User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 211 հատից

Թեմա: Կանցնի... Սա էլ կանցնի...

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Կանցնի... Սա էլ կանցնի...

    Հերթական բլթսա, կարող եք չկարդալ...

    Գիշերվա ժամը 3 նա... Նստած եմ մենակ, քանի որ բոլորն ախպորս ծննդից հետո հարբած կամ կիսահարբած, կամ հավեսով հոգնած քնած են։ Բարեկամների, ծանոթների ու եսիմ ովքերի ոչ այնքան մեծ մասան եկավ, ստանդարտ ձևով ուտուշ-խմուշ արեց, հարբեց, երգեց հին հայկական երգեր (նույնպես ստանդարտ), խոսեց գեոպոլիտիկական հարցերի շուրջ, հիշեց մոտիկ, բայց տարածականորեն հեռու բարեկամներին, որոնք ընթացքում հիշեցնում էին իրենց մասին հեռախոսազանգերով... Ամեն ինչ ավարտվեց նույնպես ստանդարտ սուրճով, տորթով, ջան ու ղուրբանով, հաճախ հանդիպելու խոստումներով, մի մասի գնալով, մյուս մասի մեր տան բավականին մեծ մասը առգրավելով... Լավ է համակարգիչն ու անկողինս ինձ թողին, չնայած դոշակս ու բարձս խլել են… Խորը դեպրեսիան նորիս արթնացրել ու ազատություն է գտել իմ հոգում... Չէ, դոշակը չի խնդիրը: Խնդիրը միտեսականություննա ու վառ կետի (կետերի՞) բացակայությունը: էսա նոր տարի ա գալիս... Բայց դե...

    ԿԱՆՑՆԻ՛... ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ



    Եվ վաղը ես նորից կժպտամ...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.07.2009, 17:09:

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Լավ, գոնե ասա վերջը անցա՞վ:

  3. #3
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արթ, արի պաչեմ քեզ
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  4. #4
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    ես քեզ սիրում եմ, Արթ
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  5. #5
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արտ , իմ կարծիքով նա քեզ սիրում ա

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արդեն մի քանի ամիս է փորձում եմ գրել այն, ինչը գրելու մասին մտորումներ ունեցել եմ ամբողջ ոչ այնքան երկար կյանքիս ընթացքում։ Վստահ եմ, որ չի ստացվի այն, ինչ ուզում եմ գրել, այն ինչ կա իրականում, կասկածում եմ, որ կստացվի արտահայտել նույնիսկ փոքր մասը ու գրեթե համոզված եմ, որ շատ քչերը կհասկանան այն, ինչ ուզում էի ասել։ Համենայն դեպս, հուսով եմ մի քանի բաժակ գինին ու մեկ տուփ ծխախոտը իրենց գործը կանեն ու մտքերս այնքան էլ չեն խառնվի իրար, հուսով եմ բանասերներն ու պարզապես գրագետ մարդիկ կներեն ոճական ու ուղղագրական սխալները։ Համենայն դեպս այեղ ժամանակ դժվար համարձակվեի թեկուզ սկսել գրել։ Ասում են, փորձը փորձանք չի, իսկ իշտայը ուտելու ժամանակ է գալիս... Չնայած, էս ի՞նչ կապ ուներ... Ինչևիցե... Կան մարդիկ, որոնք թքած ունեն ամենքի ու ամեն ինչի վրա, մարդիկ, որոնց ես հաճախ նախանձում եմ, մեկ-մեկ խղճում, երբեմն բարկանում։ Եթե դու այդ մարդկանցից ես, ապա հենց հիմա կարող ես անցնել քո գործերին ու չշարունակել կարդալ, քանի որ դու երբեք չես զբաղվել անիմաստ ու անարդյունք գործով ինչպիսին են կյանքի ու մարդկանց մասին մտորումները։ Մտորումներ, որոնք իմ համեստ կարծիքով լավ բանի չեն հասցնում։ Երկար-բարակ մտածելուց հետո գալիս ես բազմաթիվ իրարամերժ եզրակացությունների, որոնք որևէ կերպ չես կարողանում տեղավորել քո փոքրիկ ուղեղում։ Մարդն ընդհանրապես շատ տարօրինակ ու անհասկանալի երևույթ է իմ համար։ Ի դեպ, հենց սկզբից ասեմ, որ այն ամենը ինչ գրում եմ, զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է ու դու անձամբ կարող ես չհամաձայնվել հետս, սակայն, քանի որ անկեղծ եմ, ապա անկեղծ կասեմ, որ դա ինձ համար էական չէ։ Վերադառնանք մարդ արարածին։ Դարերի ընթացքում դեֆորմացված ու բթացված մարդկային ուղեղը այսօր դարձել է զուտ սպառող ու խաղալիք երկնային որոշակի ուժերի ձեռքում։ Տարօրինակն այն է, որ հենց այդ ուժերի մեջ էլ չգիտես ինչու շատերը սկսել են փնտրել երկրային գերուժին, որը ոչ մեկ մինչ օրս չգիտի կա՞ իրականում, թե՞ չկա։ Ընդհանրապես հավատքն ու կրոնը իմ կարծիքով մարդկանց մեծամասնության համար անհրաժեշտ սակայն բավականին վիճելի երևույթներ են։ Կրոնին ինչի՞ կպա։ Հա, պարզապես ես չեմ հավատում որևէ գեր ուժի, պարզապես դրա կարիքը չունեմ։ Ծանր պահերին իմ կողքը կլինեմ ես ու միայն ես և որևէ մեկը չի գա օգնության, նույնիսկ շատերի կողմից փառաբանվող գերուժը։ Գերուժի կարիք երբեք չեմ ունեցել, ունեցել եմ, հասարակ, մահկանացու մարդու կարիք, որը սրտանց կուզենա լինել կողքիս և՛ ուրախության և՛ տխրության ժամանակ։ Մի՞թե այդպիսի մարդիկ չեն եղել։ Ցավոք եղել են, սակայն ես մերժել եմ նրանց, անխղճորեն ու առանց ետ նայելու, ինչպես մի քանի անգամ մերժել են ինձ։ Քանի որ հաճախ քո կողքին ուզում են լինել մարդիկ, որոնց դու չես ուզում տեսնել կողքիդ և հակառակը։ Բայց սրա մասին չէի է ուզում խոսել... Մի շատ հին ու ծեծված արտահայտություն կա «Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասաններ»։ Այս արտահայտությունը լիովին համապատասխանում է իմ մտորումների արդյունքում ունեցած եզրակացությանը։ Ավելին, մարդիկ սիրում են դերասաններին, ձևականություններ և այլն։ Մարդիկ, որոնք իրենց համար ստեղծում են կեղծ արժեքային համակարգ ու ամեն տեղ փառաբանում են անկեղծությունն ու մարդկային ուղիղ հարաբերությունները, հանգիստ ապրում են կեղծիքի մեջ ու իրական կյանքում բախվելով ճշմարտությանը միանգամից վերացնում են այդ ճշմարտության հետ կապ ունեցող ամեն ինչ։ Առանց մեկ վարկյան մտածելու, առանց որևէ ավելորդ հարցի։ Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է, ինչպիսին այդ մարդկանց կյանքն է։ Ավելորդ գլխացավանք ոչ մեկին պետք չէ ու մարդիկ նախընտրում են լինել մթության ու ծանոթ կեղծիքի մեջ, քանի որ այդտեղ արդեն հարմարվել են։ Վերջին 5-6 տարին, որոնք ես անցկացրի Երևանում, մտքերով լինելով Թբիլիսիում անփոխարինելի էին ինձ համար։ Զուտ մարդկանց ու ինքս ինձ ճանաչելու կամ ավելի շատ խճճվելու տեսանկյունից։ 5-6 տարվա ընթացքում եղավ այն ամենը, ինչ չէր եղել մինչ այդ։ Թվացյալ և/կամ իրական սեր, թվացյալ և/կամ իրական ընկերություն, թվացյալ և/կամ իրական կյանք։ Բավականին շատ ժամանակ եմ վատնել անիմաստ ու հիմար խոսակցությունների վրա քաղաքականության, հոգեբանության, լրագրության, պատմության ու շատ ու շատ այլ սրանց նման ոչ կարևոր բաների վրա։ Հիշում եմ, երբ ամենաառաջինը դադարեցի վիճել պատմությունից, քանզի իրականում բացարձակապես էական չէ, թուրքե՞րն են այնքան խելացի գտնվել, որ ստեղծել հայրենիք, թե՞ հայերը, վրացիներն ու այլ փոքր (զուտ քանակապես) ազգերն են անկարող գտնվել դրա դեմն առնելու, հայե՞րն են առաջինը աշխարհում ընդունել քրիստոնեությունը, թե՞ մեկ ուրիշ ազգ և վերջապես իրո՞ք Մաշտոցն է գրել վրացական այբուբենը թե՞ ինչ-որ Պողոս կամ թեկուզ Պետրոս։ Հետագայում նույն ձևով անհետացավ ցանկությունը վիճելու այլ թեմաներով, նույնիսկ տարօրինակ ձևով քաղաքականությունից դադարեցի վիճել։ Պարզապես մի բան հասկացա, որ կապ չունի Սերժիկ, Ռոբիկ, Լյովիկ թե մեկ այլ ոք։ Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե մարդիկ են, այլ իդեան, արժեքային համակարգը, որի համար ապրում ես ու պայքարում։ Պայքարում ես հանուն ազատության ու արդարության այլ ոչ Լևոնի, Վազգենի, Սերժի մեկ այլ մարդու դեմ կամ կողմ։ Ցավոք, սա շատերը չեն հասկանում ու սկսում են ատամներով պաշտպանել իրենց «կուռքին»՝ ցեխ ու աղբ լցնելով մյուսի վրա, անտեսելով, որ նա նույնպես նույն արժեքների համար է պայքարում։ Բանավեճը հիմնականում վերածվում է խոսքակռվի անձնական վիրավորանքներով այլախոհի ու նրա «կուռքի» վերաբերյալ։ Ի՞նչ եք կորցրել, ի՞նչ եք փնտրում։ «Սերժը կոլոտ ա ու ցածր IQ-ով» «Լևոնը հրեա է ու մասսոն, իսկ Դեմիրճյանը բութ» «Վազգենը աբիժնիկ է» և այլն և այլն և այլն... Փետրվարի մեկից քաղաքականությունը ինձ համար գոյթություն չունի։

    Հոգնել եմ ու շատ բան վերանայել ու վերագնահատել։ Իմ ոչ այնքան երկար կյանքի ընթացքում շատ լավ ու վատ բան եմ տեսել, սակայն ոչ ամեն ինչն եմ սթափ գնահատել։ Կորցրել եմ ինձ համար շատ հարազատ ու թանկ մարդկանց, որոնց կորուստը այնքան էլ չեմ զգացել, «ավելի կարևոր» բաներով տարված։ Հանդիպել եմ ինձ համար թանկ մարդկանց, որոնց ներկայությունը չեմ զգացել «ավելի կարևոր» բաներով զբաղված։ Շատ սխալներ եմ թույլ տվել։ Թերագնահատել կարևոր երևույթներն ու մարդկանց և գերագնահատել ոչ կարևոր երևույթներն ու մարդկանց։

    Իմ կյանքում էլ եկավ այն X պահը, երբ ամեն ինչ լինելու է այլ կերպ։ Ներեք ինձ երիտասարդական մաքսիմալիզմի համար, սակայն այլ կերպ է լինելու ԱՄԵՆ ԻՆՉ։ Շատ բաներ դադարելու եմ անել, շատ բաներ սկսելու։

    Հ.Գ. Ղժժալ ցանկացողները կարող են հանգիստ ղժժալ անկեղծ խոսքերիս վրա։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.01.2008, 03:05:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Չէ, էլի էն չի ստացվել ինչ ուզում էի, բայց դե, չէր էլ ստացվելու...

  8. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Ախպեր, հիմա դու ի՞նչ պրոբլեմ ունես:

  9. #9
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արտ, այ Արտ: Գրածդ կարդալուց հետո առանց այդ էլ տխուր հոգիս ավելի շատ մաղձով լցվեց: Չեմ փորձի որևէ խորհուրդ տալ, կամ էլ գրածդ ինչ-որ կերպ մեկնաբանել:
    Ուղղակի ինքդ էլ ինձնից լավ գիտես, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, նույնիսկ մենք… Հերթով գալիս անց ենք կենում էս անցավոր աշխարհից:

  10. #10
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արտ ջան… ինչ-որ լուրջ բանա էղել…
    ես երկար պփոստեր չեմ կաչդում… բայց էս մեկը սկզբից մինչև վերջ կարդացի… Էս ինչ դեպռեսսա մոտտ… տենց չի կարելի… եթե ուզում ես փոխես փոխի, բայց դա արա ու մի փոշմանի ՈՉ ՄԻ արածիդ համար
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Անկեղծ ուրախ եմ , իմ կողմից մեծամտություն կամ վերևից նայել չլինի, ասեմ որ մեծանում ես

  12. #12
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Արտ ջան, ախպերս, ես քեզ հարգել ու ընդունել եմ այնպիսին ինչպիսին կաս, կընդունեմ և այնպիսին ինչպիսին ուզում ես կամ ձգտում ես դառնալ, ես քեզ հետ եմ

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Փետրվարի մեկից քաղաքականությունը ինձ համար գոյթություն չունի։
    Գոնե վերևի գրառումտ հակառակի մասին է խոսում:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգնել եմ ու շատ բան վերանայել ու վերագնահատել։
    Կներես, բայց կրկին չեմ հավատում:
    Եթե իսկապես կարող ես այս ամենը վերաիմաստավորել և գնալ առաջ, ապա շատ հիանալի կլինի:

  14. #14
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Լավն ես դու

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, հիմա դու ի՞նչ պրոբլեմ ունես:
    Հակառակը, չունեմ
    Մեջբերում Malu-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, այ Արտ: Գրածդ կարդալուց հետո առանց այդ էլ տխուր հոգիս ավելի շատ մաղձով լցվեց: Չեմ փորձի որևէ խորհուրդ տալ, կամ էլ գրածդ ինչ-որ կերպ մեկնաբանել:
    Ուղղակի ինքդ էլ ինձնից լավ գիտես, որ այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, նույնիսկ մենք… Հերթով գալիս անց ենք կենում էս անցավոր աշխարհից:
    Մալու ջան, փոփոխությունները դեպի լավն են։ Երեքը կասեմ
    1. Քաղաքական թեմաները ընհանրապես չեմ շոշափելու։ Կրոնական թեմաներն էլ։
    2. Դադարում եմ ծխել։
    3. 18.00-ից հետո հաց չեմ ուտում
    4....
    5...
    ...
    ...
    Թույլ տվեք առայժ գաղտնի պահել։ Ամեն ինչ իր ժամանակին։ Բայց, երկար ու բարդ պրոցեսներ են սկսվում փետրվարի մեկից մոտս

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոնե վերևի գրառումտ հակառակի մասին է խոսում:

    Կներես, բայց կրկին չեմ հավատում:
    Եթե իսկապես կարող ես այս ամենը վերաիմաստավորել և գնալ առաջ, ապա շատ հիանալի կլինի:
    Հունվարի 31-ն է այսօր, դեռ կարող եմ մի քանի հոգու ներվերի հետ խաղալ
    Ժամանակը ամեն ինչ ցույց կտա
    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ես դու
    Դու էլ վատիկը չես Եր, կազմակերպի էկեք մեզ մոտ էլի Շատ չէ, մի շաբաթով Մերոնք ինձ չեն թողնում գալ, ասում են ընտրությունները անցնի, հետո տենանք
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 31.01.2008, 02:59: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •