Էսօր աչքիս երևում ա, թե բոլոր թեմաներն իմ մասին են...
Պարզվեց այդպիսի կինո կա... Չեմ տեսել: Բայց նկատեցի, որ որոշ մասնակիցներ զզվել են այն դիտելուց, ուրեմն ինձ դուր կգա:
Էսօր աչքիս երևում ա, թե բոլոր թեմաներն իմ մասին են...
Պարզվեց այդպիսի կինո կա... Չեմ տեսել: Բայց նկատեցի, որ որոշ մասնակիցներ զզվել են այն դիտելուց, ուրեմն ինձ դուր կգա:
Rhayader (05.04.2009)
Նախ ուզում եմ մի բան ասեմ...
ՈՐ գնում եք Կինոթատրոն ֆանտաստիկա նայելու... կամ ձեր տանը նստած..
Ժողովուրդ ջան պատրաստ եղեք որ ձեզ ցույց են տալու ֆանտաստիկ ժանրի կինո
Թե չէ գնում ես Ֆանտաստիկա եք նայում .. ու հետո սկսում եք բողոքել որ ֆիլմը լավը չէր քանի որ ֆանտաստիկա էր...
Ես որպես Ֆանտաստիկ ժանրի մեծ սիրահար ֆիլմը գնահատում եմ 10ից 9.5...
Քանի որ ունի բավականին հետաքրքիր սյուժե, բավականին լավ է նկարաահանված ու բավականին տպավորիչ է...
Ֆանտաստիկաի մեջ ինչոր խորը իմաստներ բան գալ պետք չի... ուղակի պետքա վայելել իմանալ սպեցեֆեկները ու նկարահանման որակը...
Ներս ջան երևի ուշադիր չես նայել, ինքը գիտակցությունը կորցնումա... ու քանի որ բոդիլնիկի նման մի բանա ունենում որը մայրամուտին մոտ իրան ամեն օր զգուշացնումա.. էդ Բուդիլնիկի ձայնիցա արթնանում.. որ Նոր փորձումա դանակով ազատվել..
Դե ֆիլմի սյուժեից հետևում է որ Մուտանտները չէին կարում տանեին Լույսը,.. Ի՞նչ կա զարմանալուՆաև այն պահը երբ իրան հայ հայ էր մեքենայի մեջ մեծ կտոր ականջն էին թողնոլու, աղջիկը մի հատ սովորական լապտերով բոլոր մուտանտներին կուրացնումա, հանումա գլխիվայր մեէենայից ու նստացնում իր մեքենան ու թռնում են:![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Սամվել: 05.04.2009, 01:49:
Loading your personal settings....
Իրականում գիրքը հիանալի է:
Այնտեղ ոչ ոք աշխարհը չի փրկումշատ խորն ու գեղեցիկ փիլիսոփայություն է:
Круг замкнулся, - думал он, ощущая, как вечный сон вкрадывается в его
тело. - Круг замкнулся. Гибель рождает террор. Террор рождает страх. И
этот страх будет осенен новыми предрассудками... Так было, и так пребудет
вовеки... и теперь...
Я - легенда.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (05.04.2009), Moonwalker (19.03.2013), Աթեիստ (05.04.2009)
Շատ լավ ֆիլմ է: Գլուխգործոց չէ, բայց ռեժիսյորն ու Ուիլ Սմիթը, վստահորեն կարելի է ասել, որ գործից գլուխ հանել են: Մանավանդ՝ Ուիլ Սմիթը: Ամբողջ կինոյի ընթացքում գոնե մի այնպիսի տեղ չկա, որ ուզենաս ասել՝ «Չեմ հավատում» (c): Պատկերացրեք՝ ինչ դժվար դեր է իրեն բաժին ընկել. Նյու-Յորքի միակ բնակիչը, միակ ողջ մարդը: Տղամարդը: Ում ընդամենը երկու բան են ապրեցնում. առաջին՝ իր շունը, որ արդեն ընտանիքի անդամ է, ոչ թե ընտանի կենդանի, և երկրորդ՝ հակաթույնի որոնումները: Տունը դարձել է ամրոց, կյանքը՝ անդադար կռիվ, անընդհատ լարված նյարդերով, անընդհատ վախեցած, ու հիշում է, հիշում է, անդադար տանջվում է հիշողություններից: Մենակ մանեկենների հետ խանութում արցունքները կուլ տալով խոսելու տեսարանն ինչ ասես արժի: Մենակ այն, թե ինքն ինչպես է սարսափում, երբ գիտակցում է, որ շանը կարող են սպանել, շատ բան է ասում: Ու որ հետո չուզելով, իր կամքից անկախ, դողալով մտնում է մուտանտների որջը՝ շան հետևից: Այդ կինոյում նախևառաջ Ուիլ Սմիթի խաղն է ինձ դուր եկել, և հետո՝ ցնցել են ամայացած Նյու Յորքի տեսարանները: Ընտիր էր սարքած: Գրքի հետ, իհարկե, ասում են՝ ընդամենը հեռավոր կապ ունի: Չգիտեմ, չեմ կարդացել:
Ճաշակի հարց է, չգիտեմ: Սամվելը ճիշտ ասաց, կինոն նայելուց առաջ գոնե մի քիչ հարկավոր է պատկերացնել, թե ինչ է սպասվում, թե չէ վիկտորիանական սիրավեպերի ֆանատները, բնականաբար, կինոյից պիտի հիասթափվեն: Ես այդ ժանրը սիրում եմ: Ընդհանուր առմամբ՝ արժեր նայել:
DIXIcarpe noctem
Adam (05.04.2009), Jarre (05.04.2009), Moonwalker (19.03.2013), Nun ... (06.04.2009), Սամվել (06.04.2009)
Ֆիլմը դիտելուց, ընդամենը մի անգամ կարգին տագնապ ու վախ առաջացավ մոտըս: էն պահը, որ մտնում ա շենք, շան հետևից, ու լույսը մի պահ ընկնում ա մուտանտների վրա, որոնք քարացած կանգնած են:
էն բացեիբաց կտորները շատ վախենալու չէին իմ համար, բայց էդ պահը մի տեսակ սարսռալի էր:
Դե կինոն ինքնին սարսափ-ֆիլմ չի ախր:
DIXIcarpe noctem
Սամվել (06.04.2009)
կինոյում շատ ուժեղ կիկս կա արած: Հետաքրքիր ա ոնց են տենց սխալ թույլ տվել:
Նոր մի անգամ էլ նայեցի, տեսա:
էն պահը, որ շունը մտնում ա շենք՝ եղնիկի հետևից, հետո ինքն ու շունը շենքում վազում են՝ մուտանտները հետևից, հենց պատուհանից դուրս թռնելու պահին զադնի պլան իրան են կպած 2 մուտանտ, ու իրանք էլ իրա հետ միասին ջարդելով ապակին դուրս են թռնում: Բայց դրանից հետո, չգիտես ինչի գետնին ընկած ա ընդամենը մեկը:
Նայեք մի հատ էլ ու ուշադրություն դարձրեք էդ հատվածին:
masivec (06.04.2009)
Ինչ կիքսերի հետևից եք ընկել~
Ֆիլմը շատ լավնա, կապ չունի մի հատ կիքս ունի, թե մի քանի, ուրիշ ֆիլմեր մի միլիոն ունեն, այս կիքսն աչքի չի ընկնում:
Համաձայն եմ Հայկօ-ի հետ, Սմիթի խաղը աներևակայելի է:
Ֆիլմից հետո դուրս էի եկել Մոսկվա կինոթատրոնից, մութն ընկել էր մի քիչ, վախեցած նայում էի դիմացի մայթի ապակեպատ խանութներին, ինձ թվում էր, թե հեսա մեկը դուրս կթռնի այնտեղից...
Ազդեցիկ ֆիլմ էր, ահագին մտածելու ու խորհելու տեղ է թողնում:
Տպավորիչ կադրերից էին նաև շան մահը,
Սմիթի հուսահատությունը, երբ աղջիկն է փրկում գիշերով,
մուտանտների վրեժը, երբ նույն բանը խաղում են Սմիթի գլխին, ոտքից կախելով:
Շատ լավն է ֆիլմը, մի քիչ նման է "Ես ռոբոտ եմ" ֆիլմին, բայց ավելի խորը և ստացված ֆիլմ է:
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ