Առավոտվանից տրամադրությունս հավեսով փչացվեց: Իսկ փչացած տրամադրությամբ Artgeo-ն չափից դուրս զզվելիա: Անձամբ ես չէի ուզենա նրա հետ շփվել էդ պահերին: Խիստ կծողական ու դաժան դեմք, ամեն ինչից դժգոհ ու ցվրված... Քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի, հարևանիս ընդհանրապես չբարևեցի... Անկապ ա...
Կան մարդիկ, ում հետ դու պարզապես անհամատեղելի ես: Պարզապես չես կարող այդ մարդկանց հետ զրուցել, խոսել: Բնավորության, հայացքների... չգիտեմ: Ամեն ինչով, տարբեր եք ու վերջ: Դա որևէ խնդիր չի, եթե այդ մարդը ինչ-որ ծանոթ ա, որին դու տեսնում ես ժամանակ առ ժամանակ, իսկ եթե ընտանիքի անդա՞մ է... Մտածում եմ հնարավորինս շուտ տնից դուրս գալ ու հնարավորինս ուշ վերադառնալ, այնքան ուշ, որ սուս ու փուս մտնես սենյակդ ու քնես, մինչև լուսանա ու կրկին շուտ, շատ շուտ տնից դուրս գաս, ավելորդ խոսակցություններից, ավելորդ վեճերից խուսաբելու համար: Իսկ բազմաթիվ փորձերդ ամեն ինչ հարթելու ապարդյուն են անցնել: Դրանք պարզապես որևէ օգուտ չեն տվել: Կռվող լինի, պատճառ միշտ կգտնի... Մենակ եմ, չափից դուրս մենակ...
Հ.Գ. Կեղծ ժպիտիս սիրահարներին խնդրում եմ չանհանգստանալ, ինքն իր տեղում է: Չատերում էլ չբռնաբարեք:
Էջանիշներ