Ես գիտեմ, որ դու հիշաչար ես (), այսուհանդերձ դու չես կարող հիշել իմ կողմից արված որևէ բան, որը հակասի իմ այս թեմայում ասածներին: Հակառակը՝ քեզ վերաբերվող, ես կարող եմ հիշել: Անգամ կարող եմ ցուցանել հենց էս թեմայում քո արած իրար հակասող մտքեր: Բայց խոսակցությունն անձնական հարթության բերելուց ոչ ես կշահեմ, ոչ դու կշահես, ոչ էլ տվյալ քննարկումը
Իսկ կանոնների մասին իմ ասածը, կարծում եմ, որ դու հասկացել ես: Դրան չառնչվող օրինակ բերելով մի՛ շեղի թեման:
Անիմաստ բառակույտը ստեղծագործություն չի, թեև կան նույնիսկ իրար հետևից թվեր շարողներ ու ասողներ, որ դա գրականություն է: Իմ ասածը դրա հետ առնչությու՞ն ուներ: Ինքդ էլ գիտես, որ ոչ:
Խոսքը գնում է այն մասին, որ չի կարելի օրինակ սահմանել, որ ստեղծագործության մեջ ծանր նկարագրություններ չպետք է լինեն: Կան լիքը ստեղծագործություններ առանց ծանր նկարագրությունների, ահագին էլ՝ ծանր նկարագրություններով: Չի կարելի սահմանել, թե ինչպիսի համեմատություններն են տեղին կամ անտեղի: Քո ներմուծած «պարազիտային համեմատություն» տերմինը չափից ավելի սուբյեկտիվ ընկալելի հասկացություն է՝ դա կանոնակարգելու համար: Ամեն մեկիս համար մի արտահայտությունը կարող է լինել «պարազիտային», մինչդեռ մյուսի համար՝ ընդունելի կամ տեղին:
Էջանիշներ