Երվանդ (05.11.2010)
Դու ուզում ես ասես, որ համոզված ես որ Լիլը ոչ մի տող չի կարդացել Ռիպ, ոչ դու ոչ էլ ուրիշ մեկը չի կարող դա ասել , բացի Լիլից, իսկ Լիլը գրել էր որ կարդացել ա ու չի կարողացել շարունակել, ես հավատում եմ Լիլին, ինքը էտ նշելուց հետո նոր գրել էր, որ եթե անգամ կարդացած չլիներ Rhayader-ի կարծիքը ու հեղինակի արձագանքը բավական կլիներ:
erexa (05.11.2010)
Հիմա բոլորս միասին քննարկում ենք իմ կարդալ-չկարդալը
ժող, պատմվածքը ինձ դուր չի եկել, իմ կարդալ-չկարդալը թողեք մի կողմ, ախպոր պես
ընդ որում, պատմվածքը կարող ա լինել սուբյեկտիվորեն լավը և սուբյեկտիվորեն վատը
դրա համար նախապայմաններ կարող են լինել ընթերցողի` մինչ այդ պահն ունեցած գրական բազան և աշխարհայացքը
իմ բազան քիչ ա, աշխարհայացքս` տարօրինակ, դրա համար էլ հավանողների թվում չեմ, մի օր կաճեմ էդքան երևի, որ ասեմ` գործ էր, ոնց առաջ չէի հավանում
:nervaynacav_gnac_cxelu
Find what you love and let it kill you. (c) Bukowski
հա? ու ինչքան էր կարդացվել, մի հատ ասա ես էլ իմանամ
Ռիպ, դու քեզ նենց ես ցույց տալիս, իբր կողքիս նստած էիր, երբ կարդում էի կամ էլ չէի կարդում
ստիպում եք իսկականից նստել կարդալ, մի հատ էլ կոնսպեկտել, մի հատ էլ վերլուծել, որ թույլ տաք ստեղ կարծիք գրել
հա, կան գործեր, որ հերիք ա երեք տող կարդաս` հասկանում ես` քոնը չի, կարդալ չես ուզում
եթե քո հետ տենց բան դեռ չի էղել, մտի իմ բլոգը կամ լաբորատորիան, քիթդ բռնած դուրս կփախչես
ու պետք չի քեզ տանջել, կարդալ մինչև վերջ, եթե առաջին երկու պարբերությունը դուր չեկավ, մինիմալ ա հավանականությունը, որ մնացածը դուրդ գալու ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Քննադատե՞լ, թե՞...
Երբեմն շատ լավ է մի կողմ քաշվել ու ձև անել, թե ոչինչ ոչ տեսնում ես, ոչ էլ հասկանում... Բայց դա միայն երբեմն:
Իսկ երբեմն էլ թվում է, որ մի կողմ քաշվելը ոչ այլ ինչ է քան դավաճանություն:
Չեմ ուզում հիմա խոսել իմ վիճակի ոչ դավաճանության, ոչ էլ հերոսության մասին, ուղակի կասեմ, որ շատ վատ եմ զգում , երբ տեսնում եմ, թե ինչպես է մի ամբողջ խառնամբոխ՝, ընդ որում ասեմ, որ նրանք բոլորովին էլ այդ կարծիքին չեն իրենց մասին՝, ցնծությամբ ,,բրավո... բիս...ուռռա՛՛են կանչում ու ոգևորում ինչ որ անտաղանդ մեկի կիսախելագար հայտարարությունը: Աբսուրդ...
Այսպիսի դեպքերում երբեմն մտածում եմ, որ երևի ես եմ խելքս գցել ու արդեն ոչինչ չեմ հասկանում: Երևի իրոք նրա ասածը շա՜տ խելոք մի բան էր, որը ի՛մ հիվանդ ուղեղը ի վիճակի չէ ,,մարսելու՛՛: Գուցե...
Բայց միևնույնն է: Եթե չեմ հասկանում, ապա պետք է ասեմ, որ չեմ հասկանում:
... ընկերոջս հետ հաճախ էինք վիճում այս թեմայի շուրջը: Ես, հավաստիացնում էի նրան՝, որ իր ենթակաների զգալի մեծամասնությունը, չի հասկանում իր ասելիքը, և ամենայն հավանականությամբ, նույնիսկ առանց լսելու, առանց հասկանալու, ծափահարում ու ցնծության բացականչություններ են անում: Եվ եթե ինքը թույլ տա իրեն նույնիսկ ամենաանթույլատրելի հիմարությունը դուրս տալ, միևնույնն է, այդ մարդիք պետք է ողջունեն իրեն: Չերկարեցնեմ... Փորձը ահավոր սարսափելի էր, այն գերազանցեց իմ սպասումները: Այսպես եմ արտահայտվում, որովհետև թե ընտրված ասելիքն էր ահավոր հիմարություն, և թե այն ողջունող մարդկանց թիվը:
Ցավալի է, երբ նման ինչ որ բան էլ այստեղ, ակումբում եմ տեսնում: Ձևականության աստիճանի հասած ,,շնորհակալություններ՛՛:
Կներեք, բայց ես ինձ այդքան էլ հիմար չեմ կարծում, որ մտածեմ, թե չեմ հասկանում, կամ չեմ տարբերում իսկական լավը վատից: Նույնիսկ չեմ բացառում, որ մի քանի եզակի դեպքեր էլ կարող են լինել և այդպես: Այսինքն չհասկացողը իրոք ես լինեմ:
Ես երբեք չեմ ասի, թե վատ գրողները իրավունք չունեն գրելու կամ փորձելու: Ընդհակառակը: Ով ցանկանում է գրելու փորձեր կատարել, ապա անպայման պետք է ունենա հնարավորություն այդ անելու: Բայց սիրելիներս չի կարելի խաբել մարդուն: Չի կարելի ոգևորել նրա ոչ ճիշտ մոտեցումը:
Չէի ասի թե այստեղ հաճոյանալու կամ շողոքորթելու պրոբլեմը ունենք: Բայց չվիրավորելու, կամ վատություն չանելու, կամ ընկերոջը ոգևորելու դեպքերը ակնհայտ են: Մի արեք: Եվ եթե իրոք ցանկանում եք ձեր ընկերոջը լավություն անել, ապա ուշադիր կարդացեք և առողջ քննարկման ու ինչու՞ չէ, քննադատության շրջանակներում օգնեք ձեր ընկերոջը հասկանալ իր թերությունը և ավելի լավ գրել: Միայն այս դեպքում է հնարավոր ստեղծել գրական ու ստեղծագործական առողջ մթնոլորտ:
Սիրելի ակումբցիներ, խոսքս ավելի շատ վերաբերում է նրանց, ովքեր ստեղծագործում են, վատ մի վերաբերվեք քննադատությանը, մի վիրավորվեք ու մի թշնամացեք: Թույլ տվեք մարդականց ազատորեն արտահայտել իրենց կարծիքը: Իսկ դուք՝ սիրելի քննադատողներ, վերաբերվեք դրան ավելի լուրջ ու զգույշ: Մի վիրավորեք հեղինակի մեջ մարդուն, փորձեք առանց ծաղրելու և առանց համեմատությունների: Եղեք անաչառ, անկեղծ, անկողմնակալ: Իսկ եթե չեք հասկանում, ավելի լավ է չխոսել այդ մասին և պահպանել լռություն... Հավատացեք, դա ավելի ճիշտ է քան առանց հասկանալու սեղմել ,,շնորհակալություն՛՛:
Հուսով եմ ինձ ճիշտ կհասկանաք: Հարգանքներով՝ Կիլա:
Ամենայն բարիք...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
aragats (16.02.2011), E-la Via (24.01.2011), StrangeLittleGirl (27.07.2012), Արևածագ (23.01.2011), Հենրիկ Բաբաջանյան (23.01.2011), Նետ (02.12.2012)
Մոդերատորական. Վերջին գրառումն այս թեմա տեղափոխվել է նորաբաց «Քննադատե՞լ, թե՞...» թեմայից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նախ ոտանավորը չշփոթենք բանաստեղծության հետ, ըստ այդմ էլ պարզ կլինի սիրողականի ու պրոֆեսիոնալիզմի սահմանը:
Այս թեման ասես մտքերիս ու մտահոգություններիս բարձրաձայնումը լիներ, RESPECT Բյուրին, հրաշալի է ներկայացրել, բայց մտածում եմ՝ ժամանակի ընթացքում էլի կետեր կավելանան ))))))))
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ