Եկ փորձենք իրար ավելի լավ հասկանալ:
Ի՞նչ է նշանակում դատարկագլուխ:
Եթե մարդը կարողանում է սովետական դպրոցական կուրսը "լուծել", ապա դա բավարար է, որ այդ մարդը դատարկագլուխ չհամարվի՞: Օրինակ, եթե մտածում ես, որ վարորդին հարկավոր է օրգանական քիմիայից հիմնավոր գիտելիքներ, կամ "վարպետորեն" սինուսից կոսինուսի անցման բանաձևերի կիրառում, ապա ես այդ կարծիքին չեմ:
Երեխան հասարակության լիիրավ անդամ է: Իսկ առողջ հասարակությանը անհրաժեշտ է ժպտացող և կոմպլեկսներից զուրկ անհատներ: Մարդիկ, որոնք վստահ են իրենց վրա, և կարողանում են խնդիրներ դնել իրանց առջև և դրանք հաջողությամբ լուծել:
Խնդիրներ՝ իրենց հնարավորությունների և ցանկությունների սահմաններում: Մարդիկ, որոնց իրենց ներքին, ժամանակավոր անհաջողությունները ու ձախողումները չեն փաթաթում հասարակության կամ մոտիկների վզին, այլ ունեն վստահություն իրենց վրա, ու այդ խնդիրները հաղթահարում են սեփական ուժերով: Նաև միշտ ժպտալով և իրար բարի բարևելով:
Քո նախընտրած հին մեթոդը սոսկ մարդուն հասարակությանը ծառա, կամ ավելի վատ՝ ստրուկ դարձնելու մեթոդիկա է:
Հա: Համաձայն եմ, որ շատ գիտնականներ է տվել այդ մեթոդիկան: Բայց հետո ի՞նչ: Ու հետո դաժանորեն օգտագործում այդ մարդուն, թքած ուենալով այդ մարդու հոգեկան ու նյութական պահանջմունքների, ներքին ազատությունների վրա : Իսկ այդ մարդը լիովին անպատրաստ լինելով հաղթայհարելու անգամ պրիմիտիվ սիտուացիաները, մանուկից էլ ավելի անպաշտպան է լինում մի հասարակ "շոֆերի" դիմաց:
Մի՞թե հասարակության մեջ մարդկային երջանկությունը , և վերջապես մարդու լավ զգալը որոշվում է գիտնականների /շատ անգամ դժբախտ մարդկանց / թվաբանական քանակով: Եթե ուզում ես լավագույնս տեսնել. թե ինչի է բերում սովետական ստրկացնող մեթոդիկան, ապա եթե հնարավորություն ունես, հետևի հայկական բանակի առօրյաին:
Եվ հետո ի՞նչ է, եվրոպայում և ամերիկայում գիտնականները ու հանճարները միավոր "մակերեսի" վրա ավելի քիչ ե՞ն:
Իհարկե, առաջին հերթին պետք է բովանդակային ձևով փոխվեն այդ մեթոդները: Հայկական բնավորությամբ, ընդօրինակվում է միայն ձևը: Իսկ բովանդակային հարցերը մղվում են խոր ընդհատակ:
Առաջին հերթին պետք է փոխվի ուսուցչին ներկայացվող չափորոշիչները:
Օրինակ, կառաջարկեի դրա համար մտցնել մի ուրիշ գնահատման համակարգ, որը կներառեր աշակերտների, նրանց ծնողների, և կոլեգաների կողմից տրվող գնահատականների մի համակարգ:
Ի՞նչ արդյունքներ: Օլիմպիադա՞ի: Իսկ ի՞նչ է դա: Դա աշակերտի ինչի՞ն է պետք: Ոչնչին: Դա ուղղակի մի անիմաստ "ստուգատես" է աշակերտի համար:
Դա պետք է ուսուցչին և դպրոցին, այլ ոչ թե աշակերտին: Աշակերտին պետք են լրիվ ուրիշ բաներ, քան դիպլոմների կոլեկցիա հավաքելը:
Լրիվ համաձայն եմ:
Դա ստուգելու համար առաջարկեմ անցկացնել մի այսպիսի փորձ: Հավաքիր մի աուդիտորիա, որոնց անծանեթ են երեխաները, և նրանց հերթով կանգնեցրու ամբիոնի առջև, ու թող առանց պատրաստվեուլ խոսեն իրենց ամենից շատ հետաքրքիր ինչ -որ մի բանի մասին:
"Ելույթը" կտևի ամենաշատը 2-3 նախադասություն: Իսկ դու երևի հասկանում ես չէ՞, որ երեխայի ուղեղում կան շատ ավելի շատ մտքեր ու նախադասություններ: Սակայն կոմպլեկսերը...
Այ սա է՝ որ անվանում եմ մարդու կաղապարում ու դեբիլացում:
Սա էլ կա, սակայն իրեն վրա վստահ մարդը՝ դա առաջին հերթին ինքն իրեն հարգող մարդն է, հարգող մարդուն ինչպիսին որ կա այն իրականում: Եվ այդպիսի մարդուն, առավել ևս եթե նա պատանեական տարիքում է, սոցիալական ստատուսը չի կարող ճզմել:
Քեզ հետ էլ:
Էջանիշներ