Գտա Գրանդ Սենտրալի մասի իմ նկարած նկարները։ Իմ համար դա կինոյի ամենավախենալի մասերից մեկն էր։
http://picasaweb.google.com/TVPictures2/NewYork/
Գտա Գրանդ Սենտրալի մասի իմ նկարած նկարները։ Իմ համար դա կինոյի ամենավախենալի մասերից մեկն էր։
http://picasaweb.google.com/TVPictures2/NewYork/
Շատ հետաքրքրեց , անպայման կնայեմ , համ էլ Ուիլ Սմիթը իմ ամենասիրած դերասաններից ա , հատկապես վերջին ֆիլմերից դուրս եկավ "Երջանկություն որոնելիս" ֆիլմը , ով չի նայել էտ էլ նայեք , իհարկե "I am legend"-ը նայելուց հետո![]()
Հենց նոր հետ եկա կինոթատրոնից, նայում էի "I am Legend" ֆիլմը:
Լավը չէր... Ոչ մի նոր բան չկար, ասելիքի իսպառ բացակայություն, անիմաստ, աննպատակ, հերթական նմանատիպ ֆիլմը՝ արդեն գոյություն ունեցողների շարքում:
Վերացող մարդկության և վիրուսով վարակված մուտանտների մասին թեման արդեն այնքան է ծեծված հոլիվուդում, սկսած՝ "Resident Evil"-ից, վերջացրած "Land of the Dead"-ով, որ նույնիսկ չեմ հասկանում, թե ոնց կարելի է նորից նույն թեմայով ֆիլմ նկարահանել:
Ուիլ Սմիթի մենակյաց կյանքն էլ՝ իր շան ու մանեկենների հետ երկխոսություններով, հիշեցնում էր "Cast Away" ֆիլմում Թոմ Հենքսի և իր բեյսբոլի գնդակի «հարաբերություններին» անմարդաբնակ կղզում:
Իսկ այն գաղափարը, որ աշխարհը վերջնական կործանումից պիտի միակ ու անկրկնելի ամերիկացին փրկի, ապա սա էլ արդեն զզվելի է դարձել հոլիվուդյան ֆիլմերում. Բրյուս Ուիլիսը երևի արդեն ահագին ծեր է, հիմա էլ Ուիլ Սմիթի հերթն է փրկելու աշխարհը...
Լավ էլի...![]()
Կինոյից մենակ Ուիլ սմիթի խաղը դուրս եկավ, դե մեկել տեսարանները ուժեղ ոին նկարել: Սցենարը թույլ էր: Գնալով համոզվում եմ որ մարդկությունը կինոյի ասպարեզում ասես սպառվում է: Նույնը նաև երաժշտության մեջ: Նորություն չկա: Իվիի ասած էտ միակ փրկիչի գաղափարը ու վարակված մուտանտների գաղափարը արդեն համը հանում են:
Էլ չեմ ասում ֆիլմում մի քանի լրիվ արհեստական տրամաբանական անհապատասխանություննոռի մասին: Օրինակ այն պահը երբ ընկնումա թակարդը ու գլխի վրա կախվածա լինում: Ամբողջ օրը ապուշի նման կախվածա մնում հենց մութը ընկնումա նորա հիշում որ մոտը դանակ ունի որ կտրի տռոսը: Նաև այն պահը երբ իրան հայ հայ էր մեքենայի մեջ մեծ կտոր ականջն էին թողնոլու, աղջիկը մի հատ սովորական լապտերով բոլոր մուտանտներին կուրացնումա, հանումա գլխիվայր մեէենայից ու նստացնում իր մեքենան ու թռնում են:![]()
տուֆտա ֆիլմ էր:
Իմ մոտ էլ ֆիլմը ֆախենալու կտպավորվեր, եթե ես ապրեի Նյու Յորքում: Պատկերացրեք շատ անհամբեր եմ սպասել էդ ֆիլմին, մոտ 2 ամիս, վերջը պռակատնոցներում բերեցին, բայց որակը ահավոր էր, դիմացա մի 2 շաբաթ, վերջապես ձեռս ընկավ շատ լավ որակով, բերեցի տուն ու սկսեցի նայել, մոտ 20 րոպեից ես հասկացա որ էս ֆիլմը ես զոռով եմ նայում, ի դեպ ասեմ որ ֆիլմում գրեթե չկար soundtrack, լռիվ ֆիլմը դատարկություն, արդեն 70 րոպեից անջատեցի ֆիլմը ու էլ չեմ ել նայել, որ հանկարծ ավել չհիասթափվեմ Վիլլ Սմիթից, սենց թե ընենց ֆիլմի վերջը ինձ արդեն պարզ էր:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
ես էլ վերջերս կինոթատրոնում նայեցի այդ ֆիլմը, ոչ մի վախենալու բան չկար, մտքովս մի բան անցավ միայն "էս ամերիացիները էնքան են սենց բաների մասին կինո նկարելու, վերջը գլխներին գալույա"
Չնայած այդ ամենին, ձանձրալի չէր, ու իդեա կար,
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Շուտվանից եմ դիտել այդ ֆիլմը: Ասեմ որ բավականին հետաքրքիր ֆիլմ էր, չնայած шаблон բաներ շատ կային: Հետաքրքրությամբ դիտել եմ մինչև վերջ, բայց վերջում էնքա~~~ն հիասթափվա:
երեկ նայեցի վերջապես... ինչ ասեմ, եսիմ ինչ չէր: Հետաքրքիր էր որոշակի, որոշ տեղեր տագնապ առաջացնող: Հետաքրքիր էր նաև ամայի Նյու Յորքի տեսարանները: Միտքը լավն ա, բայց էլի եմ ասում, եսիմ ինչ չէր:
Jarre (04.04.2009)
Իրականում գիրքը հիանալի է:
Այնտեղ ոչ ոք աշխարհը չի փրկումշատ խորն ու գեղեցիկ փիլիսոփայություն է:
Круг замкнулся, - думал он, ощущая, как вечный сон вкрадывается в его
тело. - Круг замкнулся. Гибель рождает террор. Террор рождает страх. И
этот страх будет осенен новыми предрассудками... Так было, и так пребудет
вовеки... и теперь...
Я - легенда.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (05.04.2009), Moonwalker (19.03.2013), Աթեիստ (05.04.2009)
Շատ լավ ֆիլմ է: Գլուխգործոց չէ, բայց ռեժիսյորն ու Ուիլ Սմիթը, վստահորեն կարելի է ասել, որ գործից գլուխ հանել են: Մանավանդ՝ Ուիլ Սմիթը: Ամբողջ կինոյի ընթացքում գոնե մի այնպիսի տեղ չկա, որ ուզենաս ասել՝ «Չեմ հավատում» (c): Պատկերացրեք՝ ինչ դժվար դեր է իրեն բաժին ընկել. Նյու-Յորքի միակ բնակիչը, միակ ողջ մարդը: Տղամարդը: Ում ընդամենը երկու բան են ապրեցնում. առաջին՝ իր շունը, որ արդեն ընտանիքի անդամ է, ոչ թե ընտանի կենդանի, և երկրորդ՝ հակաթույնի որոնումները: Տունը դարձել է ամրոց, կյանքը՝ անդադար կռիվ, անընդհատ լարված նյարդերով, անընդհատ վախեցած, ու հիշում է, հիշում է, անդադար տանջվում է հիշողություններից: Մենակ մանեկենների հետ խանութում արցունքները կուլ տալով խոսելու տեսարանն ինչ ասես արժի: Մենակ այն, թե ինքն ինչպես է սարսափում, երբ գիտակցում է, որ շանը կարող են սպանել, շատ բան է ասում: Ու որ հետո չուզելով, իր կամքից անկախ, դողալով մտնում է մուտանտների որջը՝ շան հետևից: Այդ կինոյում նախևառաջ Ուիլ Սմիթի խաղն է ինձ դուր եկել, և հետո՝ ցնցել են ամայացած Նյու Յորքի տեսարանները: Ընտիր էր սարքած: Գրքի հետ, իհարկե, ասում են՝ ընդամենը հեռավոր կապ ունի: Չգիտեմ, չեմ կարդացել:
Ճաշակի հարց է, չգիտեմ: Սամվելը ճիշտ ասաց, կինոն նայելուց առաջ գոնե մի քիչ հարկավոր է պատկերացնել, թե ինչ է սպասվում, թե չէ վիկտորիանական սիրավեպերի ֆանատները, բնականաբար, կինոյից պիտի հիասթափվեն: Ես այդ ժանրը սիրում եմ: Ընդհանուր առմամբ՝ արժեր նայել:
DIXIcarpe noctem
Adam (05.04.2009), Jarre (05.04.2009), Moonwalker (19.03.2013), Nun ... (06.04.2009), Սամվել (06.04.2009)
Ֆիլմը դիտելուց, ընդամենը մի անգամ կարգին տագնապ ու վախ առաջացավ մոտըս: էն պահը, որ մտնում ա շենք, շան հետևից, ու լույսը մի պահ ընկնում ա մուտանտների վրա, որոնք քարացած կանգնած են:
էն բացեիբաց կտորները շատ վախենալու չէին իմ համար, բայց էդ պահը մի տեսակ սարսռալի էր:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ