց տները: ՈՒ քանի որ էլ չեմ ուզում անդրադառնալ այս տխուր թեմային, ավելացնեմ նաև, որ մի ձևականություն էլ համարում եմ «դամբարան-գերեզման» սարքելը: Ախր մի՞թե սեղանի տեսականիով կամ էլ ճոխ գերեզմանաքարով է որոշվում հարգանքը անցավորի նկատմամբ:
    Այս մասն իսկապես ամեաանտեղի ձևականությունն է, որն ինձ ամենաշատն է բարկացնում, ես շատ կուզեի որ այն արգելվեր հենց օրենքի կողմից .ուղղակի չգիտեմ ինչ անվանել դրան, երբ սուգի սեղանը ոչնչով չի զիջում տոնական սեղանին ու մարդիկ իրենց վիշտը թողած դեռ պետք է անհանգստանան, թե ինչպես անեն որ ոչինչ պակաս չլինի, որ հանկարծ չասեն էս ինչ վատ պատրաստություն էին տեսել...
    Ու հետո էլ հազար ու մի տոներ մեռելներին նվիրված որոնք անտեղի քամում են հարազատին կորցրած ընտանիքի ֆինանսներն ու նյարդերը...
    Ու նույնն էլ դամբարանների հարցը...
    Շատ ցավով եմ նշում, որ մեր ազգը ամենաշատն է հետևում ձևականություններին քան որևէ այլ որ ես ծանոթ եմ...
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #9
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 1000 ու մի ձևականություն…

    Դե լավ, մի քիչ էլ ուրած ձևականություններից խոսենք Իմ վրա ահավոր ազդում են հիմա կնունքի հետ կապված ձևականությունները։ Զզվում եմ ուղղակի, որ կնունքը սարքում են party, նախ ընտրվում է քավորը, որը պետք է անպայման շատ հարուստ լինի, դա դեռ ոչինչ, բա որ եկեղեցի են գնում սինիներով, էնտեղ պարտադիր բոմբոներկա են բացում, կոնյակ, իբր շնորհավորում տեղում, հետո տարոսիկներ բաժանում։ Նայում եմ ու սարսափում։ Ու ցավն էն ա, որ ինչպես ցանկացած ռաբիզություն, մի երկու փողավոր ռաբիզ էդպես են անում, մեկ էլ հոպ, դա դառնում է ազգային սովորույթ։ Ու պարզվում է, որ առանց տարոսիկ կնունք անել չի կարելի։ Վերջերս ընկերներիցս մեկը որոշել էր կնքվել։ Քավորի հետ գնացել էին եկեղեցի, տերտերը չէր կնքել, ասել էր. «Չէ ախպեր, տենց չի լինի, պտի շատով լինեք, անպայման բոմբոներկա պետք ա բերեք հետներդ, կոնյակ, բաժակներ..., սրբիչը պետք է տոնական լինի և այլն»։ Թողել էկել էին, ասեցի՝ կրկին փորձիր։ Վերջը գնացել էին Էջմիածին, փառք աստծո, էնտեղ նորմալ կնքել էին։
    When life gives you lemons, make lemonade

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտագաղթ.1000+1
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 06.12.2018, 01:29
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 15.05.2016, 05:36
  3. Խաղ - 1000 դրամ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 56
    Վերջինը: 26.06.2010, 01:47
  4. 6 ամիս ակումբում կամ 1000-րդ գրառում
    Հեղինակ՝ Hda, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.05.2010, 13:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •