User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Քեթի Մելուա/Katie Melua

  1. #46
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Katie Melua

    ԱԱԱաաաաաաա.....
    Ժողովուրդ... աչքի անկցկացրեք "Եթեր"-ի 16-րդ էջը... կամ էս լինկը... http://www.eter.am/arm/rubrics/do_ic_si.shtml
    Ես երջանիկ եեեեեմ... (կհասկանաք, եթե նայեք էջի ներքևը... փաստորեն անունս էլ իմացաք
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #47
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Katie Melua

    Վերը նշածս հղումին էլ կարող եք չհետևել, արդեն նոր համարն են տեղադրել (հիմա Քոլդփլեյն է - էլի շատ հետաքրքիր բրիտանական երաժշտություն...)
    Ու քանի որ արդեն փոխել են էջը, էստեղ կտեղադրեմ Քեթիի կենսագրությունը` իմ թարգմանությամբ, որ էլ չկորի Ինտերնետից

    Քեթի Մելուա
    (Katie Melua, իսկական անունը` Քեթևան)

    Անգլիայում բնակվող ու ստեղծագործող այս վրացուհին տարեցտարի դառնում է է'լ ավելի հանրաճանաչ: Ջազ, բլյուզ ոճերի նրա երգերը լսում են ամբողջ աշխարհում: 2003-ից ի վեր Քեթիի վաճառված ալբոմների թիվն անցնցում է 6.5 միլիոնից:

    Քեթի Մելուան ծնվել է 1984թ. սեպտեմբերի 16-ին Վրաստանում` Քութայիսում։ Ընտանիքը լքել է Վրաստանը, երբ աղջիկն ընդամենը 8 տարեկան էր, եւ վիրաբույժ հայրիկի գործերով մեկնել Մեծ Բրիտանիա՝ Բելֆաստ։ Հետագայում Քեթին միշտ էլ ուրախությամբ է հիշել իր մանկության տարիները թե' Վրաստանում, թե' Հյուսիսայի Իռլանդիայում։ Այստեղ նա շատ ջերմ մարդկանց շարջապատում է հայտնվել ու միանգամից շատ ընկերներ ձեռք բերել։ Նա հաճախում էր կաթոլիկ դպրոց, մինչդեռ փոքր եղբայրը՝ բողոքական։
    Երգչուհի կամ երգերի հեղինակ դառնալը նրա մանկության երազանքը չի եղել։ Փոքր հասակում Քեթին ցանկանում էր կամ քաղաքական գործիչ դառնալ, կամ պատմաբան. «Ես իսկապես վստահ էի, որ կկարողանայի խաղաղություն բերել աշխարհին... եթե ինքս կառավարեի այն»։ Ընտանիքը, 5 տարի Բելֆաստում ապրելուց հետո, տեղափոխվում է Հարավարեւելյան Լոնդոն։ 14 տարեկան Քեթին մասնակցում է երիտասարդ տաղանդների մի հեռուստաշոուի՝ ներկայացնելով Մրայա Քերիի «Without You» երգը։ Չնայած նրան, որ Քեթին միայն հետաքրքրությունից դրդված էր մասնակցել շոուին, նա հաղթում է ու մրցանակից բացի ձեռք բերում մեծ փորձ իր հետագա կարյերայի համար։ Հետո նա ընդունվում է Կատարողական արվեստի բրիտանական դպրոցն, ուր ծանոթանում երաժշտության նոր ժանրերին։ Նրան հատկապես դուր էին գալիս Էվա Քեսսիդիի կատարումները, սակայն, երբ Քեթին իմանում է, որ երգչուհին մահացել է քաղցկեղի պատճառով (1996թ.–ին 33 տարեկան հասակում), որպես հարգանքի տուրք նրա հիշատակին գրում է «Faraway Voice» երգը։ Քեթիի հիասքանչ ձայնը գրավում է Էվա Քեսսիդիի նախկին պրոդյուսեր Թերրի Վուգանին, եւ վերջինս նրան տրամադրում է «The Closest Thing To Crazy» երգը։ Այս երգը դառնում է Քեթիի անցաթուղթը երաժշտական աշխարհ:
    Այսօր թե՛ երգերի հեղինակումը եւ թե՛ կատարումը Քեթիի կյանքի անբաժանելի մասն են կազմում։ «Ես սկսեցի երգեր գրել 2001–ին եւ տանը, ծնողներիս օգնությամբ, փոքրիկ ստուդիա ստեղծեցի։ Ես կարծում եմ, որ երաժշտությունը միշտ պետք է ներկայացվի միայն կենդանի կատարմամբ։ Ես միշտ ուրախանում եմ, երբ փողոցում տեսնում եմ կիթառ կամ ջութակ նվագող մարդու։ Ես հասկանում եմ, որ նրա հետ կարող եմ ստեղծագործել։ Միշտ ժպտում եմ ու ողջունում»։
    2003թ. ավարտը շատ կարեւոր էր 19–ամյա Քեթիի համար։ Նա հրավրիված էր մասնակցելու Թագավորական Համերգին, որի ընթացքում ինքը թագուհին նրան ասել էր. «Ես ռադիոյով լսել եմ քո երգերի ձայնագրությունը։ Շատ գեղեցիկ էր»։ 2003-ի նոյեմբերին Քեթիի երկրպագուները առաջին անգամ հնարավորություն են ստանում ներկա լինել նրա համերգին։ Հենց այդ ժամանակ թողարկվում է առաջին ալբոմը՝ “Call Off The Search”, որի հիթերից մեկը շքերթներում առաջին հորիզոնականից վռնդում է Դայդոյին եւ այնտեղ մնալում 3 շաբաթ։ Ավելի ուշ նրան կրկին հաջողվում է գրավել առաջին տեղը՝ այս անգամ գահընկեց անելով Նորա Ջոնսին։ ()
    2004–ի փետրվարին կայանում է Քեթի Մելուայի առաջին շրջագայությունը, երբ նա 14 համերգ է տալիս. «Ես սիրում եմ քայլել բեմում եւ միավորել հանդիսատեսին եւ նվագախմբին։ Դա անկրկնելի զգացողություն է»։ Սեպտեմբերին արդեն կայանում է մեծ շրջագայություն ողջ Եվրոպայում, իսկ 2005-ի հունվարին՝ ԱՄՆ–ում։ Նրա «Do They Know It’s Christmas» երգը ներկայացնում է «Save The Children» կազմակերպությունը ողջ աշխարհում, իսկ Էրիկ Քլեփթոնի «Tears In Heaven» հանրահայտ երգի մշակումը նվիրվում է Ինդոնեզիայի ցունամիի զոհերին։ «Call Off The Search» սինգլը «ոսկե–սկավառակ» կարգավիճակ է ստանում Հոլանդիայում, Հոնգ Կոնգում եւ Շվեյցարիայում, «պլատինե»՝ Դանիայում, Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում եւ «2x–պլատինե»՝ Գերմանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում եւ Հարավային Աֆրիկայում։ Ի վերջո այս ալբոմի համար Քեթին ստանում է Պլատինե մրցանակ՝ Եվրոպայում այն 2 միլիոն օրինակով վաճառելու համար։
    2005–ի օգոստոսին Քեթի Մելուան ընտանիքի հետ թագուհու կողմից Բրիտանիայի քաղաքացիություն է ստացնում եւ Եվրոպայի մի քանի նշանավոր երաժշտական փառատոններում ու մրցանակաբաշխություններում արժանանում բազմաթիվ մրցանակների։ «Nine Million Bicycles» երգի պրեմիերայից հետո Քեթիի թեկնածությունը ներկայացվում է Նոբելյան Մրցանակի` Խաղաղության համար։ Մինչ նա հայտնվում էր օվկիանոսի մեկ այս, մեկ այն ափին, ձայնագրվում է նրա նոր ալբոմը՝ «Piece By Piece»–ը։ «Nine Million Bicycles» երգը ողջ Եվրոպայում չէր իջնում հիթ–շքերթների առաջին հորիզոնականներից։ Մի խոսքով՝ 2005–ը Քեթի Մելուայի համար աննախադեպ հաջողությունների տարի էր։
    ԱՄՆ–ից վերադառնալուց հետո Քեթին ձայնագրում է «It’s Only Pain» սինգլն ու «Piece By Piece» մուլտի–պլատինե ալբոմի հատուկ DVD տարբերակը (2006 համերգային շրջագայության տեսագրություններ, ինտերվյուներ, 3 տեսահոլովակ)։ Ալբոմի օրիգինալ տարբերակն արդեն վաճառվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակով Բրիտանիայում եւ 3 միլիոն օրինակով ողջ աշխարհում։ Տարվա վերջին ձեռքբերումը Մելուայի համար «Լավագույն Բրիտանացի Երգչուհի» անվանակարգի մրցանակն էր «World Music Awards 2006» –ում։
    2007թ. հոկտեմբերին թողարկվել է Քեթիի երրորդ` “Pictures” ալբոմը: Դեկտեմբերի 8-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Քեթի Մելուան ներկայացավ որպես «UNICEF»–ի բարի կամքի դեսպան և կատարեց վերջին ալբոմի լավագույն հիթ համարվող «If You Were A Sailboat» երգը։ Այս և երգչուհու մի շարք այլ երգերի բառերի հեղինակը Բրիտանիայի լավագույն մասնագետներից մեկն է՝ Մայք Բեթը։ Նա է զբաղվում նաև Մելուայի պրոդյուսերությամբ, իսկ երգերն ու տեսահոլովակները կրում են «Dramatico» կազմակերպության լեյբլը: Այն նկարահանել է մի շարք գեղեցիկ տեսահոլովակներ, այդ թվում նաև վերջերս թողարկված «If You Were A Sailboat»–ի հեքիաթային հոլովակը։
    Դեկտեմբերին Մելուան ևս մեկ անգամ ուրախացրեց իր երկրպագուներին՝ թողարկելով իր և իր սիրելի երգչուհու՝ Էվա Քեսսիդիի «զուգերգը». Քեսսիդիի «What a Wonderful Wolrd» երգի կատարմանը «Dramatico»–ն ավելացրել է հարուստ նվագակցություն ու Մելուայի ձայնը, արդյունքում ստացվել է մի հրաշալի կատարում՝ լի բարությամբ ու լույսով։ Մելուան ինքն էլ հպարտանում է այս ձայնագրությամբ. «Եթե չլիներ Էվա Քեսսիդին, ես, հավանաբար, կիթառը չէի վերցնի ձեռքս և չէի սկսի ստեղծագործել։ Նա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Շնորհակալություն Թերրի Վուգանին ու Քեսսիդիի ծնողներին, ովքեր ինձ տրամադրեցին երգչուհու այս ձայնագրությունը, որը մինչ այս երբեք չէր թողարկվել: Կարծում եմ, ուր էլ այժմ լինի Քեսսիդին, նա դեմ չէ, որ ես իմ ձայնը ավելացրել եմ իր հրաշալի կատարմանը»,– ասում է Քեթին։
    2008-ին Քեթի Մելուան նախատեսում է մեծ համերգային շրջագայություն Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներով:

    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (30.03.2010), StrangeLittleGirl (05.07.2009)

  4. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Katie Melua

    Էսօր ընկերուհուս տեսա, որին հազար տարի չէի տեսել ու չէի էլ տեսնի, եթե դիսկերս վերադարձնելու մտադրություն չունենար, մեկ էլ ինչ ասի որ լավ լինի. «Գիտե՞ս, թե որ երգչուհին ա ինձ տարել»: Դե ես արդեն պատասխանը գիտեի, բայց թողեցի, որ նա ասի. «Եվրատեսիլի ժամանակ էն որ վերջում երգեց»: Որ իմացավ դիսկն ունեմ, ասաց. «Մյուս երգե՞րն էլ են լավը»: Ասացի, որ այո, բայց ոչ այդքան: Մեկ էլ մնաց-մնաց, ասաց. «Տեսե՞լ ես, tv ալիքում նրա մասին հոդված է եղել»: Ես էլ թե՝ tv ալիքը չէր, եթերն էր, հեղինակին էլ գիտեմ:
    Թե՞ tv ալիքում էլ է եղել, ես տեղյակ չեմ իմ աշխատավայրից:

  5. #49
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Katie Melua

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե՞ tv ալիքում էլ է եղել, ես տեղյակ չեմ իմ աշխատավայրից:
    Հըըըմ... էստեղ հեղինակային իրավունքների հարց կա արդեն
    Չէ, դե հո միաժամանակ չեն տպի... չեմ կարծում
    Վախենամ էդ աղջիկը մի ձև ձեռքիս տակով անցել ա հո պատահաբար մեր ինստիտուտ չի՞ մտել ես էլ իրան բռնացրել եմ մի անկյունում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Katie Melua

    Չէ՛, քեզ հետ կապ չունի: Որ իր խելքով ժամանակին Ալանիս Մորիսեթ էր լսում (հենց դա պատճառ դարձավ, որ ծանոթանանք), հիմա էլ Քեթի Մելուա կլսի:
    Իսկ հեղինակային իրավունքների հարց չկա… Արխային, մարդիկ էդ երկու թերթերը հաճախ են շփոթում:

  7. #51
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Katie Melua

    ախր շա~տ լավն է Մելուիկը

    համ ուզում եմ վերականգնել թեման, որովհետև շատ էր կորել,
    համ ուզում եմ ասել, որ, չնայած բիթլզոտ ու այլ ոճերով տարվածության շրջաններին, էլի վերադարձել եմ Մելուային` թարմ աչք-ականջով, տեղ-տեղ ավելի ճիշտ եմ ընկալում, տեղ-տեղ ավելի նոր ու ավելի եմ սիրում...

    համ էլ ուզում եմ կիսվել. նոր երգչուհու եմ բացահայտել` Սառա Սլին (Sarah Slean), որ որոշ չափով նման է նաև Մելուային, թեև գուցե ավելի յուրօրինակ է, մի քիչ ավելի մելանխոլիկ (գոնե էն 3 երգերում, որ ունեմ` Notes From The Underground, Get Home, Looking For Someone), դիսկերի շապիկների նկարներին էլ իր լուսանկարներն են` շատ հետաքրքիր մշակված, կարծես էս աշխարհից չլինի...
    Sarahnightbugscover.jpg sarah.jpg
    հետաքրքիր աղջիկ է` 30տ., ծնվել ու ստեղծագործում է Կանադայում, զբաղվում է նաև լուսանկարչությամբ, մի քանի ֆիլմում է նկարահանվել... մի խոսքով, ուրախ եմ իմ հայտնագործությամբ, էս ոճը սիրողներին խորհուրդ կտամ լսել ու, թե առաջին քայլն անեք, նաև կարծիք հայտնել
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 13.06.2008, 00:13:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #52
    Փոխակերպում` Կալցիֆեր DVG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    388
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Katie Melua

    Ով է ջազ-բլուզ սիրում??? Ով է սիրում Katie melua??? Իրա երգերը շատ լավն են, ով որ երգն ա սիրում???
    А я КОТ, который гуляет сам по себе...
    Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...

  9. #53
    Loading ... Nun ...-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2008
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Katie Melua

    Show me how you do that trick,
    The one that makes me scream (he said)
    The one that makes me smile (he said)
    And threw his arms around my neck

    You – Soft and Only
    You – Lost and Lonely
    You – Just like Heaven


    Սյուռում եմ Քեթիին

    Ու իրա երգերով կինոները

    Հենց այս երգը հնչում է նույնանուն ֆիլմում - Just like Heaven, որը կարող եք գտնել "Между небом и землей" անունով նենց լավնա, եթե չգտնեք, ասեք, ես կտամ
    WORK - like you don't need money,
    DANCE - like noone's watching.
    LOVE - like you've never been hurt

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երկնային (09.07.2009)

  11. #54
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Katie Melua

    Հուլիսի 14-ին Թբիլիսիում կայանալու է Katie Meluaի համերգը!!!!!!!!!!!!!!

    Ահա պրոդյուսերական ընկերության կոորդինատները`
    9952374684
    www.iavnana.ge
    [email protected]

    ասում են` տոմսերը պրծնում են... ինչ անենք?.. Արթ, դու տեղյակ կլինես, կամ ավելի շուտ կկարողանաս տեղեկանալ, քան մենք. փլիիիզ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  12. #55
    Փոխակերպում` Կալցիֆեր DVG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    388
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Katie Melua

    վայյ...տոմսերը ինչքանի սահմաններում ա???? ես էդ ժամանակ Բաթումի եմ գնալու, կարելի ա գնացքով գնալ համերգի օրը, գիշերը ֆռֆռալ Թբիլիսիով, առավոտյան հետ դառնալ
    А я КОТ, который гуляет сам по себе...
    Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...

  13. #56
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Katie Melua

    Բաթումիում նույնպես համերգ լինելու է հուլիսի 15-ին բաց երկնքի տակ
    Հուլիսի 14-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնի շենքում:

  14. #57
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Katie Melua

    Մեջբերում Nun ...-ի խոսքերից Նայել գրառումը
    Show me how you do that trick,
    The one that makes me scream (he said)
    The one that makes me smile (he said)
    And threw his arms around my neck

    You – Soft and Only
    You – Lost and Lonely
    You – Just like Heaven


    Սյուռում եմ Քեթիին

    Ու իրա երգերով կինոները

    Հենց այս երգը հնչում է նույնանուն ֆիլմում - Just like Heaven, որը կարող եք գտնել "Между небом и землей" անունով նենց լավնա, եթե չգտնեք, ասեք, ես կտամ
    Էս երգը ինձ տանում ա… հենց հիմա դա եմ լսում…

    Մելուային լրիվ վերջերս եմ բացահայտել ու շատ եմ սիրել… եթե ինչ-որ մեկն իր ալբոմներից ինձ տա, շատ շնորհակալ կլինեմ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #58
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Katie Melua

    Բարեգործական համերգը ցույց են տալու միանգամից 4 վրացական ալիքն, 4 ն էլ ունեմ

  16. #59
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեգործական համերգը ցույց են տալու միանգամից 4 վրացական ալիքն, 4 ն էլ ունեմ
    Հենց հիմա համերգինենք ես ու Շուշանը. Ձումա. Շատ լավա երգում.
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 16.07.2009, 13:58:

  17. #60
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Katie Melua

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց հիմա համերգինենք ես ու Շուշանը. Ձումա. Շատ լավա երգում.
    Հա, նայում եմ։ Ձեռքով արեք Ափսոս անձրև ա գալիս

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քեթի Փերրի/Katy Perry
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.05.2010, 15:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •