Սա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Իհարկե, 35 աշակերտի հետ աշխատելու համար քառասունհինգ րոպեն շատ քիչ է: Ցավոք, մեր պետությունը արտասահմանից մի բան վերցնում է, մյուսը՝ ոչ: Արդյունքում նորի ու հնի տարօրինակ հիբրիդ է ստացվում, որի արդյունավետությունը կասկածի տակ պետք է առնել:Ու ընդհանրապես նոր մեթոդներով 35 աշակերտի հետ աշխատելը շատ դժվար է: Իսկ պետությանն էլ ձեռք չի տալիս քիչ քանակով դասարան պահել ու մի ուսուցչի ավել վարձատրել: Իսկ գուցե առաջ ա՛յս հարցերին անդրադառնայինք:
Պրահայի դպրոցում մեր դասարանում 10-12 աշակերտ կար, իսկ դասերը ոչ թե քառասուհինգ րոպե էին տևում, այլ մեկուկես ժամ: Չասե՛ք, թե դա տանջանք է երեխայի համար: Այդ ժամերն ավելի արագ էին անցնում, քան Երևանի դպրոցի քառասունհինգ րոպեները: Հաճախ լինում էր, որ դպրոցից տուն գնալու ցանկություն չէր լինում: Անգամ երբ հիվանդանում էինք ես ու եղբայրս, մայրս հազիվ էր համոզում, որ տանը մնանք:
Բայց պետք է նշեմ, որ մեր մասնաշենքում մոտ հիսուն աշակերտ կար: Կային դասեր, որ բոլորով միասին էինք անում:




Մեջբերել
Էջանիշներ