Ուռաաաաա...
Գրեցին....
Եթե ինչ-որ մեկն ուզում է, կարող եմ Մելուայի կենսագրությունը իմ թարգմանությամբ տեղադրել էստեղ (ուղղակի հիմա մոտս չէ... Համ էլ Եվրատեսիլին ասված տեղեկություններն էլ էի ես տվել): Բյուրակն ջան, "Call off the Search"-ը առաջին ալբոմն է 2003, թե 2004 թիվ: Էստեղ մի քիչ նման է ուրիշներին, շատ սիրուն բլյուզ է, բայց արդեն "հեղինակային" տարրեր կան: Արդեն երրորդն է թողարկել - "Pictures" ու "If you were a sailboat" -ը հենց երրորդից է: Բայց դա, համեմատած երկրորդի հետ, այդքան էլ ուժեղ չի: Էստեղ երաժշտական էքսպերիմենտներ է արել - ռեգի, իսպանական, ՚ռոք՚, բայց բառերը նույն իր ոճով են: Երրորդ ալբոմն այս տարի գնել եմ Թբիլիսիում, եթե էստեղ չգտնեք, ասեք! Ըստ իս, ամենաբազմազանն ու լավը երկրորդն է "Piece by Piece", DVD-ն էլ ունեմ, դա այստեղ եմ գնել: Ասեմ, որ բառերի մի մասն է ինքը գրում, մնացածը հիմնականում գրում է Բրիտանիայի ամենահատնի մասնագետներից Mike Batt-ը, ինքը արդեն 50 անց է, բայց ասենք գրում է "Shy boy" երգը, որը լսես, չես հավատա, որ տղամարդ է գրել: Նույն "If you were a sailboat" այդ մարդու բառերն են: Այդ ալբոմից շատ եմ հավանում "What I Miss About You" երգը, բառերը Մելուայինն են, նման երգ կա "Piece by Piece"-ում՝ "I Cried For You", էլի բառերն իրենն են: Մի խոսքով, ինչ հետաքրքրում է, գրեք, հաճույքով կպատասխանեմ, շատ ուրախ եմ, որ իրեն սիրողների թիվն ավելանում է, թե չէ մեռա գովազդելով ընկերներիս շրջանում (նույնիսկ դասախոսերս են հավանել ու սկավառակներ խնդրել)...
ՈՒՌԱ!![]()
Էջանիշներ