Օֆ, Առտ, չի անցնի...
Если человек- идиот, то это надолго.
![]()
Օֆ, Առտ, չի անցնի...
Если человек- идиот, то это надолго.
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Նենց անսովոր ու դրա հետ մեկտեղ հանգիստ, հանդարտ ու էլի անսովոր վիճակ ա: Սենց կյանքումս չի եղել: Գրեթե բոլորին ասել եմ, էն ինչ պիտի ասեի: Ուզում էի ասել: Ամբողջ կյանքս աշխատել եմ մյուսների նման ապրել, ժպտալ նրանց դեմքերին ում չես ուզում, բայց պետք ա, չասել մարդկանց երեսին էն, ինչ իրոք մտածում ես, տարատեսակ սյուսի մուսիներ անել: Ամեն ինչ ասել եմ, բոլորին անխտիր: Թե՛ լավը, թե՛ վատը: Նույնիսկ սեր եմ խոստովանել: Ռեակցիաները տարբեր էր, գրեթե միշտ անսպասելի ու անկանխատեսելի: Բայց չեմ զղջում, ոչ մի բանի համար չեմ զղջում: Ոչ էլ ներողություն եմ խնդրում նրանցից, ում լացացրի, տհաճություն պատճառեցի, մի փոքր վանեցի ինձնից: Չեմ զղջում: Հակառակը ուրախ եմ, ուրախ եմ, որ սենց թեթևացած եմ, որ սենց ուղիղ եմ, որ սենց պարզ ու ճիշտ եմ: Բոլոր նրանք, ումից զզվում են, գիտեն, որ իրենցից զզվում եմ, բոլոր նրանք ում չեմ սիրում, գիտեն, որ չեմ սիրում, ում սիրում եմ, գիտեն, որ սիրում եմ, բոլոր նրանց հետ ում հետ մինչև վերջ անկեղծ չէի, բայց ուզում էի անկեղծ լինել, անկեղծ եմ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ով գնահատեց անկեղծությունս, թեկուզ չընդունեց, չհամաձայնվեց կամ պարզապես ուշադրություն չդարձրեց: Ընդհանրապես բոլորին: Շնորհակալույուն որ կաք ու կաք այնպիսին, ինչպիսին կաք անկախ իմ վերաբերմունքից: Հուսով եմ ապագայում էլ կլինեք ու դուք էլ իմ նկատմամբ կլինեք նույնքան ուղիղ որքան ես եմ ձեր նկատմամբ:
Հպարտությամբ եմ ասում, որ անձնանակն փոխհարաբերություններում, գոնե այս էտապին անելիք չունեմ:
![]()
Փոքրիկ (11.04.2009)
Գլուխս ցավում ա, շատ ուժեղ ցավում ա... Շարունակում եմ չհասկանալ մարդկանց ու ինքս ինձ: Տարօրինակ ա... ամեն ինչ: Լինում են պահեր, երբ դու ինքդ հստակ չգիտես, թե ինչ ես ուզում կամ ուր ես գնում, բայց անպայման կողքից հայտնվում ա մեկը, որ հստակ ու հաստատ գիտի, թե ուր ես գնում կամ ուր պիտի գնաս ու ամեն կերպ քեզ համոզում ա դրանում ու հակառակը, երբ դու հաստատ գիտես, ուր ես գնում, ինչ ես ուզում ու քեզ համոզում են, որ դու ոչինչ չգիտես, որ ընդամենը խճճվել ես, որ ընդամենը խառն ես ու կանցնի... դա էլ կանցնի... Է՞, ես ինքս շատ լավ գիտեմ, որ կանցնի, այս անտեր կյանքում ամեն ինչ անցնում է, ոչինչ ու ոչ մեկ մնայուն չի, բայց կա պահ, այս պահը, հենց այս, որ հաջորդ պահին էլ չի լինի ու կգա նոր պահը ու տենց ամեն պահ իր պահին հաստատուն է ու նույքան տարօրինակ է, որ այդ հաստատուն պահերի գումարը կազմում է անցողիկություն: Կյանքի պարադոքս: Ի՞նչ էի ասում... Նենց խառն եմ... Չէ, ավելի ճիշտ անտարբեր եմ, հանգիստ եմ հանդարտ եմ... Չէ... Դա էլ չի... Գլուխս ցավում ա, մրսել եմ կամ մրսում եմ, քնել եմ ուզում ու մենակ եմ:
Selene (12.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ