User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Քանի որ այս բաժնում բազմաթիվ ստեղծագործություններ են տեղադրվում ու բազմաթիվ կարծիքներ են հայտնում մյուսները, խորհուրդներ են տալիս, որոշեցի, որ լավ կլինի՝ էթիկայի կանոններ գրել: Ես սրանք գրում եմ ելնելով սեփական փորձից, օգտվելով այլ աղբյուրներից (մասնավորապես, այս ամառ տեղի ունեցած workshop-ից, որին մասնակցում էին կին գրողներ): Եթե ուրիշ առաջարկներ կան, կարող ենք ավելացնել:

    Երբ կարծիք ես հայտնում…
    1. Ստեղծագործությունը կարդալիս պետք է մոռանալ, թե ով է հեղինակը, ինչ կյանքով է ապրում, ինչ գիտես նրա մասին: Նույնը և կարծիք հայտնելիս: Այսինքն, կարծիքդ պետք է լինի նույն տոնով, նույն ոճով անկախ նրանից, թե ում ես հայտնում: Հիշի՛ր, թե ինչ ես զգում, երբ քո գրածների մասին են խոսում: Աշխատի՛ր այնպես հայտնել կարծիքդ, որ եթե նույնը քեզ ասեին, դու կընդունեիր:
    2. Պետք է հնարավորինս հիմնավոր գրել: «Լավ է», «վատ է» արտահայտությունները ոչինչ չեն ասում: Ստեղծագործողին ավելի օգտակար է լսել «լավ է, որովհետև…», «ինձ հատկապես այս մասը դուր եկավ, որովհետև…», «ինձ այս մասը դուր չեկավ, որովհետև…» տիպի կարծիքներ:
    3. Եթե որևէ բան անհասկանալի է, մի՛ շտապիր այդ հատվածի մասին կարծիք հայտնել, այլ փորձիր նախ հեղինակին հարցրե տալ, խնդրել, որ բացատրի:
    4. Ընդունի՛ր հեղինակի աշխատանքը այնպիսին, ինչպիսին նա այն գրել է: Խորհուրդ մի՛ տուր գրել այնպես, ինչպես ինքդ կգրեիր: Կարելի է առաջարկություններ անել, միայն համոզվիր, որ թե՛ հեղինակին, թե՛ քեզ պարզ է, որ առաջարկություն է:
    5. Գրական հերոսներին մի՛ անձնավորիր: Նրանք մնում են սոսկ հերոսներ, անկախ նրանից, թե որ դեմքով է հեղինակը գրել:
    6. Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր:

    Երբ կարծիք ես ստանում…
    1. Ուշադիր կարդա բոլորը, բայց մի՛ շտապիր պատասխանել, վեճի բռնվել, չհամաձայնել, պաշտպանել գրածդ: Քեզ ժամանակ է պետք, որ կարողանաս զանազանել օգտակարը ոչ պիտանիից:
    2. Կարող ես հարցեր տալ, եթե կարծիքը պարզ չէ:
    3. Երբ ուզում ես բացատրություններ տալ գրածիդ մասին, նկատի ունեցիր, որ դա հենց այն է, ինչը բացակայել է քեզ մոտ:
    4. Եթե այնպիսի կարծիք ես լսում, որի հետ բացարձակապես համաձայն չես, պարզապես անտեսիր, հարձակում մի՛ գործիր: Ամենահեշտը դու այն կարծիքը կընդունես, որը համապատասխանում է քո սեփական մտահոգություններին: Ուշադրություն դարձրու նաև այն կարծիքներին, որոնք միաժամանակ մի քանի հոգի են ասել:
    5. Հաշվի առ, որ կարծիք հայտնողները պրոֆեսիոնալներ չեն, կարող են գտնվել քեզ համար ոչ բարենպաստ հոգեվիճակում:
    6. Վերջում չմոռանաս շնորհակալություն հայտնել բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ են ասել: Վերջիվերջո, ժամանակ են տրամադրել քո գրածին:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2012), aragats (10.02.2011), armen9494 (19.11.2011), ars83 (19.07.2010), Harcaser (09.02.2010), tvsevak (07.06.2011), Թամարա (24.01.2011), Նաիրուհի (03.06.2010), Նիկեա (19.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտերնետում գրելու էթիկա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 14.06.2020, 12:40
  2. Տեղեկություն ստանալու համար,որ լրատվամիջոցներին եք դիմում և ինչու??
    Հեղինակ՝ Գայանա, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.07.2018, 18:27
  3. Գրառումներ: 33
    Վերջինը: 21.02.2012, 00:27
  4. Երիկամ ստանալու Շոու, Նիդերլանդների Հեռուստատեսությամբ.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.06.2007, 21:50
  5. Քննություն ստանալու լավ առաջարկ
    Հեղինակ՝ Արսեն, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.12.2006, 17:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •