Ուլուանա ջան, ցանկացած քննադատություն , որ ուղղված կլիներ իմ ոտանավորներին, ես պատրաստ եմ ընդունել, ի վերջո բազմիցս նշել եմ, որ սրանք ոտանավորներ են ընդամենը, ոչ երբեք բանաստեղծություններ, ուստի ավելի շատ քննադատվելու տեղ ունեն, քան բանաստեղծությունները, այլ բան է, որ եթե կարելի է քննադատել, ես էլ իրավունք ունեմ պաշտպանվելու
Իմ պաշտպանական զինանոցն էլ բաղկացած է այս միակ արտահայտությամբ՝ սրանք ոտանավորներ են, ես բանաստեղծ չեմ
Այլ բան է, որ մարդիկ իմ ոտանավորներին ծափահարողներին են իրենց խոսքը ուղղում, կարծում եմ՝ ես շատ տեղին ու կոնկրետ եմ պատասխանել հարգարժան խխունջի գրառմանը, ինձ ծափահարողներից էլ բոլորից շատ շնորհակալ եմ. սիրում եմ, երբ ինձ ծափահարում են
Էջանիշներ