Մալխասի պատմվածքը ,լեզվական վարպետությունից զատ, ինձ դուր է եկել նաև նրանով, որ իրական կյանքից չկտրված, սովորական մարդու ապրումների նկարագրությունն է՝ բոլորիս կյանքում էլ այս կամ այն առիթով գոնե մի անգամ պատահած: Այս որակի պատմվածքներ մեր գրականության մեջ շատ կան, սա էլ նրանցից մեկն է: Ի տարբերություն ինտերնետը հեղեղած հոգեբանական բազմաթիվ խնդիրներ ունեցող ու իրենց տիեզերքի կենտրոնը երևակայող «ստեղծագործողների», որոնց գրվածքների հիմնական նյութը սեփական հիվանդագին երևակայության ծնած իբր «սեփական բացառակ հոգու անկրկնելի վայրիվերումների արգասիքն» են: Ու շրջապատում ամեն ինչ չորացնող էգոիզմը:
Եկեք չմոռանանք, որ հայերից դեռ ոչ մեկը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի չի արժանացել ու մեղադրել Մալխասին, որ նրա պատվածքն էլ չի արժանանա, ըստ իս, անմիտ զբաղմունք է:
Ապշեցնում է ստեղծագործողին իր ստեղծագործության հերոսի հետ նույնացնելու միտումը: Նաև այն, որ փորձ է արվում սոցիալական որևէ խավի կամ որևէ մասնագիտության մարդկանց վրա տարածել կոնկրետ ստեղծագործության կոնկրետ հերոսի պահվածքը, արտաքինը կամ բնավորության նկարագիրը:
Այս թեմայում այլևս չեմ գրելու: Մալխա'ս, երկու ձեռքով Ձեր կողմից եմ: Շարունակեք դնել Ձեր գործերը, հաճույքով կկարդամ:
Էջանիշներ