Հենց նոր հետ եկա կինոթատրոնից, նայում էի "I am Legend" ֆիլմը:
Լավը չէր... Ոչ մի նոր բան չկար, ասելիքի իսպառ բացակայություն, անիմաստ, աննպատակ, հերթական նմանատիպ ֆիլմը՝ արդեն գոյություն ունեցողների շարքում:
Վերացող մարդկության և վիրուսով վարակված մուտանտների մասին թեման արդեն այնքան է ծեծված հոլիվուդում, սկսած՝ "Resident Evil"-ից, վերջացրած "Land of the Dead"-ով, որ նույնիսկ չեմ հասկանում, թե ոնց կարելի է նորից նույն թեմայով ֆիլմ նկարահանել:
Ուիլ Սմիթի մենակյաց կյանքն էլ՝ իր շան ու մանեկենների հետ երկխոսություններով, հիշեցնում էր "Cast Away" ֆիլմում Թոմ Հենքսի և իր բեյսբոլի գնդակի «հարաբերություններին» անմարդաբնակ կղզում:
Իսկ այն գաղափարը, որ աշխարհը վերջնական կործանումից պիտի միակ ու անկրկնելի ամերիկացին փրկի, ապա սա էլ արդեն զզվելի է դարձել հոլիվուդյան ֆիլմերում. Բրյուս Ուիլիսը երևի արդեն ահագին ծեր է, հիմա էլ Ուիլ Սմիթի հերթն է փրկելու աշխարհը...
Լավ էլի...![]()




Մեջբերել
Էջանիշներ