Դե հա, ես չեմ ասում, թե վատն է: Պարզապես նման փոքր բաներ ինձ դուր չեն գալիս: Օրինակ, Ալանիս Մորիսեթի որևէ cover ճարելու համար սաղ աշխարհը ոտքի տակ ենք տալիս, որովհետև, ասենք, ընդամենը մի համերգի ժամանակ է կատարել, որը ոչ ոք չի ձայնագրել կամ էլ մեկը հեռախոսով ինչ-որ կտոր է ձայնագրել, ինչն էլ հայտնվում է ինտերնետում: Իսկ Քեթիինը բավական որակյալ հնչողություն ունեն, այսինքն՝ ընտրություն կա, այսինքն՝ հաճախ է կատարում դրանք:
Ավելացվել է 5 րոպե անց
Ի դեպ, հիմա blowin' in the wind-ն եմ լսում: Ես եկա մի եզրակացության. ավելի լավ է՝ Քեթին միայն իր սեփական ու հատուկ իր համար գրված երգերը կատարի: Cover-ները նրա մոտ միջակ են ստացվում: Բոլոր դեպքերում, նա Ջոան Բաեզ չէ, որ imagine-ն այնպես կատարի, որ դու համարձակվես մտածել, որ Ջոն Լենոնին գերազանցել է:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս երգին, ապա ասես զոռով իր տեմպի մեջ խցկած լինի, մինչդեռ երգն իրականում ավելի ռիթմիկ է, աշխույժ: Քեթին շատ շշմած է կատարում:
Ավելացվել է 11 րոպե անց
Ո՞նց բացատրեմ… Քեթին շատ գեղեցիկ է կատարում, բայց դա մնում է ընդամենը գեղեցիկ երգ: Բայց ամբողջ ոգին, ասելիքը, շունչը փոշիանում է նրա ձայնի հանդարտության, երգի դանդաղության ու ոչ համապատասխան գործիքավորման մեջ:
Էջանիշներ