Այն, որ դու բանաստեղծ չես, ու որ ստեղծագործություններդ էլ ոտանավորներ են, ոչ թե բանաստեղծություններ, դու հենց սկզբից ես ասել, հետևաբար քննադատություն լսելուց հետո դա նորից հիշեցնելն ու, ինչպես դու ասեցիր, որպես զենք դիտարկելն արդեն ավելորդ է, քանի որ մարդը եթե քննադատում է, ուրեմն նշածդ հանգամանքն իմանալով է դա անում, չէ՞։ Ի վերջո, եթե դու ինքդ էլ ընդունում ես, որ բանաստեղծ չես (ի դեպ, նկատենք, որ բանաստեղծ կարող է լինել և, ինչու չէ, նաև իրեն էդպիսին համարել երբեք չտպագրված, բայց տաղանդավոր բանաստեղծություններ գրող մեկը, ու դա չարժե դիտարկել որպես մեծամտություն), նշանակում է ինքդ էլ պիտի իմանաս, որ բանաստեղծություններդ քննադատվելու տեղ կունենան, բնական է, չէ՞։ Էդ դեպքում ինչու՞ պարզապես ըմբռնումով չընդունել քննադատությունը՝ առանց որևէ պաշտպանության փորձի։Չէ՞ որ տեղին արված դիտողություններն ու խորհուրդները նաև օգնում են աճելուն, ու գուցե դրանից որոշներից օգտվելու շնորհիվ մի օր սկսես բանաստեղծություններ գրել, ոչ թե ոտանավորներ։ Իսկ ծափահարությունների արժանանալ, իհարկե, բոլորն էլ սիրում են, բայց միայն ծափահարությունները, հատկապես էն դեպքում, երբ ինքդ էլ գիտես, որ գրվածքներդ նաև քննադատության են արժանի, ոչ միայն չեն նպաստում ստեղծագործական աճին, այլև ինչ–որ առումով կարելի է համարել, որ նույնիսկ կասեցնում են այն։ Համաձայն չե՞ս։
Չեմ ուզում տպավորություն լինի, թե կպած ուզում եմ քեզ քննադատել կամ սխալ հանել.էդպես չի։
Ուղղակի ուզում եմ, որ ստեղծագործողները, մենակ դու չէ, ընդհանրապես, սովորեն քննադատություն լսել ու դրան դիմանալ՝ առանց հիվանդագին ռեակցիաների։ Հասկանում եմ, որ քննադատվելն ամեն դեպքում խիստ տհաճ ու ծանր երևույթ է, ու ոչ մեկի համար էլ հաճելի չէ, բայց տեղին, հիմնավորված ու ոչ չարակամորեն արված քննադատությունից խելոք մարդիկ աշխատում են օգուտ քաղել՝ փորձելով հաղթահարել ընդդիմանալու, պաշտպանվելու ու հակաճառելու էն առաջին մղումը, որ բոլորիս մեջ էլ միշտ ինընստինքյան առաջանում է։





Իմ պաշտպանական զինանոցն էլ բաղկացած է այս միակ արտահայտությամբ՝ սրանք ոտանավորներ են, ես բանաստեղծ չեմ
Չէ՞ որ տեղին արված դիտողություններն ու խորհուրդները նաև օգնում են աճելուն, ու գուցե դրանից որոշներից օգտվելու շնորհիվ մի օր սկսես բանաստեղծություններ գրել, ոչ թե ոտանավորներ։ Իսկ ծափահարությունների արժանանալ, իհարկե, բոլորն էլ սիրում են, բայց միայն ծափահարությունները, հատկապես էն դեպքում, երբ ինքդ էլ գիտես, որ գրվածքներդ նաև քննադատության են արժանի, ոչ միայն չեն նպաստում ստեղծագործական աճին, այլև ինչ–որ առումով կարելի է համարել, որ նույնիսկ կասեցնում են այն։ Համաձայն չե՞ս։
Ուղղակի ուզում եմ, որ ստեղծագործողները, մենակ դու չէ, ընդհանրապես, սովորեն քննադատություն լսել ու դրան դիմանալ՝ առանց հիվանդագին ռեակցիաների։ Հասկանում եմ, որ քննադատվելն ամեն դեպքում խիստ տհաճ ու ծանր երևույթ է, ու ոչ մեկի համար էլ հաճելի չէ, բայց տեղին, հիմնավորված ու ոչ չարակամորեն արված քննադատությունից խելոք մարդիկ աշխատում են օգուտ քաղել՝ փորձելով հաղթահարել ընդդիմանալու, պաշտպանվելու ու հակաճառելու էն առաջին մղումը, որ բոլորիս մեջ էլ միշտ ինընստինքյան առաջանում է։
Մեջբերել
Էջանիշներ