Նենց անսովոր ու դրա հետ մեկտեղ հանգիստ, հանդարտ ու էլի անսովոր վիճակ ա: Սենց կյանքումս չի եղել: Գրեթե բոլորին ասել եմ, էն ինչ պիտի ասեի: Ուզում էի ասել: Ամբողջ կյանքս աշխատել եմ մյուսների նման ապրել, ժպտալ նրանց դեմքերին ում չես ուզում, բայց պետք ա, չասել մարդկանց երեսին էն, ինչ իրոք մտածում ես, տարատեսակ սյուսի մուսիներ անել: Ամեն ինչ ասել եմ, բոլորին անխտիր: Թե՛ լավը, թե՛ վատը: Նույնիսկ սեր եմ խոստովանել: Ռեակցիաները տարբեր էր, գրեթե միշտ անսպասելի ու անկանխատեսելի: Բայց չեմ զղջում, ոչ մի բանի համար չեմ զղջում: Ոչ էլ ներողություն եմ խնդրում նրանցից, ում լացացրի, տհաճություն պատճառեցի, մի փոքր վանեցի ինձնից: Չեմ զղջում: Հակառակը ուրախ եմ, ուրախ եմ, որ սենց թեթևացած եմ, որ սենց ուղիղ եմ, որ սենց պարզ ու ճիշտ եմ: Բոլոր նրանք, ումից զզվում են, գիտեն, որ իրենցից զզվում եմ, բոլոր նրանք ում չեմ սիրում, գիտեն, որ չեմ սիրում, ում սիրում եմ, գիտեն, որ սիրում եմ, բոլոր նրանց հետ ում հետ մինչև վերջ անկեղծ չէի, բայց ուզում էի անկեղծ լինել, անկեղծ եմ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ով գնահատեց անկեղծությունս, թեկուզ չընդունեց, չհամաձայնվեց կամ պարզապես ուշադրություն չդարձրեց: Ընդհանրապես բոլորին: Շնորհակալույուն որ կաք ու կաք այնպիսին, ինչպիսին կաք անկախ իմ վերաբերմունքից: Հուսով եմ ապագայում էլ կլինեք ու դուք էլ իմ նկատմամբ կլինեք նույնքան ուղիղ որքան ես եմ ձեր նկատմամբ:
Հպարտությամբ եմ ասում, որ անձնանակն փոխհարաբերություններում, գոնե այս էտապին անելիք չունեմ:
![]()
Էջանիշներ