User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 211 հատից

Թեմա: Կանցնի... Սա էլ կանցնի...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կանցնի... Սա էլ կանցնի...

    Մենակ եմ... Լրիվ մենակ... Այսքան մենակ երբեք չեմ զգացել ինձ... Ու հիմա եմ հասկանում, որ մենք բոլորս էլ իրականում մենակ ենք... Լրիվ մենակ... Չկա, ոչ մենակ մարդ: Այդպիսի բան գոյություն չունի, մենք մենակ ենք: Խաբում ենք ինքներս մեզ, սեր, ընկերություն և այլն և այլն: Ստեղծում ենք վիրտուալ կյանք, խորանում ենք գործերի մեջ, ինչ ասես չենք անում, որ չզգանք, մոռանանք այդ մենակությունը...Իսկ իրականում... Իրականում այդ ամենը կեղծ է, մարդու կողմից ստեղծված երևույթներ, մենակությունը քողարկելու համար: Մարդ վախենում է մենակ լինել, մենակությունը ազատություն է, անկախություն: Ցանկացած երևույթ, որը մենակություն չէ, կախվածություն է: Կախվածություն սիրուց, ընկերոջից, քույր-եղբայրից, ծնողից... ՄԱՐԴՈՒՑ: Ամեն կերպ փորձում եմ կանխել այդ կախվածությունը: Կանխել, քանի որ գիտեմ, որ հետագայում ավելի եմ տանջվելու: Ուշ թե շուտ ամեն ինչ իր ավարտն է ունենում: Ուշ թե շուտ ավարտվում է թե՛ ընկերությունը, թե՛ սերը և թե՛ մի այլ բան, որը մարդն է ստեղծում: Մարդու ստեղծած ոչ մի իր, ոչ մի երևույթ անմահ չէ: Ու քանի շուտ է, պետք կանխել կախվածության գոյացումը: Բայց մյուս կողմից, ախր հենց էդ կախվածության համար է մարդն ապրում: Ախր էս անտեր կյանքում այդ վառ կետերի համար ենք ապրում: 365 մոխրագույն օրվա մեջ, եթե գունավոր օրերը գերազանցում են սև օրերին, ուրեմն դու երջանիկ ես: Ախր հենց այդ երջանիկ օրերն են, որ օգնում են հաղթահարել սև օրերն ու դիմանալ մոխրագույնների միապաղաղությանը: Ինչո՞ւ եմ ինքս ինձ տանջում, ցավ պատճառում՝ տանջելով ու ցավ պատճառելով մարդկանց, ով միգուցե թանկ են ինձ համար: Ես առաջինն եմ լքում՝ չլքված լինելու համար: Սա է պատճառը... Ես չեմ վախենում մենակ մնալ, ես վախենում եմ, որ ինձ կթողնեն, որ ինձնից կհեռանան, ինչպես բազմիցս են արել ու այդ պատճառով առաջինն եմ հեռանում, առաջինն եմ լքում: Խա՞ռն եմ խոսում: Գիտեմ: Ինքս խառը վիճակում եմ: Քար լռություն է, ոչ ոք չկա: Մենակ եմ: Բայց ինչ-որ բան պակասում է: Անտանելի ծարավ եմ: Բայց ամենակայֆն էն ա, որ ջուր տվողին կոպտում եմ ու հրաժարվում... Ստեղ են ասում «տարօրինակ, տարօրինակ մարդ արարած»: Ամեն ինչ լավ է լինելու կամ չի լինելու...
    Ներիր ինձ... Կրիտիկական օրեր են մոտս...
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 30.05.2008, 10:56:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •