User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Քանի որ այս բաժնում բազմաթիվ ստեղծագործություններ են տեղադրվում ու բազմաթիվ կարծիքներ են հայտնում մյուսները, խորհուրդներ են տալիս, որոշեցի, որ լավ կլինի՝ էթիկայի կանոններ գրել: Ես սրանք գրում եմ ելնելով սեփական փորձից, օգտվելով այլ աղբյուրներից (մասնավորապես, այս ամառ տեղի ունեցած workshop-ից, որին մասնակցում էին կին գրողներ): Եթե ուրիշ առաջարկներ կան, կարող ենք ավելացնել:

    Երբ կարծիք ես հայտնում…
    1. Ստեղծագործությունը կարդալիս պետք է մոռանալ, թե ով է հեղինակը, ինչ կյանքով է ապրում, ինչ գիտես նրա մասին: Նույնը և կարծիք հայտնելիս: Այսինքն, կարծիքդ պետք է լինի նույն տոնով, նույն ոճով անկախ նրանից, թե ում ես հայտնում: Հիշի՛ր, թե ինչ ես զգում, երբ քո գրածների մասին են խոսում: Աշխատի՛ր այնպես հայտնել կարծիքդ, որ եթե նույնը քեզ ասեին, դու կընդունեիր:
    2. Պետք է հնարավորինս հիմնավոր գրել: «Լավ է», «վատ է» արտահայտությունները ոչինչ չեն ասում: Ստեղծագործողին ավելի օգտակար է լսել «լավ է, որովհետև…», «ինձ հատկապես այս մասը դուր եկավ, որովհետև…», «ինձ այս մասը դուր չեկավ, որովհետև…» տիպի կարծիքներ:
    3. Եթե որևէ բան անհասկանալի է, մի՛ շտապիր այդ հատվածի մասին կարծիք հայտնել, այլ փորձիր նախ հեղինակին հարցրե տալ, խնդրել, որ բացատրի:
    4. Ընդունի՛ր հեղինակի աշխատանքը այնպիսին, ինչպիսին նա այն գրել է: Խորհուրդ մի՛ տուր գրել այնպես, ինչպես ինքդ կգրեիր: Կարելի է առաջարկություններ անել, միայն համոզվիր, որ թե՛ հեղինակին, թե՛ քեզ պարզ է, որ առաջարկություն է:
    5. Գրական հերոսներին մի՛ անձնավորիր: Նրանք մնում են սոսկ հերոսներ, անկախ նրանից, թե որ դեմքով է հեղինակը գրել:
    6. Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր:

    Երբ կարծիք ես ստանում…
    1. Ուշադիր կարդա բոլորը, բայց մի՛ շտապիր պատասխանել, վեճի բռնվել, չհամաձայնել, պաշտպանել գրածդ: Քեզ ժամանակ է պետք, որ կարողանաս զանազանել օգտակարը ոչ պիտանիից:
    2. Կարող ես հարցեր տալ, եթե կարծիքը պարզ չէ:
    3. Երբ ուզում ես բացատրություններ տալ գրածիդ մասին, նկատի ունեցիր, որ դա հենց այն է, ինչը բացակայել է քեզ մոտ:
    4. Եթե այնպիսի կարծիք ես լսում, որի հետ բացարձակապես համաձայն չես, պարզապես անտեսիր, հարձակում մի՛ գործիր: Ամենահեշտը դու այն կարծիքը կընդունես, որը համապատասխանում է քո սեփական մտահոգություններին: Ուշադրություն դարձրու նաև այն կարծիքներին, որոնք միաժամանակ մի քանի հոգի են ասել:
    5. Հաշվի առ, որ կարծիք հայտնողները պրոֆեսիոնալներ չեն, կարող են գտնվել քեզ համար ոչ բարենպաստ հոգեվիճակում:
    6. Վերջում չմոռանաս շնորհակալություն հայտնել բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ են ասել: Վերջիվերջո, ժամանակ են տրամադրել քո գրածին:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2012), aragats (10.02.2011), armen9494 (19.11.2011), ars83 (19.07.2010), Harcaser (09.02.2010), tvsevak (07.06.2011), Թամարա (24.01.2011), Նաիրուհի (03.06.2010), Նիկեա (19.10.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Կարծում եմ այս բաժնի էթիկայի մեջ մտնում է նաև յուրաքանչյուր անդամի կողմից բացված ստեղծագործությունների միացումը:
    Անկեղծ ասած, բնավ չեմ հասկանում` ի՞նչ իմաստ ունի, ամեն անգամ բացել նոր թեմա`ստեղծագործության վերնագրով, նույն անդամի կողմից, եթե կարելի է մի թեմայի տակ ներառել բոլոր ստեղծագործությունները:

    հ.գ. ինչո՞ւ է թեման կարևորից իջել շարքայինների մեջ :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.02.2011), Թամարա (24.01.2011)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,018
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այս բաժնի էթիկայի մեջ մտնում է նաև յուրաքանչյուր անդամի կողմից բացված ստեղծագործությունների միացումը:
    Անկեղծ ասած, բնավ չեմ հասկանում` ի՞նչ իմաստ ունի, ամեն անգամ բացել նոր թեմա`ստեղծագործության վերնագրով, նույն անդամի կողմից, եթե կարելի է մի թեմայի տակ ներառել բոլոր ստեղծագործությունները:
    Համաձայն եմ, բայց արդեն եղածները միացնել, կարծում եմ հնարավոր չէ այն պատճառով, որ դրանցում առկա կարծիքների տեղերը կխախտվեն, քանի որ գրառումները ցանկացած թեմայում դասավորվում են ըստ ժամանակի, ոչ թե ըստ իմաստի, և տեղափոխելու դեպքում այդ առումով սարսափելի խառնաշփոթ կառաջանա։
    Ուղղակի հարկավոր է կանոն մտցնել, ըստ որի՝ ցանկացած ստեղծագործող պետք է բավարարվի մի թեմայով։ Այսինքն՝ այսուհետև կարգն այդպես լինի։

    Ճիշտն ասած՝ ես ինքս էլ իմ բոլոր ստեղծագործությունների համար ժամանակին նոր թեմաներ եմ բացել։ Դե, կանոնադրությամբ չէր արգելվում, ինձ էլ էդպես է դուր եկել, արել եմ, բայց հիմա հասկանում եմ, որ այդպես ճիշտ չէ։
    Կարելի է որոշել, որ այսուհետև ամեն ստեղծագործության համար նոր թեմա բացելն արգելվի կանոնադրությամբ։ Բայց, էլի եմ ասում, հներին ձեռք տալը սխալ է, արդեն ասացի, թե ինչու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (24.01.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Իսկ ես բնավ համաձայն չեմ դրան: Կարելի է զգալ, թե որոնք պետք է նույն թեմայում դնել, որոնք՝ առանձին: Օրինակ, ես գրում եմ «Գրքանմանը», բայց արանքում բերում-խցկում եմ ուրիշ բան: Դա ինչի՞ նման է: Ամեն ինչ խառնվում է իրար կամ ենթադրում է, որ մինչև «Գրքանմանը» չվերջացնեմ, ուրիշ բան չդնեմ: Իսկ դա խիստ սահմանափակում է:

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,018
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես բնավ համաձայն չեմ դրան: Կարելի է զգալ, թե որոնք պետք է նույն թեմայում դնել, որոնք՝ առանձին: Օրինակ, ես գրում եմ «Գրքանմանը», բայց արանքում բերում-խցկում եմ ուրիշ բան: Դա ինչի՞ նման է: Ամեն ինչ խառնվում է իրար կամ ենթադրում է, որ մինչև «Գրքանմանը» չվերջացնեմ, ուրիշ բան չդնեմ: Իսկ դա խիստ սահմանափակում է:
    Հա, էդ էլ կա... Բայց կարելի է գոնե բանաստեղծությունների ու ընդհանրապես անկախ ստեղծագործությունների համար նոր թեմա չբացել, այսինքն՝ այնպիսի ստեղծագործությունների, որոնք որևէ տեսակի շարունակություն չեն ունենալու։ Իսկ, օրինակ, իմ ստեղծագործությունները բոլորն առանձին, անկախ բաներ են, այդ առումով կարող էին մի թեմայում լինել... Բայց ափսոս, որ արդեն ուշ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Բյո'ւր, քո գրածները համարյա օրագրային են, էլի կարող ես տեղավորվել մի թեմայի մեջ : Ես էլ ունեմ բաներ, որ իրար շարունակում են, պարզապես այդքան էլ ինձ չի մտահոգում` ընթերցողը այդ անցումը հասկանում, ընկալո՞ւմ է, թե՞ ոչ: Ինձ պետք է գրել ու գրում եմ ինձ համար, բայց ինձ հասկացողը արծվի պես տեսնում է`ո՞ր գրածս, որի սկիզբն է կամ առաջը
    իսկ այ ստեղծագործությունները տարբեր թեմաներում տեսնել
    Գրականություն բաժինը պետք է լինի ավելի հավաք, գեղեցիկ դասավորված, ոչ թե..լռիվ սոդոմ գոմոր է:
    եթե ինչ-որ մեկի ստեղծագործությունը ինձ դուր է գալիս, նույն ոգով շարունակել կարդալ անհնար է, այդքան փնտրե՞լ....
    Ես միայն առաջարկում եմ

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Այո՛, բաժինը պետք է լինի հավաք, դրա համար էլ պետք է հասկանալ, թե որ ստեղծագործությունները պետք է առանձին թեմաներում լինեն, որոնք՝ մեկում: Քո առաջարկած տարբերակի դեպքում թեմաները Սոդոմ-Գոմոր կդառնան: Մասնավորապես, թեկուզ «Գրքանմանը» օրագրային է, բայց մեկը մյուս շարունակությունն է, ձեռագիրը լրիվ պատրաստ է: Ինչի՞ նման կլինի, եթե, ասենք, Գլուխ 3-ի արանքում հայտնվի բացարձակապես կապ չունեցող մի բան, հետո մի ուրիշը, հետո նոր Գլուխ 4-ը:

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Այդ դեպքում, քանի որ դու արդեն Գրող ես, ակումբից խնդրում ես բացել քո անձնական բաժինը, ոչ թե` թեման
    այդպես հավատա, մարդու համար ավելի հեշտ կլինի գտնել իրեն հարազատ տողեր

  12. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Հե՛ղ, բայց ես Գրող չեմ, հասկանու՞մ ես:
    Ես քեզ հետ համաձայն եմ, որ շատ թեմաներ միացվելու կարիք ունեն, բայց շատերն էլ պետք է առանձին մնան:

  13. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հե՛ղ, բայց ես Գրող չեմ, հասկանու՞մ ես:
    Ես քեզ հետ համաձայն եմ, որ շատ թեմաներ միացվելու կարիք ունեն, բայց շատերն էլ պետք է առանձին մնան:
    Իսկ քեզ ի՞նչ,թե դու իմ համար գրող ես, թե՞ ոչ:
    Եթե մեկը ինձ գրող է համարում/չգրող/ չի նշանակում նա հասկացող է կամ անհասկացող
    իմ համար դու Բյուր է, Գրող մեկն է ինձ համար, սակայն այն ունակությունը ու տաղանդը, որ դու ունես, թեկուզ քո անձնականը ներկայացնելով մեզ, կարծում եմ կարող ես գրող կոչվել, լինել, դու ուզես, թե՞ չուզես դա:
    պետք չէ բարկանալ
    իսկ եթե համաձայն ես, մի բան արեք, սկսեք աշխատել ու այն թեմաները, որը ըստ քեզ միացնելու է` միացրե'ք

  14. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Միացնել-չմիացնել որոշողը ես չեմ: Բաժինն ունի մոդերատորներ, Ակումբն ունի ավագ մոդերատորներ ու ադմիններ: Նրանք պետք է զբաղվեն այդ հարցով:

  15. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ այս բաժնում բազմաթիվ ստեղծագործություններ են տեղադրվում ու բազմաթիվ կարծիքներ են հայտնում մյուսները, խորհուրդներ են տալիս, որոշեցի, որ լավ կլինի՝ էթիկայի կանոններ գրել: Ես սրանք գրում եմ ելնելով սեփական փորձից, օգտվելով այլ աղբյուրներից (մասնավորապես, այս ամառ տեղի ունեցած workshop-ից, որին մասնակցում էին կին գրողներ): Եթե ուրիշ առաջարկներ կան, կարող ենք ավելացնել:
    Ես էս գրառմանը պատասխանում եմ անհրաժեշտությունից, չօգտվելով որևէ կին, տղամարդ, կամ հերմոֆրոդիտ գրողների խմբակային եզրահանգումներից:

    Երբ կարծիք ես հայտնում…
    1. Ստեղծագործությունը կարդալիս պետք է մոռանալ, թե ով է հեղինակը, ինչ կյանքով է ապրում, ինչ գիտես նրա մասին:
    Ստեղծագործությունը ճիշտ ու լիարժեք ընկալելու համար ոչ միայն չի կարելի մոռանալ, թե ով է հեղինակը, այլ հաճախ հարկավոր է լրացուցիչ ինֆորմացիա հավաքել նրա մասին, էդ թվում, թե ինչ կյանքով է ապրում:
    Նույնը և կարծիք հայտնելիս: Այսինքն, կարծիքդ պետք է լինի նույն տոնով, նույն ոճով անկախ նրանից, թե ում ես հայտնում: Հիշի՛ր, թե ինչ ես զգում, երբ քո գրածների մասին են խոսում: Աշխատի՛ր այնպես հայտնել կարծիքդ, որ եթե նույնը քեզ ասեին, դու կընդունեիր:
    Երեսպաշտություն չի՞ նույն տոնով դիմել նրան ումով հիանում ես ու նրան ում արհամարհում ես: Բա էմոցիան ո՞ւրա մնում, հո զոմբիներ չե՞ն ստեղ հավաքված:
    2. Պետք է հնարավորինս հիմնավոր գրել: «Լավ է», «վատ է» արտահայտությունները ոչինչ չեն ասում: Ստեղծագործողին ավելի օգտակար է լսել «լավ է, որովհետև…», «ինձ հատկապես այս մասը դուր եկավ, որովհետև…», «ինձ այս մասը դուր չեկավ, որովհետև…» տիպի կարծիքներ:
    Իսկ եթե հատկապես որևէ մաս չէ, այլ ամբողջությամբ դուր է գալիս կամ չի գալիս ոչ թե որովհետև այլ պարզապես...
    Մյուս կողմից էլ.
    "Ինձ հատկապես այս մասը դուր (չ)եկավ, որովհետև"-ը, իբրև ուսուցանող ակտ երբեմն կարող է ավելի վնասակար լինել, քան օգտակար, որովհետև տպավորվող մարդուն կարող է ստիպել գնալ որոշակի ճաշակի ընդհառաջ:
    3. Եթե որևէ բան անհասկանալի է, մի՛ շտապիր այդ հատվածի մասին կարծիք հայտնել, այլ փորձիր նախ հեղինակին հարցրե տալ, խնդրել, որ բացատրի:
    Այսինքն եթե անհասկանալի է, չի՞ կարելի ասել անհասկանալի ես գրում:
    4. Ընդունի՛ր հեղինակի աշխատանքը այնպիսին, ինչպիսին նա այն գրել է: Խորհուրդ մի՛ տուր գրել այնպես, ինչպես ինքդ կգրեիր: Կարելի է առաջարկություններ անել, միայն համոզվիր, որ թե՛ հեղինակին, թե՛ քեզ պարզ է, որ առաջարկություն է:
    Էս կետի հետ համաձայն եմ, բայց էլի ոչ ամբողջությամբ. տեղ ա գալիս որ անպայման անհրաժեշտա մարդուն խորհուրդ տալ, գրիչի փոխարեն մուրճ կամ ատվյորտկա վերցնել, ու էդ դեպքում հնարավոր ա, որ ինքը իրոք արժեցող բան ստեղծի, կամ գոնե մարդկանց ներվերը չսղոցի:
    5. Գրական հերոսներին մի՛ անձնավորիր: Նրանք մնում են սոսկ հերոսներ, անկախ նրանից, թե որ դեմքով է հեղինակը գրել:
    Հաճախ հեղինակն ինքն է իր կամ ուրիշների հետ նույնացնում, ու տարորինակ կլինի բաժանել էն, ինչը հենց հեղինակն ուզում ա, որ ձուլված տեսնեք:
    6. Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր:
    Ինչի՞: Շատերին օգնում ա:

    Երբ կարծիք ես ստանում…
    1. Ուշադիր կարդա բոլորը, բայց մի՛ շտապիր պատասխանել, վեճի բռնվել, չհամաձայնել, պաշտպանել գրածդ: Քեզ ժամանակ է պետք, որ կարողանաս զանազանել օգտակարը ոչ պիտանիից:
    Ո՞վ է որոշում, թե ով ինչ արագությամբ է ընկալում կարդացածը: Ինձ օրինակ ժամանակ պետք չի: Ու եթե գրածս պաշտպանության կարիք ունենա, կպաշտպանեմ, եթե վեճի (բանավեճի, ոչ թե բազառի) բռնվելու կարիք լինի կբռնվեմ հենց որ դրա ցանկությունն ունենամ, ու չեմ սպասսի ասենք 48 ժամ 57 րոպե և 32 վայրկյան զուտ նրա համար, որ ինչ որ էթիկայի կանոններում գրված է որ ինձ ժամանակ է պետք...
    2. Կարող ես հարցեր տալ, եթե կարծիքը պարզ չէ:
    Շնորհակալություն հուշման համար, առանց էթիկայի կանոններին տեղյակ լինելու անհնար էր գլխի ընկնել:
    3. Երբ ուզում ես բացատրություններ տալ գրածիդ մասին, նկատի ունեցիր, որ դա հենց այն է, ինչը բացակայել է քեզ մոտ:
    Գուցե, փաստ չէ՛:
    4. Եթե այնպիսի կարծիք ես լսում, որի հետ բացարձակապես համաձայն չես, պարզապես անտեսիր, հարձակում մի՛ գործիր: Ամենահեշտը դու այն կարծիքը կընդունես, որը համապատասխանում է քո սեփական մտահոգություններին: Ուշադրություն դարձրու նաև այն կարծիքներին, որոնք միաժամանակ մի քանի հոգի են ասել:
    Իսկ ինչո՞ւ ոչ, եթե համաձայն չես, ո՞ր տրամադրությամբ է էթիկան պարտադրում լռել :
    5. Հաշվի առ, որ կարծիք հայտնողները պրոֆեսիոնալներ չեն, կարող են գտնվել քեզ համար ոչ բարենպաստ հոգեվիճակում:
    Շատ ճիշտ խորհուրդ ա, հնարավոր ա, որ վաղը ես էս գրառումը չանեի, կամ անեի ուրիշ ձևով ու տոնով:
    6. Վերջում չմոռանաս շնորհակալություն հայտնել բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ են ասել: Վերջիվերջո, ժամանակ են տրամադրել քո գրածին:[/QUOTE]
    Շնորհկալություն, որ ժամանակ տրամադրեցիք գրածիս, չնայած եթե խելք ունենաիք ավելի օգտակար բանի վրա կծախսեիքձեր ժամանակը:

    Հ.Գ. Էս վերջին նախադասությունից բխումա, որ կարելիա կանոններին հետեվելով էլ մարդկանց վիրավորել, բայց հասկացողը կհասկանա, նեղացողը կնեղանա:



    Հ.Հ.Գ. -ԼԻՆԵԼ ԱԶԱՏ...

  16. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.02.2010
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ ջան, Interdenominational-և խմբագրել է իմ համաձայնությամբ և իմ խնդրանքով է այստեղ դրել իր մշակումը, իհարկե ինձ հարազատ է իմ գրած նախնական տարբերակը, բայց Եղոյանը ճիշտ է նկաատել, սրանք սիրողական ոտանավորներ են, այնպես որ ինձ շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես է ուրիշը պատկերացնում այդ նույն ոտանավորը, շատ զգացված եմ, որ Interdenominational-ը նկատել է այն, զգացել է այն ամենակարևորը, այնպես որ խնդիր չեմ տեսնում
    Հետաքրքիրն այն է,թե կարծես գրական ճաշակ ունեցող «Դար»ի ժողովուրդը ոնց է ծափահարում էս «սիրողական» ոտանավորներին:

  17. #14
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,505
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում խխունջ«»-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն այն է,թե կարծես գրական ճաշակ ունեցող «Դար»ի ժողովուրդը ոնց է ծափահարում էս «սիրողական» ոտանավորներին:
    Իսկ ինչու՞ ոչ, ծափահարողների մեծ մասը արդեն իսկ իմ ընկերներն են, ովքեր էլ ոչ, ուրեմն հոգեպես ենք ընկերներ… Ինչ եմ անու՞մ որ, իմ հավեսով ոտանավորներ եմ գրում, առանձին թեմայում դնում, որ ոչ ոքի չպարտադրեմ դրանց ընթերցումը, ով ուզում է, մտնում է՝ կարդում… Չեմ հրատարակում, գրքեր չեմ վաճառում, չեմ էլ պատրաստվում ոտանավորներս հրատարակել, ինձ բանաստեղծ չեմ հռչակում, որովհետև այդպիսին չեմ, չնայած քանի որ տեղը եկավ, առանց ավելորդ համեստության պիտի ասեմ, որ շատ ու շատ բանաստեղծ հորջորջվածներից ավելի լավ եմ գրում, մի՞թե վատ բան եմ անում, մի՞թե ոտանավոր գրելը վատ ու ծափահարությունների անարժան զբաղմունք է…

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Կաթիլ (04.02.2010), Մանոն (16.02.2010)

  19. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում խխունջ«»-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն այն է,թե կարծես գրական ճաշակ ունեցող «Դար»ի ժողովուրդը ոնց է ծափահարում էս «սիրողական» ոտանավորներին:
    Խխունջ ջան, գուցե Դար-ի ժողովուրդն էնքա՞ն էլ բարձր ճաշակ չունի, կամ գուցե պետք է հասկանալ, որ ոտանավորները սիրողական կամ պրոֆեսիոնալ չեն լինում:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (04.02.2010), Tig (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (04.02.2010), Կաթիլ (04.02.2010), Շինարար (04.02.2010)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տեղեկություն ստանալու համար,որ լրատվամիջոցներին եք դիմում և ինչու??
    Հեղինակ՝ Գայանա, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.07.2018, 18:27
  2. Գրառումներ: 33
    Վերջինը: 21.02.2012, 00:27
  3. Ինտերնետում գրելու էթիկա
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.12.2010, 00:05
  4. Երիկամ ստանալու Շոու, Նիդերլանդների Հեռուստատեսությամբ.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 15.06.2007, 21:50
  5. Քննություն ստանալու լավ առաջարկ
    Հեղինակ՝ Արսեն, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.12.2006, 17:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •